Դալայ Լամա ՝ նա Տիբեթի տիրակալն է, իր հպատակների և՛ քաղաքական, և՛ հոգևոր առաջնորդը:
Ենթադրվում է, որ Դալայ Լամա XIV-ը հենց առաջին Դալայ Լամայի տասնչորսերորդ մարմնավորումն է, որի հոգին ամեն անգամ մահից հետո պետք է նորից մարմնավորվի երեխայի մեջ: Ոչ ոք երբեք չգիտի, թե որտեղ է ծնվելու այն երեխան, ում վիճակված է դառնալ Տիբեթի հաջորդ տիրակալը, նրան փնտրելու համար ուղարկվում է լամաների հատուկ խումբ։ Հատուկ ճանաչման ծիսակարգի օգնությամբ նրանք գտնում են փոքրիկ տղայի, ով պետք է ունենա որոշակի հատկանիշներ և անցնի թեստեր։ Նրան փոխանցվում է դարերի գիտելիքն ու իմաստությունը:
Ներկայիս Դալայ Լաման ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին, նա ժամանակակից քաղաքակրթության ամենանշանակալի դեմքերից է։ Հրավիրում ենք ծանոթանալու նրա մտքերին և ասույթներին։
- Հիշեք, որ լռությունը երբեմն հարցերի լավագույն պատասխանն է:
- Նախքան մեկին դատելը, վերցրու նրա կոշիկները և քայլիր նրա ճանապարհով, համտեսիր նրա արցունքները, զգա նրա ցավը: Դիպիր յուրաքանչյուր քարին, որի վրա նա սայթաքել է: Եվ միայն դրանից հետո ասա նրան, որ դու գիտես ճիշտ ապրել։
- Եթե պրոբլեմը հնարավոր է լուծել, չարժե անհանգստանալ դրա մասին,
Եթե պրոբլեմը հնարավոր չէ լուծել, անհանգստանալն անիմաստ է։ - Ես համարում եմ, որ իսկապես ճշմարիտ կրոնը՝ Բարի Սիրտն է:
- Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ թարս է գնում՝ նրա կյանք ինչ-որ հրաշալի բան է փորձում մտնել։
- Մեր թշնամիները մեզ տալիս են հրաշալի հնարավորություն՝ փորձարկել համբերությունը, տոկունությունն ու կարեկցանքը:
- Աշխարհը անկատար է, քանի որ մենք ենք անկատար:
- Հիշեք, որ միշտ չէ, որ այն, ինչ ցանկանում եք, այն է, ինչ ձեզ իսկապես անհրաժեշտ է:
- Պատրաստ եղեք փոխել ձեր նպատակները, բայց երբեք մի փոխեք ձեր արժեքները:
- Եթե կարող եք օգնել, օգնեք։ Եթե ոչ, գոնե մի վնասեք։
- Բարգավաճումը գալիս է գործողությունների շնորհիվ, ոչ թե աղոթքների:
- Ես պրոֆեսիոնալ ծիծաղող եմ: Ես իմ կյանքում շատ դժվարությունների եմ հանդիպել, և իմ երկիրը դեռ գտնվում է իր կրիտիկական շրջանում։ Այնուամենայնիվ, ես հաճախ եմ ծիծաղում, և իմ ծիծաղը վարակիչ է։ Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչպես եմ ուժ գտնում ծիծաղելու նման իրավիճակում, ես պատասխանում եմ՝ ես պրոֆեսիոնալ ծիծաղող եմ։
- Հնարավորության դեպքում ավելի բարի եղեք: Եվ դա միշտ էլ հնարավոր է:
- Մենք երբեք ներդաշնակություն չենք հաստատի մեզ շրջապատող աշխարհի հետ, քանի դեռ չենք հաշտվել ինքներս մեզ հետ։
- Երբեմն, երբ իսկապես ցանկություն է առաջանում թխվածքաբլիթ ուտել, բայց չի կարելի, ես մտածում եմ: Ի՞նչն է ավելի հաճելի Աստծուն: Դալայ Լամային դարձնել երջանի՞կ։ Թե՞ ուտի միայն այն, ինչ թույլատրվում է: Եվ ես ուտում եմ թխվածքաբլիթը:
- Մեծամտությունը երբեք արդարացված չէ։ Դա գալիս է ցածր ինքնագնահատականից կամ ժամանակավոր, մակերեսային ձեռքբերումներից:
- Մոլորակը մեծ թվով «հաջողակ մարդկանց» կարիք չունի։ Մոլորակը խաղաղարարների, բուժողների, վերականգնողների, հեքիաթասացների և ամեն տեսակի սիրահարների խիստ կարիք ունի: Նրան պետք են մարդիկ, ում հետ լավ է ապրել: Երկիր մոլորակին անհրաժեշտ են բարոյականություն ունեցող մարդիկ, ովքեր պատրաստ են միանալ աշխարհը կենդանի և մարդասեր դարձնելու պայքարին։ Եվ այս հատկանիշները քիչ կապ ունեն «հաջողության» հետ, ինչպես դա բնորոշվում է մեր հասարակության մեջ։
- Սերն իր ամենամաքուր և վեհ ձևով, մեկ այլ մարդու համար երջանկության ամենաուժեղ, բացարձակ և անվերապահ ցանկությունն է: Դա ցանկություն է, որը գալիս է սրտից, անկախ նրանից, թե ինչպես է այդ մարդը վերաբերվում մեզ: Կարեկցանքի թեման կրոնի հետ կապ չունի։ Սա համընդհանուր գործ է, միասնական պայման մարդկային ցեղի գոյատևման համար:
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
- Ծնունդներ չեմ նշում։ Ինձ համար այդ օրը չի տարբերվում մյուսներից: Ինչ-որ առումով ամեն օրն էլ ծննդյան օր է: Առավոտյան արթնանում ես, ամեն ինչ թարմ է ու նոր, և գլխավորն այն է, որ այդ նոր օրը քեզ ինչ-որ կարևոր բան բերի։
- Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է ողջ մարդկության համար։ Դրանում է կայանում իմ պարզ կրոնը: Տաճարների կարիք չկա, բարդ փիլիսոփայության կարիք չկա։ Մեր սեփական ուղեղը, մեր սիրտը մեր տաճարն է. մեր փիլիսոփայությունը բարությունն է:
- Եթե Աստված ցանկանում է ձեզ երջանկացնել, ուրեմն նա ձեզ տանում է ամենադժվար ճանապարհով, քանի որ երջանկության տանող հեշտ ճանապարհներ չկան:
- Ի՞նչ ես փնտրում: Երջանկությո՞ւն, սե՞ր, մտքի խաղաղությո՞ւն: Մի գնա դրանք փնտրելու երկրի մյուս ծայրում, դու կվերադառնաս հիասթափված, վրդովված, անհույս։ Փնտրեք դրանք ձեր մեջ, ձեր սրտի խորքում:
- Ամեն առավոտ, երբ արթնանում եք, սկսեք մտածել. «Այսօր իմ բախտը բերեց. ես արթնացա: Ես ողջ եմ, ունեմ այս թանկարժեք մարդկային կյանքը, և չեմ վատնի այն»։