fbpx

8 բան, որ չես գնի փողով

Մի քանի փայլուն խորհուրդ 70-ն անց մարդկանցից...

Հաճախ կարելի է հանդիպել երիտասարդների, ովքեր պնդում են, թե բացարձակապես ամեն ինչ գիտեն։ Բայց փաստն այն է, որ անհնար է ամեն ինչ իմանալ, և միայն շատ հասուն տարիքում են մարդիկ սկսում հասկանալ, որ կյանքը շարունակական ուսուցման գործընթաց է: Եվ այս ուսուցումն ավարտվում է միայն վերջին շնչով։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ահա մի քանի իմաստուն խորհուրդներ նրանցից, ովքեր 70 տարեկան են:

Վճարեք ձեր հաշիվները ժամանակին և մի մնացեք պարտքերի մեջ

Աշխարհում ավելի հեշտ բան չկա, քան լինել պարտքի խորը փոսում: Բայց նման պարտք ունենալը օրեցօր գնալով ավելի թանկ է արժենում։ Այդ պատճառով, մի ընկեք տհաճ իրավիճակների մեջ, վճարեք ձեր հաշիվները և ապրեք ձեր հնարավորությունների սահմաններում:

Վայելե՛ք ամեն պահը

Եթե ​​հաշվի չառնենք ռեինկառնացիայի տեսությունը, ապա այս մոլորակի վրա մենք բոլորս ունենք միայն մեկ փորձ։ Ուստի գնահատեք ձեր կյանքի յուրաքանչյուր պահը։ Վայելեք և՛ երիտասարդությունը, և՛ հասուն տարիքը: Գնահատեք յուրաքանչյուր պահը։

Ձեր մարմինը կարողանում է վրեժխնդիր լինել

Լավ սնվեք, եղեք լավ մարզավիճակում և մի անտեսեք ձեր մարմինը։ Չափավոր եղեք վնասակար բաներից հաճույք ստանալու մեջ, քանի որ որքան վատ ես վերաբերվում քո մարմնին, այնքան ավելի դաժան կլինի նրա վրեժը:

Տես նաև՝ 12 ամենաիմաստուն խորհուրդները, որ երբևէ լսել եք (լուրջ)

Ոչ ոք 100%-ով ճիշտ չէ

Ձեր կյանքում որոշ մարդիկ կարող են հիացմունք առաջացնել ձեզ մոտ, բայց նրանց խորհուրդները համադարման չեն: Ընդունեք դրանք որոշակի թերահավատությամբ:

Թեկուզ նրանք կարող են ձեզ մոտ գլխացավ առաջացնել, բայց ձեր երեխաները միշտ չէ, որ երեխա կլինեն

Այնպես որ, վայելեք նրանց մանկությունը, քանի դեռ կարող եք: Վայելեք սոֆթբոլը, արձակուրդները, տոները՝ մի խոսքով, բացարձակապես ամեն ինչ։ Կարճ ասած, վայելեք նրանց հետ ժամանակ անցկացնելը:

Կյանքը սրտին չափազանց մոտ մի ընդունեք

Վերջ ի վերջո, մենք բոլորս, այսպես թե այնպես, մահանալու ենք։

Երբեմն աշխատանքը պարզապես աշխատանք է

Կարծիք կա, որ չես կարող երջանիկ դառնալ, քանի դեռ չես գտել քո կոչումը։ Բայց երբեմն դուք պարզապես աշխատանք ունեք: Այս աշխատանքը պետք է թույլ տա ձեզ ապրել և զվարճանալ՝ առանց ձեր տարերքը լինելու: Եթե ​​գտնում եք ձեր երազանքի աշխատանքը, հիանալի է: Բայց մի սևեռվեք, եթե դա տեղի չունենա:

Ձեր իրերն ընդամենը իրեր են

Մի ցանկացեք այն, ինչ ունի ձեր հարևանը և գնահատեք այն, ինչ արդեն ունեք: Ձեր իրերն ընդամենը իրեր են: Դրանք հավերժ չեն, ինչպես և մնացած ամեն ինչը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
8 բան, որ չես գնի փողով
Անձի հոգեբանական տեսակի որոշման ԹԵՍՏ