fbpx

Ինչն եմ ատում, ինչից նողկում…

Ֆեյսբուքյան վերջին ստատուսներս և այս և մի քանի անցած օրերի զգացմունքներս և տպավորություններս առիթ տվեցին, որ նոր բլոգային գրառում անեմ այն մասին, թե ինչն եմ ատում, զզվում, նողկում և ինչը չեմ սիրում:

Եվ այսպես.

Այս վերջին շրջանում հաճախ եմ հանդիպում մարդկանց, կամ ավելի ճիշտ հաճախ եմ սկսել նկատել, որ մարդիկ սիրում են ձևացնել: Օրինակի համար ասենք իրենք գաղափար չունեն պոեզիայից և երբեք 1-2 բանաստեղծությունից բացի ոչինչ չեն կարդացել, բայց ձևացնում են իբր իրենք պոեզիայի մեծ գիտակ են:

Չեմ կարողանում տանել ձևականությունը, իսկ ձևիստներին ատելով ատում: Չեմ հասկանում. ինչու՞ են մարդիկ ձևեր թափում ու չեղած տեղից իրենց ձևացնում: Եթե ես ասենք կոկտեյլ պատրաստել չգիտեմ ինչու՞ ձևացնեմ, որ կոկտեյլների արքան եմ…

Չեմ սիրում նաև զոռբաներին, առիթից օգտվողներին, փուչ ու սուտ գիտնականներին: Նողկում եմ երկերեսանիներից, հոգով պոռնիկներից, սրտով անբարոներից, սեփական ոչնչություն անձը բարձրացնելու համար ուրիշներին ոտնատակ տվողներից, հրեշտակի դեմքով սատանաներից, անմեղի դեմքով պուտանաներից, գործ տվողներից, խաբարբզիկներից, խոսք տանող բերողներից, դռան ետևից ականջ դնողներից, արքունիքի զուգարանապետերից, որոնք երբեմն իրենց արքա են պատկերացնում ու մտնում դերի մեջ….

ԶԶՎՈՒՄ ԵՄ իրենց չափ ու սահմանը չիմացողներից, իրենց անիմաստ երևակայողներից, աթոռամոլներից…

Ու այսպես շատ երկար դեռ կարող եմ գրել, բայց եկեք այսքանով սահմանափակվեմ և խնայեմ և՛ Ձեր և՛ իմ նյարդերը…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ինչն եմ ատում, ինչից նողկում…
Ալեքսանդր Մակեդոնացին և հայկական լավաշը