YouTube-ի թիմը շարունակում է աշխատել իրենց հայտնի վիդեոհոսթինգի կատարելագործման վրա: Եվ հերթական կարևոր քայլը դա վերջերս ներմուծված ձայնային խմբագրիչն է: Ինչպես ընդգծում են YouTube-ի պաշտոնական կորպորատիվ բլոգում. շատ հաճախ տեսանյութերի ձայնային ուղեկցումը ունենում է ոչ պակաս կարևոր դեր, քան հենց ինքը տեսանյութը:
Ինչ վերաբերում է ձայնային խմբագրիչի նորարարությանը, ապա դրանց շարքին կարելի է դասել երաժտական ձայնադարանի ընդլայնումը, որը հեղինակները կարող են օգտագործել իրենց տեսանյութերի սաունդթրեքերի համար: Այժմ օգտատերերի և վիդեոբլոգերների համար հասանելի է բազմազան ժանրի ավելի քան 150 հազար երաժշտություն, որոնց օգնությամբ կարելի է ստեղծել գեղեցիկ երաժշտական ուղեկցում:
Բացի դրանից, ստեղծագործության ավելի հեշտ փնտրման համար կարելի է մատնանշել ցանկալի պարամետրերը, օրինակ, ժանրը կամ տևողությունը: Կարելի է նաև ընդգծել միկշերի (mixer) առկայությունը (իհարկե բավական պարզունակ), որը հնարավորություն է տալիս կարգավորել տեսանյութի կամ տեսահոլովակի արտաքին և ներքին թրեքերը: Նշեմ, որ վերոնշյալ բոլոր նորամուծությունները ըստ օրենքի պետք է որ արդեն հասանելի լինեն բոլոր օգտատերերի համար: