fbpx

Ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆԻ, ինչպես իմանալ,որ ինչ-որ մեկը սիրահարվել է Ձեզ

Երբ մենք սիրահարվում ենք, մենք փոխվում ենք...

Խոյ

Նրանք ցանկանում են լինել ձեր լավագույն ընկերը (կամ այլ մեկը): Նրանք շատ են հուզվում և շատ եռանդուն են, երբ դուք մոտակայքում եք: Շատ հարցեր են տալիս։ Նրանք շատ զգայուն են և չեն վախենա առաջին քայլն անել։

Սիրահարված Խոյը շատ հոգատար և կրքոտ սիրեկան է։ Երբ նա սիրահարվում է, ապա նրա ողջ ուշադրությունը ուղղվում է դեպի քեզ՝ նա ամբողջությամբ և լիովին քոնն է:

Ցուլ

Նրանք ձեզ հրավիրում են ընթրիքի և հյուրասիրում գինի, բայց որքան ուժեղ են նրանց զգացմունքները, այնքան ավելի խորն են դրանք թաքցնում։ Նրանք ձեզ հարյուր անգամ կփորձարկեն, ինչպես քննության ժամանակ, նախքան ձեզ վստահելը։ Այս նշանի ներկայացուցիչները գիտեն սիրել և սիրում են գեղեցիկ։ Նրանք փորձում են կյանքի ամենագեղեցիկ բաները մտցնել հարաբերությունների մեջ։

Նրանք կջանան ամբողջ ուժեվ, կսիրատածեն և հաճելիորեն կզարմացնեն, բայց խոստովանության խոսքեր երկար ժամանակ չեն բարձրաձայնի։ Մի շտապեցրեք նրանց. ամեն ինչ ունի իր ժամանակը:

Երկվորյակներ

Նրանք ձեր ականջին շշնջում են քաղցր, նուրբ խոսքեր ու անմիջապես կապվում ձեզ հետ (նույնիսկ եթե ամաչում են իրենց զգացածից, անպայման կկիսվեն ձեզ հետ): Երկվորյակները ուրախ են և սիրում են մարդկանց սիրել, ուստի նրանց «սիրահարվելը» նշանակում է խորը, անկեղծ կապ զգալ, որի մեջ նրանք բառացիորեն լուծվում են:

Երկվորյակին սիրահարվելն այն  սիրավեպերից է, որն անվանում են «արի գիշերը արթուն մնանք ու ամեն ինչ իրար պատմենք»։ Նրանք շատ անկեղծ են, երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին։

Խեցգետին

Նույնիսկ երբ այս նշանի ներկայացուցիչները շատ հետաքրքրված են, նրանք դեռ շատ զգույշ են։ Խեցգետինները շատ զգայուն են ամեն ինչի նկատմամբ, և նրանք որպես օրենք ուշադիր զննում են՝ սիրո օվկիանոսը ցատկելուց առաջ: Կամ, եկեք անկեղծ լինենք, երկար նայում են ու չեն կողմնորոշվում, թե ինչ անել, բայց վերջում համարձակություն են ձեռք բերում ու սիրտը բացում ուրիշի առաջ։

Երբ Խեցգետինը սիրում է, նա ցանկանում է լինել քո լավագույն ընկերը, սիրելին, ամենամեծ երկրպագուն և այլն: Բացի այդ, նրանք ամեն ինչ կանեն ձեզ ծիծաղեցնելու համար:

Առյուծ

Նրանք մի փոքր սեփականատեր են և խանդոտ: Առյուծը մեծ էգո ունի (ներողություն, դա ճիշտ է), և երբ նա սկսում է իսկապես հոգ տանել մեկի մասին, նա անմիջապես ընկալում է այդ մարդուն որպես իր սեփականությունը։

Եթե ​​այս նշանի ներկայացուցիչները սիրահարվում են, նրանք, ինչպես միշտ, խարիզմատիկ են, բայց նաև փնտրում են մեկին, ում հետ կարող են կիսել իրենց այդքան սիրած կյանքը։

Կույս

Նրանք հանգիստ են ձևանում, բայց ներքուստ վախեցած են։ Կույսին իսկապես դժվար է հասկանալ, բայց նա շատ ուժգին է սիրում, երբ գտնում է իր մարդուն։ Դուք երբեք իրականում չեք իմանա, թե ինչ է զգում Կույսը, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնպես են իրենց պահում, կարծես ձեզ հետ վարվում են բավականին հավասարակշռված և չեն սիրում զգացմունքների պոռթկում։ Եթե ​​դա շփոթեցնող է, ուղղակիորեն հարցրեք նրանց և անկեղծ եղեք:

Տես նաև՝ Ինչպես ստիպել յուրաքանչյուր Կենդանակերպի նշանին սիրահարվել Ձեզ

Կշեռք

Նրանք հեշտությամբ կվտանգեն իրենց կյանքը հանուն ձեզ: Նրանք կմարտնչեն ձեզ հետ միասին, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը երես թեքի: Կշեռքները սիրում են իրենց, իրենց կյանքը, աշխատանքն ու կարիերան, այնպես որ, եթե այս ամենը հետին պլան է մղվում, որպեսզի նրանք ձեզ հետ լինեն, սա առաջին նշանն է, որ նրանք սիրահարվել են: Հիշեք, եթե այս նշանի ներկայացուցիչները կռվում են ձեզ հետ, սա նույնպես սիրահարվելու նշան է։

Կշեռքները երբեք չեն կռվում, եթե խորապես անտարբեր են ինչ-որ մեկի հանդեպ։ Ամեն դեպքում, ռոմանտիկան երաշխավորված է: Ընդ որում այնպիսի,ինչպիսին նախկինում երբեք չեք զգացել (ի վերջո նրանց կառավարում է Վեներան):

Կարիճ

Նույնիսկ եթե Կարիճը երդվում է, որ «հարաբերություններ չի ուզում» կամ «ուղղակի անլուրջ բան է փնտրում», միևնույնն է՝ հենց սիրահարվում է, դառնում է շատ նվիրված և հոգատար: Նրանք կցանկանան որքան կարող են շատ բան իմանալ ձեր մասին, շատ հարցեր տալ և հաճախակի ստուգել ձեր սոցիալական մեդիայի պրոֆիլները:

Նրանք պետք է ձեր մասին բառացիորեն ամեն ինչ իմանան՝ նախքան կարևոր քայլ կատարելը: Երբ նրանք դա անեն, սերը կքանդի բոլոր պատերը, որոնք նրանք կառուցել են իրենց շուրջը:

Աղեղնավոր

Նրանք սիրում են արկածներ՝ ձեզ հետ միասին: Սիրահարված Աղեղնավորը ձեզ ամեն շաբաթ-կիրակի կուղեկցի ճամփորդությունների, կպատմի անեկդոտներ և կզվարճացնի։ Նրանք սերը տեսնում են որպես կյանքի ավելի շատ ուրախություն զգալու հրաշալի հնարավորություն, և որ ամենակարևորն է՝ այժմ և անմիջապես:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին անհրաժեշտ են նույնպիսի եռանդուն ու հեշտ զուգընկեր։ Որքան շատ են ձեզ «տանում» դեպի արկածներ, այնքան ավելի շատ են սիրում ձեզ։

Այծեղջյուր

Նրանք անմիջապես պլաններ են կազմում։ Այծեղջյուրները սիրում են աշխատել ինչ-որ բանի վրա, նաև սիրում են վստահություն (նաև ժամանակ չունեն, որպեսզի նվիրվեն մի բանի, որը հնարավոր չէ ծրագրել և իրականացնել): Նրանք լրջորեն են վերաբերվում իրենց կյանքին և բարգավաճում են, երբ հավատում են, որ դուք նույնպես վճռական եք աշխատել հարաբերությունների վրա, ցանկանում եք երեխաներ, ձեր սեփական տունը և այլն:

Ջրհոս

Նրանք անշահախնդիր են և կարծես թե անակնկալի են եկել հարաբերություններից: Այնուամենայնիվ, Ջրհոսը լավագույն զուգընկերներից է. նա ձեզ կտա այն ամենը, ինչ ունի։ Նրանք այնքան շատ են սիրում, որ չեն կարող ապրել առանց իր սիրելիի։

Ձկներ

Նրանք կիսվում են ձեզ հետ իրենց երազանքներով և գրեթե առաջին հանդիպումից որոշում են, որ դա հավերժ է։ Նվիրվածությունը վստահ նշան է, որ նրանք սիրահարվել են: Ձկները ձեզ համար կմիացնեն իրենց սիրելի երաժշտությունը, կուղարկեն ձեզ հղումներ դեպի այն, ինչը նրանց ոգեշնչում է, նամակներ կգրեն և կբացահայտեն ձեզ իրենց տարօրինակ փոքրիկ աշխարհները:

Սիրահարված Ձկները երկար ժամանակ տատանվում են հավատալու հարցում, քանի որ նրանք շատ զգայուն են, ուստի պետք է մի փոքր սպասել՝ ինչը հաստատ արժե:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՆՇԱՆԻ, ինչպես իմանալ,որ ինչ-որ մեկը սիրահարվել է Ձեզ
Որքան երջանիկ է կինը, այնքան պարզ է նա հագնվում