Յուրաքանչյուր ոք ունի այս անատոմիական առանձնահատկությունը: Փոքր ակոս քթի և վերին շրթունքի միջև: Լեգենդ կա, որ նախքան երեխային երկնքից Երկիր ուղարկելը, որտեղ նա պետք է ծնվի, հրեշտակները մատը դնում են երեխաների շուրթերին, և նրանք մոռանում են ամեն ինչ, և այդ ակոսը հայտնվում է նրանց քթի տակ:
Բայց ի՞նչ է ասում գիտությունը այս մասին։ Հազիվ թե այն բավարարվեր լեգենդով…
Շրթունքի վերևի ակոսը նշում է այն վայրը, որտեղ դեմքի բոլոր մասերը միանում են սաղմի ձևավորման ժամանակ: Ահա թե ինչ է ասում բժիշկ Մայքլ Մոզելին այդ մասին. «Արգանդում ձևավորման սկզբում դեմքի երեք հիմնական հատվածները միանում են այստեղ՝ ձևավորելով ակոս: Երեխայի դեմքը ձևավորվում է հղիության երկրորդից երրորդ ամսին»:
Այնուամենայնիվ, անկեղծ ասած, մեզ ավելի շատ դուր եկավ հրեշտակի տարբերակը, իսկ Ձե՞զ։