fbpx

13 բան, որոնցից պետք է հրաժարվել՝ կյանքը իմաստով լցնելու համար

Մի վախեցեք բաց թողնել․ բանը ոչ թե այն քարտերի մեջ են, որոնք ձեզ ընկել են, այլ ձեր ունակության, թե որքան լավ եք դրանցով խաղում․․․

Երբեմն հաջողակ դառնալու և այն մարդուն մոտենալու համար, ով կարող ես դառնալ, պետք չէ որոշ բաներ փնտրել, պարզապես պետք է հրաժարվել դրանցից որոշներից, չնայած այն հանգամանքին, որ մեզանից յուրաքանչյուրն ունի հաջողության իր ընկալումը:

Դրանցից որոշներից դուք կարող եք հրաժարվել այսօր, այն դեպքում, երբ ուրիշների համար կարող է պահանջվել մի փոքր ավելի շատ ժամանակ:

1. Հրաժարվեք անառողջ ապրելակերպից

«Հետևեք ձեր մարմնին: Սա միակ տեղն է, որում դուք պետք է ապրեք»,
– Ջիմ Ռոն:

Եթե ​​ուզում ես կյանքում ինչ-որ բանի հասնել, ամեն ինչ սկսվում է այստեղից: Առաջին հերթին պետք է հոգ տանել առողջության մասին, այնպես որ երբեք մի մոռացեք երեք բան.

  1. որակյալ քուն
  2. առողջ սնունդ
  3. Ֆիզիկական ակտիվություն

Փոքր քայլեր են, բայց մի օր ինքներդ ձեզ շնորհակալություն կհայտնեք։

2. Հրաժարվեք կարճաժամկետ մտածելակերպից

«Դուք ապրում եք միայն մեկ անգամ, բայց եթե ամեն ինչ ճիշտ եք անում, մեկ անգամը ձեզ բավական է»,
– Մեյ Ուեսթ:

Հաջողակ մարդիկ երկարաժամկետ նպատակներ են դնում։ Նրանք հասկանում են, որ այս նպատակները կարճաժամկետ սովորությունների արդյունք են, որոնց պետք է հետևել ամեն օր։

Այս առողջ սովորությունները չպետք է լինեն այն, ինչ դուք անում եք, դրանք պետք է լինեն մի բան, որը դուք պետք է կյանքի կոչեք: Տարբերություն կա՝ «Մարզվել գեղեցիկ մարմին ստանալու համար» և «Մարզվել, որովհետև դա ձերն է»:

3. Հրաժարվեք կիսատ-պռատ կյանքից

«Երբ ապրում ես կիսատ-պռատ, դու չես ծառայում աշխարհին։ Չարժե լինել ամաչկոտ և համեստ միայն այն պատճառով, որպեսզի ձեր կողքին ուրիշները իրենց ավելի վստահ զգան: Մենք բոլորս ծնվել ենք երեխաների պես փայլելու համար: Այս լույսը թաքնված է մեզանից յուրաքանչյուրի մեջ, և երբ մենք թույլ ենք տալիս, որ այն դուրս գա, մենք անգիտակցաբար թույլ ենք տալիս ուրիշներին անել նույնը: Երբ մենք թողնում ենք մեր վախը, մենք ինքնաբերաբար օգնում ենք մեզ շրջապատող մարդկանց»,
– Մարիաննա Ուիլյամսոն:

Եթե ​​երբեք ռիսկի չդիմեք և չօգտագործեք ձեր հնարավորությունները կամ թույլ չտաք, որ ձեր երազանքներն իրականանան, երբեք չեք իրագործի ձեր ներուժը:

Եթե ​​չհասնեք ձեր նպատակներին, այս աշխարհն ավելի լավ վայր չեք դարձնի: Այդ պատճառով, բարձրաձայնեք ձեր գաղափարները, մի վախեցեք ձախողվելուց և, իհարկե, մի վախեցեք հենց հաջողությունից:

4. Հրաժարվեք ձեր արդարացումներից

«Բանը ոչ թե այն քարտերի մեջ են, որոնք ձեզ ընկել են, այլ ձեր ունակության, թե որքան լավ եք դրանցով խաղում․․․», – Ռենդի Պաուշ,
«Վերջին դասախոսություն»:

Հաջողակ մարդիկ գիտեն, որ միայն իրենք են պատասխանատու իրենց կյանքի համար՝ անկախ նրանից, թե ինչից պետք է սկսեն, անկախ թուլություններից և անցյալի անհաջողություններից:

