fbpx

Գերմանական դատարանը ստիպում է YouTube-ին զտել իր նյութերը

Ինչպես տեղեկանում ենք http://habrahabr.ru-ից. Գերմանական դատարանը որոշում է կայացրել ստիպել YouTube-ին զտել (ֆիլտրել) իր նյութերը:

YouTube-ին դատի էր տվել GEMA-ն՝ վիդեոհոսթինգին մեղադրելով հեղինակային իրավունքների խախտման մեջ: GEMA-ն պնդում է, որ YouTube-ը գործնականում ոչինչ չի անում, որպեսզի խոչընդոտի հեղինակային իրավունքները խախտող նյութերի մուտքը ցանց:

YouTube-ի ներկայացուցիչները հիմնվում են նրա վրա, որ տվյալ ծառայությունը ընդամենը հարթակ է և դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրում օգտատերերի կողմից տեղադրված նյութերի համար: Ինչևէ Համբուգի շրջանային դատարանը որոշել է, որ վիդեոհոսթինգը պատասխանատվություն է կրում այն պահից, երբ տեղեկացվել է հեղինակային իրավունքների խախտման մասին:

Բայց դա էլ վերջը չէ. դատարանը պնդում է, որպեսզի YouTube-ը մտցնի օգտատերերի նյութերի զտման (ֆիլտրման) համակարգ, որպեսզի թեկուզ մի փոքր նվազեցնի այդպիսի նյութերի հոսքը:

Իսկ անձամբ ինձ թվում է, որ գերմանական դատարանը քաջ գիտակցում է, որ անհնարինն է պահանջում յութուբից և իրականում շան գլուխը ամենևին ուրիշ տեղ է թաքցրած…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գերմանական դատարանը ստիպում է YouTube-ին զտել իր նյութերը
Ահա յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի բնավորության մեկական գլխավոր գծերը: Իսկ դուք կհամաձայնվե՞ք