fbpx

Իմաստուն, հիմար, թե չար. ինչպես հասկանալ, թե ինչպիսի մարդու հետ եք շփվում

Ահա գլխավոր հուշումները:

Խելացի՞, հիմա՞ր, թե՞ չար մարդ. Ինչպե՞ս որոշել, թե ով ով է: Դա անելը բավականին պարզ է, գրում է Boundaries-ը: Մնում է միայն իմանալ, թե ինչն է խելացի մարդկանց տարբերում չարից և հիմարից: Եկեք պարզենք:

Ահա մարդկանց այս 3 կատեգորիաները և նրանց տարբերակիչ առանձնահատկությունները.

1) Խելացի մարդ

Խելացի մարդիկ ճկուն են, նրանք հեշտությամբ կարող են ընդունել իրենց սխալն ու հակառակորդի տեսակետը։ Նրանց համար սա պարտություն չէ, այլ սովորելու, փորձ ձեռք բերելու հնարավորություն։

Խելացի մարդիկ նախընտրում են իրենց ժամանակի մի մասը միայնակ անցկացնել։ Նրանք չեն ձանձրանում իրենցից, նրանք խորասուզվում են իրենց մտքերի ու փորձի մեջ՝ գիտակցելով, որ ամենակարևորը տեղի է ունենում մարդու ներսում։

Այս մարդիկ ունեն բարձր զարգացած էմոցիոնալ ինտելեկտ: Նրանք բառացիորեն կարդում են զրուցակցի միտքը։

Խելացի մարդիկ փորձում են հասկանալ իրադարձությունների, գործողությունների, միջադեպերի պատճառահետևանքային կապերը։ Հիմար մարդիկ թքած ունեն, նրանք առանց տարբերակելու իրենց գլուխները լցնում են տեղեկատվության զանգվածներով։

2) Հիմար մարդ

Հիմար մարդը կենտրոնանում է միայն իր անձի վրա: Նա սովոր չէ լսել ուրիշների խորհուրդները, ցանկացած քննադատություն շատ սուր ու բուռն է ընկալում։

Նա լսել չգիտի, անընդհատ ընդհատում է զրուցակցին, փորձում է վերմակն իր վրա քաշել։ Հիմար մարդիկ չեն կասկածում ասված խոսքերի ճշմարտացիությանը: Նրանք իրենցն են պնդում՝ չլսելով այլընտրանքային տեսակետ։

Կարդացեք նաև՝ Արժանի մարդու վարքագծի 11 կանոն․ մենք այն ենք, ինչ տալիս ենք աշխարհին

Հիմար մարդիկ կատեգորիկ են, աշխարհը բաժանում են սևի ու սպիտակի, նրանց համար կիսաերանգներ չկան։ Նրանք երբեք զիջումների չեն գնում, չեն ճանաչում իրենց մեղավորությունը։ Զգույշ եղեք, հակառակ դեպքում կարող եք ընկնել նրանց ազդեցության տակ:

Ընդհանրապես, հիմար մարդիկ բավականին անվնաս են, կարելի է համակերպվել նրանց թերությունների հետ։ Եթե ​​դուք չեք կարողանում դա անել, պարզապես սահմանափակեք նրանց հետ շփումը:

3) Չար մարդ

Այդպիսի մարդը սովորաբար բոլորովին նորմալ մարդու տեսք ունի: Բայց մեկ ակնթարթում կարող է շատ փոխվել՝ սկսում է լինել կոպիտ, բռի, վիրավորել ու նվաստացնել։

Հանդիպելով նմանին, մի քանի վայրկյան զրուցեցիր, և վերջ, տրամադրությունդ փչացած է ամբողջ օրվա համար, կամ ավելի երկար: Նրան բացահայտելոււ միակ միջոցը՝ այնպես անել, որ նրա չարությունը, եթե այն կա, դուրս ժայթքի:

Նրան պետք է դնել այնպիսի պայմանների մեջ, երբ նա ակամա ցույց կտա իրեն որպես չար մարդ։ Դե, օրինակ, հետևել, թե ինչպես է նա վարվում կենդանիների, երեխաների, անծանոթների հետ և այլն։

Չար մարդկանց չի կարելի խղճալ կամ փորձել փոխել: Անօգուտ է։ Պարզապես դադարեք շփվել նրանց հետ: Կան մարդիկ, ովքեր սիրում են ծաղրել ուրիշներին: Դրանցից պետք է պաշտպանվել՝ փաստաբանների, զենքի, փողի օգնությամբ:

Մի սպասեք, որ չար մարդը կփոխվի: Հեռու մնացեք նրանից։ Եթե ​​հիմարներին դեռ կարելի է ինչ-որ բան համոզել, չար մարդկանցից պետք է զգուշանան և վերջ:

Անպայմանր հետևեք այս խորհուրդներին և կիսվեք դրանցով ձեր մտերիմների հետ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Իմաստուն, հիմար, թե չար. ինչպես հասկանալ, թե ինչպիսի մարդու հետ եք շփվում
Չափազանց զվարճալի փոքրիկ մուլտֆիլմ «Ջոնի էքսպրես»