Հասկանալը, որ դուք պատասխանատու եք այն ամենի համար, ինչ տեղի է ունենում ձեր կյանքում, կարող է ձեզ մոտ առաջացնել ինչպես վախ, այնպես էլ հետաքրքրություն: Միայն պատասխանատվությունը կարող է օգնել ձեզ հաջողության հասնել, մինչդեռ արդարացումները կսահմանափակեն և կխանգարեն ձեզ զարգանալ ինչպես անձնապես, այնպես էլ մասնագիտորեն:

Ձեր կյանքը պատկանում է միայն ձեզ և ուրիշ ոչ մեկին:

5. Հրաժարվեք ֆիքսված մտածելակերպից

«Ապագան պատկանում է նրանց, ովքեր ձգտում են զարգացնել ավելի շատ հմտություններ և կարող են ստեղծագործաբար համատեղել դրանք միասին»,
– Ռոբերտ Գրին, «Վարպետություն»:

Ֆիքսված մտածելակերպով մարդիկ կարծում են, որ իրենց խելքն ու տաղանդը կանխորոշված ​​հատկություններ են, որոնք հնարավոր չէ փոխել: Նրանք նաև կարծում են, որ իրենց տաղանդն իրենց հաջողության գրավականն է՝ առանց ջանք թափելու և աշխատելու անհրաժեշտության: Սակայն, նրանք սխալվում են:

Սա գիտեն հաջողակ մարդիկ. Ամեն օր նրանք հսկայական ժամանակ են հատկացնում իրենց մտածողությունը զարգացնելու, նոր գիտելիքներ, նոր հմտություններ ձեռք բերելու և իրենց կյանքը բարելավելուն ուղղված  ընկալումները փոխելու համար։

Դուք չպետք է վաղը լինեք այնպիսին, ինչպիսին կաք այսօր:

6. Դադարեք հավատալ, որ ամեն ինչ տեղի է ունենում կախարդական փայտիկի թափահարումով

«Ամեն օր ես ավելի ու ավելի լավն եմ դառնում՝ բոլոր առումներով»,
-Էմիլ Կուե:

Հանկարծակի հաջողությունը միֆ է:

Հաջողակ մարդիկ գիտեն, որ ամենօրյա փոքր հաղթանակները ժամանակի ընթացքում կարող են վերածվել ցանկալի արդյունքի:

Այդ իսկ պատճառով դուք պետք է պլանավորեք ձեր ապագան, բայց միևնույն ժամանակ մտածեք գալիք օրվա մասին։ Ամեն օր բարելավեք ձեր կյանքը 1%-ով, և դա բավական կլինի։

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ են մեզ վրա թափվում անհաջողությունները, երբ երջանկություն ենք խնդրում

7. Դադարեք լինել կատարյալ

«Ավելի լավ է լավ անել այն, ինչ հասանելի է, քան երկար և հոգնեցուցիչ ձգտել անհասանելիին», –
Խանի Ակադեմիա

Ոչինչ կատարյալ չի լինի, անկախ նրանից, թե որքան ջանք կգործադրեք: Ձախողման վախը (կամ նույնիսկ հաջողության վախը) հաճախ խանգարում է ձեզ քայլեր ձեռնարկել և թույլ չի տալիս ձեզ կիսվել ձեր ստեղծագործություններով աշխարհի հետ: Սակայն, դուք կարող եք կորցնել շատ հնարավորություններ, եթե սպասեք հարմար պահի:

Այսպիսով, «ստեղծեք», ապա բարելավեք ձեր ստեղծագործությունները 1%-ով:

8. Հրաժարվեք ահռելի քանակությամբ գործերից

«Մեծամասամբ բազմախնդրությունը պատրանք է: Ձեզ թվում է, որ դուք հսկայական թվով առաջադրանքներ եք կատարում, սակայն, իրականում, դուք պարզապես վատնում եք ձեր ժամանակը՝ մի առաջադրանքից մյուսին անցնելով»,
– Բոսկո Թիան:

Սա գիտեն հաջողակ մարդիկ: Դրա համար ընտրում են մի բան ու աշխատում այդ առաջադրանքի վրա։ Անկախ նրանից, թե դա բիզնես գաղափար է, զրույց կամ մարզում:

Երբ ձեր ամբողջ ուշադրությունն ու ջանքերը տալիս եք մեկ գործի, ապա ձեզ երաշխավորված է հաջողության հասնել:

9. Դադարեք ամեն ինչ վերահսկել

«Կան բաներ, որոնք մենք կարող ենք վերահսկել, բայց կան նաև բաներ, որոնք չենք կարող»:
– Էպիկտետուս

Սա շատ կարևոր է հասկանալ։ Հեռացեք այն բաներից, որոնք չեք կարող կառավարել և կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ կարող եք: Եվ իմացեք, որ մի օր միակ բանը, որ դուք կկարողանաք վերահսկել, դա այն է, թե ինչպես եք վերաբերվում այս կամ այն բանին:

