fbpx

«Գիտենք, թե ինչպես գոյատևել, բայց չգիտենք ինչպես ապրել». Ջորջ Կարլինի ցինիկ մեջբերումները

Չես հասցնի գտնել կյանքի իմաստը, երբ այն արդեն կփոխեն...

Ամերիկացի կատակերգու Ջորջ Կարլինը չի վախեցել կատակել յուրաքանչյուր թեմայի շուրջ։ Այդ թվում սոցիալական՝ նա խոսել է կրոնի, քաղաքականության, սիրո, երեխաների մասին։ Նրան համարում էին ամենացինիկ արտիստներից մեկը, Ջորջի մենախոսությունները հաճախ հակասական զգացումներ էին առաջացնում։ Բայց նա միայն ճշմարտությունն էր ասում՝ իր ձևով…

🔹 Ռադիոյով հայտարարում են, որ երկու անգամ երկուսը հավասար է հինգ։ Դու զարմանում ես: Այնուհետև նախագահը ուղիղ եթերում հաստատում է, որ երկու անգամ երկուսը հավասար է հինգի՝ մեջբերելով կասկածելի ու անհասկանալի ապացույցներ։ Դու վրդովված ես։ Դուրս ես գալիս փողոց և ասում, որ երկու անգամ երկուսը հավասար է չորս։ Սրա համար մահակներով հատուկ պատրաստված մարդիկ հարվածում են գլխիդ, տանում են թվաբանական հսկողության բաժին և մահակներով բացատրում են, որ երկու անգամ երկուսը հինգ է։ Դուրս ես գալիս լուսավորված ու համոզված։ Այսպես է աշխատում ցանկացած պետություն։

🔹 Խաղաղության համար պատերազմելը նման է կուսության համար սեքսով զբաղվելուն:

Ի՞նչն է ամենահրաշալին ծովափնյա տան մեջ: Դու միայն երեք կողմից ես շրջապատված հիմարներով:

🔹 Գիտենք՝ ինչպես գոյատևել, բայց չգիտենք՝ ինչպես ապրել։

🔹 Ես սիրում եմ, երբ բետոնի ճեղքի միջով ծաղիկ կամ խոտ է աճում: Դա, գրողը տանի, հերոսական է:

🔹 Կյանքում ամեն ինչ պարզ է. երջանկությունն ամբողջությամբ կախված է բախտից և գեներից: Ամեն ինչ կախված է գեներից և բախտից: Եվ եթե մտածեք դրա մասին, ապա գեներն էլ բախտի հարց են:

Կարդացեք նաև՝ Մեծ Դալայ Լամա XIV-ի 23 իմաստուն մեջբերումները

🔹 Մի համարձակվեք թերագնահատել մեծ խմբերով հավաքված հիմար մարդկանց հնարավորությունները։

Եթե ​​ցանկանում եք իմանալ, թե ինչպես օգնել ձեր երեխաներին, հեռու մնացեք նրանցից:

🔹 Շատ մարդիկ կան, ովքեր մտահոգված են ատոմակայանների անվտանգությամբ, և ովքեր իրենց մեքենաներում ամրագոտիներ չեն կապում։

🔹 Մարդիկ, ովքեր կյանքը համարում են ավելին, քան զուտ զվարճություն, չեն հասկացել իմաստը:

🔹 Ահա այն ամենը, ինչ պետք է իմանանք տղամարդկանց և կանանց մասին՝ կանայք խենթ են, տղամարդիկ՝ հիմար: Եվ կանանց խելագարվելու հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հիմար են։

🔹 Մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Մտածեք ձեր երկու լավագույն ընկերների մասին: Եթե ​​նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ապա դա ըստ երևույթին դուք եք:

Տունն այն վայրն է, որտեղ պահվում են մեր անպետք իրերը, երբ մենք տնից բացակայում ենք՝ ավելի շատ անպետք իրեր հայթայթելու համար:

🔹 Ի՞նչն է լավ էգոիստների մեջ: Նրանք չեն քննարկում այլ մարդկանց:

🔹 Եթե ​​բոլոր երեխաներն առանձնահատուկ են, ինչո՞ւ են նրանք մեծանում որպես սովորական մեծահասակներ:

🔹 Ասա մարդկանց, որ երկնքում կա մի անտեսանելի մարդ, ով ստեղծել է տիեզերքը, և շատերը կհավատան: Ասա նրանց, որ ներկը դեռ չի չորացել, և նրանք մատը կխցնեն դրա մեջ, որպեսզի համոզվեն:

Չափից շատ ենք խոսում, քիչ ենք սիրում և շատ հաճախ ատում:

🔹 Ապրիր այնպես, կարծես դա քո վերջին օրն է, և մի օր այդպես էլ կլինի: Իսկ դու արդեն զինված կլինես:

🔹 Չես հասցնի գտնել կյանքի իմաստը, երբ այն արդեն կփոխեն…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 3.73 из 5 )
MediaMag
«Գիտենք, թե ինչպես գոյատևել, բայց չգիտենք ինչպես ապրել». Ջորջ Կարլինի ցինիկ մեջբերումները
Հոգեբանական ԹԵՍՏ․ Առաջինը ինչ կնկատեք պատկերում, կասի Ձեզ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեք Ձեր կյանքում