Մենք հավաքել ենք ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 10 ամենահայտնի և կոլորիտային մեջբերումները, որոնք կստիպեն ձեզ մտասուզվել։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
✅ «Ինչքան շատ ենք սպասում, այնքան ավելի քիչ բան պիտի ակնկալենք»
✅ «Դու փորձիր հասկանալ,փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց…. բարին երբեք չի վերջանում:Եթե վերջանար, աշխարհում մարդիկ գոյություն չէին ունենա»
✅ «Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»
✅ «Աղոթքը օվկիանոս է, որը դառնում է ավելի ընդարձակ, ինչքան ավելի հեռու ես լողում նրա մեջ»
✅ «Ոչ մեկին մի ենթարկվիր, բայց և ոչ մեկին էլ քեզ մի ենթարկիր: Հիշիր, որ ամեն մարդ քո նմանակն է»
Կարդացեք նաև
✅ «Առաջ ես մտածում էի, որ մարդն այլևս չի լացում, երբ մեծանում է, բայց պարզվեց, որ հենց այդ ժամանակ է նա սկսում լացել` հասկանալով, թե ինչ է կատարվում աշխարհում»
Կարդացեք նաև՝ Հրաշալի մեջբերումներ Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վեպից
✅ «Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ մեզ շրջապատում է: Իսկ ատելությունը րոպե առ րոպե մահանում է»
✅ «Երբեմն ես մտածում եմ, որ հարուստ մարդիկ պատկանում են բոլորովին մեկ այլ ազգության, անկախ այն բանից, թե ինչ ազգություն ունի նրանցից յուրաքանչյուրը»
✅ «Ամենուր բարին փնտրիր, իսկ գտնելով` ի ցույց դիր աշխարհին, և թող նա ազատ և հպարտ լինի»