fbpx

Մի օր նա, ով ձեզ վատություն է արել՝ ձեզանից օգնություն կխնդրի

Կյանքը նման է ֆիլմի կամ վեպի: Այն ունի իր սյուժեն և իր տրամաբանությունը: Կուլմինացիայից հետո գալիս է հանգուցալուծումը: Եվ բոլոր գործողությունները ունենում են հետևանքներ։ Ինչ-որ մեկին դիտավորյալ վնաս հասցնելը նույնպես հետևանքներ է ունենում: Եվ որոշ ժամանակ անց կախյալ մարդուն հեգնողը, նվաստացնողը, զրպարտողը, ծաղրողը կարող է ինքն էլ հայտնվել կախվածության մեջ։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Վնաս պատճառողի համար ամենածանր պատիժը օգնություն և ողորմություն ընդունելն է նրանից, ում հարվածել է: Սա բազմաթիվ վեպերի և ֆիլմերի սյուժեն է: Սա հաճախ է պատահում նաև կյանքում։

Մի օր նա, ով քեզ վատություն է արել, կախված կլինի ձեզնից։ Սկեսուրը ծաղրում էր հարսին, հետո նա ծերացավ ու կուրացավ։ Եվ նա ոչ մեկին պետք չէր, նույնիսկ որդուն, որին նա անիծում էր ու տանջում։ Հարսը իր հաշվին արձակուրդ է վերցնում, վճարում է վիրահատության համար և սկեսուրի հետ մնում հիվանդանոցումլ. չէ՞ որ սկեսուրը չէր կարողանում հոգալ իր մասին։ Տեսողությունը վերականգնեցին։

Կամ ղեկավարը հալածում էր իր ենթակային, ինչպես կարող էր: Նրան ուղղակի բռնության էր ենթարկում: Դժվար է նկարագրել մանրամասները: Եվ հետո այս ենթական միակն էր, ով այցելեց իր ղեկավարին հիվանդանոցում, երբ նա կաթված ստացավ։ Եվ նա մի քանի անգամ այցելեց, միրգ բերեց և պարզապես նստեց ու խոսեց՝ հենց այնպես։ Չնայած նրան, որ ղեկավարին ազատել էին աշխատանքից և այս այցելություններից ոչ մի օգուտ չկար։ Պարզապես պետք էր այցելել հիվանդ մարդուն:

Կարդացեք նաև՝ Ցավը, որ քեզ պատճառել են, ետ կվերադառնա ցավ պատճառողին

Տնօրենն աղջկան անարդար ու ստոր ձևով աշխատանքից ազատեց, իսկ տասը տարի անց նա եկավ այդ աղջկա սեփական ընկերություն՝ հավաքարար աշխատելու: Նա ամեն ինչ կորցրել էր, սննկացել, հիվանդացել և խնդրում էր, որ իրեն աշխատանքի ընդունեն։ Աղջիկը նրան օգնեց թե՛ աշխատանքի, թե՛ բուժման հարցում։ Այլ կերպ չէի կարող։ Կամ՝ ընկած հարբեցողը փողոցում մի հոգուց փող է խնդրում։ Իսկ վերջինս ճանաչեց բանակում իրեն ծաղրած սերժանտին։ Եվ նա փողը տվեց և հարցրեց, թե ինչպես կարող է օգնել, և մեքենայով տարավ տուն. հարբեցողը դեռ տուն ուներ: Եվ նա չծաղրեց նրան, չասեց․ «քեզ տեռղն էր, Աստված պատժեց քեզ, ահա քեզ ևս մեկ ապտակ և քար թիկունքին»:

Մեծահոգի մարդիկ երբեք այդպես չեն ասի, երբ տեսնեն իրենց վատություն արած մեկի նվաստացումն ու դժբախտությունը: Նրանք օգնության ձեռք կմեկնեն։ Եթե նույնիսկ չեն էլ կարող օգնել, մատով ցույց չեն տա և չեն ծիծաղի: Նրանք հայացքը մի կողմ կքաշեն, որպեսզի էլ ավելի չնվաստացնեն նրանց… Իսկ նրանք, ովքեր ծաղրում ու զրպարտում են, լավ կանեն հիշեն, որ գուցե ստիպված լինեն օգնություն ընդունել նրանցից, ում վիրավորում են։ Դա հաճախ է պատահում։ Շատ հաճախակ: Ինչպես ֆիլմերում։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 3.82 из 5 )
MediaMag
Մի օր նա, ով ձեզ վատություն է արել՝ ձեզանից օգնություն կխնդրի
ԹԵՍՏ․ Խելացիները առանց դժվարության կանցնեն այս թեստը