fbpx

«Թույլ տուր քեզ տհաճ մարդկանց հետ չշփվելու ճոխություն». գեղեցիկ մեջբերումներ և ոչ մի ավելորդ բան

«Նավը չի խորտակվում, երբ գտնվում է ջրի մեջ։ Այն խորտակվում է, երբ ջուրն է գտնվում նրա մեջ: Կարևոր չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Կարևորն այն է, թե ինչ է կատարվում մեր ներսում»:

Երբեմն մարդու հետ կարճ հանդիպումը կարող է փոխել կյանքը։ Իսկ իմաստուն մեջբերումները կարող են, եթե ոչ արմատապես փոխել ձեր ճանապարհը, ապա բարձրացնել ձեր տրամադրությունը, ոգեշնչել, ստիպել մտածել …

«Բոլորն էլ սխալներ են թույլ տալիս։ Ընդունում է սխալները՝ իմաստունը: Ներողություն է խնդրում ուժեղը: Վերականգնում է հարաբերությունները՝ սիրողը»։

«Երբ չես ուզում, ապա ունես: Ունես՝ չես գնահատում: Երբ կորցնում ես, հասկանում ես՝ առանց դրա արդեն անհնար է։ Ուշ ուշքի գալով՝ զղջում ես, ափսոսում ես, որ չես նկատել: Ուրեմն գնահատեք այն, ինչ հիմա ունեք՝ սիրեք, քանի դեռ չեք կորցրել»:

«Մտերիմ մարդկանդ թողած սպիերը ոչ ոք չի կարող բուժել։ Նրանք գիտեին, թե որտեղ են հարվածում… », – Ալ Պաչինո:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

«Յուրաքանչյուր ոք պետք է վճարի իր հիմարության համար, հակառակ դեպքում նա երբեք ավելի իմաստուն չի դառնա», – Ալեքսանդրա Մարինինա:

«Ինձ դուր է գալիս մարդկանց գիշերվա ժամը 3:00-ի տարբերակը: Խոցելի: Ազնիվ: Իրական», – Կիանու Ռիվզ:

մեջբերումներ

«Մարդուց բաժանվելը հինգ վայրկյան ժամանակ է, իսկ նրա մասին մտքերից բաժանվելու համար հինգ տարին կարող է բավարար չլինել»:

«Երջանկությունն այն է, երբ հարազատներդ ու քեզ շատ մտերիմ մարդիկ առողջ են։ Մնացածը կվերանորոգենք, դեն կնետենք, կգնենք, կմոռանանք»։

«Ես ժամանակ չունեմ ատելու նրանց, ովքեր ատում են ինձ, քանի որ ես չափազանց զբաղված եմ սիրելով նրանց, ովքեր սիրում են ինձ»:

Կարդացեք նաև՝ «Կյանքը նման է սոխի. շերտ առ շերտ մաքրում ես, և վերջում տեսնում ես, որ ներսում ոչինչ չկա»: Խորիմաստ մեջբերումներ կյանքի մասին

«Կյանքը կոտրում է ուժեղագույններին՝ ծնկի բերելով նրանց, որպեսզի ապացուցի, որ նրանք կարող են ոտքի կանգնել: Իսկ թույլերին նա ձեռք չի տալիս: Նրանք առանց այդ էլ ամբողջ կյանքում ծնկների վրա են»:

«Մենք բոլորս լավ մարդիկ ենք, բայց ոչ ամեն ինչում, ոչ միշտ և ոչ բոլորի հետ»:

«Անբացատրելի բան է հոգին: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է այն գտնվում, բայց բոլորը գիտեն, թե ինչպես է այն ցավում », – Անտոն Չեխով:

«Եթե աղոթքը քո խնդրանքն է Աստծուն, ապա ինտուիցիան Աստծո զրույցն է քեզ հետ», – Մայր Թերեզա:

«Նորմալությունը ասֆալտապատ ճանապարհ է. քայլելը հարմար է, բայց դրա վրա ծաղիկներ չեն աճում»:

Կարդացեք նաև՝ Աստվածաշնչյան 11 հզոր մեջբերումներ, որոնք կփոխեն ձեր կյանքը

«Մի խանդիր անցյալին։ Լավերից չեն հեռանում և չեն վերադառնում վատերի մոտ»:

«Նավը չի խորտակվում, երբ գտնվում է ջրի մեջ։ Այն խորտակվում է, երբ ջուրն է գտնվում նրա մեջ: Կարևոր չէ, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Կարևորն այն է, թե ինչ է կատարվում մեր ներսում»:

«Սրտանց ծիծաղել և լավ քնել՝ ահա ցանկացած հիվանդության երկու լավագույն բուժումը», – իռլանդական ասացվածք:

«Ազատությունը բացվում է մարդու առաջ այն պահին, երբ նրա համար միևնույնն է, թե ինչ տպավորություն պետք է թողնի»։

«Մարդուն, ով տատանվում է ընտրության հարցում, բաժին կհասնի հանգամանքներից բխած ընտրությունը», – Հանթեր Ս. Թոմփսոն:

Կարդացեք նաև՝ Կախարդական մեջբերումների հավաքածու

«Մարդիկ իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում. ոչ ոք չի ստիպում նրանց ընտրել ձանձրալի մասնագիտություններ, ամուսնանալ սխալ մարդկանց հետ կամ գնել անհարմար կոշիկներ», – Ֆաինա Ռանևսկայա:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հուղարկավորություններն ավելի կարևոր են, քան մահացածները, որտեղ ամուսնությունն ավելի կարևոր է, քան սերը, որտեղ արտաքինն ավելի կարևոր է, քան խելքը: Մենք ապրում ենք փաթեթավորման մշակույթում, որն արհամարհում է բովանդակությունը», – Էդուարդո Գալեանո:

«Պատահում է նաև այսպես․ դու լռում ես, բայց քեզ արդեն սխալ են հասկացել»։

«Թույլ տուր քեզ տհաճ մարդկանց հետ չշփվելու ճոխություն»:

«Մենք փոխվում ենք այն մարդկանց ազդեցությամբ, որոնց հանդիպում ենք, և երբեմն այնքան, որ ինքներս մեզ չենք ճանաչում»:

«Յուրաքանչյուր մարդու ներսում պայքար է գնում չար և բարի գայլերի միջև: Հաղթում է այն գայլը, որին կերակրում ես»:

«Երբեմն, այլևս ցանկություն չկա գրկելու նրանց, ում մենք կարողացել ենք ներել»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 4.6 из 5 )
MediaMag
«Թույլ տուր քեզ տհաճ մարդկանց հետ չշփվելու ճոխություն». գեղեցիկ մեջբերումներ և ոչ մի ավելորդ բան
Առաջնագծի զինվորները (լուսանկարներ)