10. Դադարեք «այո» ասել այն բաներին, որոնք չեն օգնում ձեզ հասնել ձեր նպատակներին

«Նա, ով հասնում է աննշան հաղթանակների, պետք է աննշան զոհողությունների գնա։ Նա, ով ցանկանում է շատ բանի հասնել, պետք է շատ բան զոհաբերի։ Նա, ով ցանկանում է հասնել բարձր նպատակների, պետք է շատ ու շատ բաներ զոհաբերի»,
– Ջեյմս Ալեն

Հաջողակ մարդիկ գիտեն, որ իրենց նպատակներին հասնելու համար նրանք պետք է «ոչ» ասեն որոշ գործերին, գործունեությանը, ընկերների, ընտանիքի և գործընկերների պահանջներին:

Հնարավոր է՝ ստիպված լինեք որոշ ժամանակով հրաժարվել մանր հաճույքներից։ Այնուամենայնիվ, երբ հասկանաք ձեր նպատակները, կհասկանաք, որ արժեր դա անել։

11. Դադարեք շփվել թունավոր մարդկանց հետ

«Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր բացասականություն են ճառագում: Նրանց համար յուրաքանչյուր լուծում նոր խնդիրներ է ստեղծում», – Ալբերտ Էյնշտեյն

Մարդիկ, ում հետ ձեր ժամանակի մեծ մասն անցկացնում եք, ազդում են ձեր ով դառնալու վրա:

Եթե ​​ձեր ժամանակն անցկացնեք մարդկանց հետ, ովքեր հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի համար՝ միշտ արդարացումներ գտնելով և իրավիճակի համար մեղադրելով ուրիշներին, կարող եք զգալ, որ ձեր ձգտումներն ու հաջողության հասնելու հնարավորությունները նվազում են:

Սակայն, եթե դուք ժամանակ անցկացնեք մարդկանց հետ, ովքեր փորձում են բարելավել իրենց կենսամակարդակը և աճում են անձնապես և մասնագիտորեն, հաջողակ մարդ դառնալու ձեր ցանկություններն ու ձգտումները կմեծանան:

Նայեք ձեր շուրջը և տեսեք, թե արդյո՞ք ինչ-որ բան փոխելու կարիք ունեք:

12. Բաց թողեք բոլորին հաճոյանալու անհրաժեշտությունը

«Դուք կարող եք լինել աշխարհի ամենահյութեղ և հասուն դեղձը, բայց միևնույնն է կլինեն մարդիկ, ովքեր ատելու են դեղձը»:
– Դիտա Ֆոն Թիզ

Մտածեք ինքներդ ձեր մասին, որպես շուկայի վաճառասեղան: Կլինեն շատ մարդիկ, ում դուր կգա վաճառասեղանի այդ տեղը, բայց կլինեն նաև նրանք, ում դուր չի գա: Իսկ ինչ էլ անեք, չեք կարողանա գոհացնել ողջ շուկային։

Դա միանգամայն բնական է, և ամենևին չպետք է արդարացնեք ձեզ:

Միակ բանը, որ դուք կարող եք անել՝ իրական մնալն է, կատարելագործվելն ու գնահատել ձեր կյանքի ամեն օրն ու հասկանալ, որ «ատողների» աճող թիվը պարզապես նշան է, որ դուք հրաշալի բաներ եք անում:

13. Դադարեք ժամանակ վատնել

«Դժբախտությունն այն է, որ դուք կարծում եք, որ ժամանակ ունեք», –
Ջեք Քորնֆիլդ:

Դուք միայն մեկ խենթ և թանկ կյանք ունեք: Դրա համար դուք պետք է դա ապրեք ինքներդ ձեզ համար, որպեսզի պարզեք, թե ով կարող եք դառնալ և որքան հեռու կարող եք գնալ:

Այնուամենայնիվ, դա անելու համար ձեզ հարկավոր կլինի հրաժարվել բոլոր անիմաստ գործողություններից և թույլ չտալ, որ դրանք շեղեն ձեզ ձեր ամենակարևոր նպատակներից: Դա անելու համար դուք պետք է սովորեք վերահսկել ձեր ուշադրությունը և առավելագույնս օգտագործել ձեր 24 ժամը:

Հիշեք, որ դուք մահանալու եք, այնպես որ երբեք մի՛ դադարեք ստեղծել սեփական ժառանգությունը և ամեն ինչ արեք, որպեսզի հարստացնեք ձեր կյանքը և այն իմաստով լցնեք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 3.33 из 5 )
MediaMag
13 բան, որոնցից պետք է հրաժարվել՝ կյանքը իմաստով լցնելու համար
50 ճշմարտություն, որոնք կարող են փոխել ձեր կյանքը: Ամեն օր հիշեցրեք ինքներդ ձեզ դրանց մասին