fbpx

Աղջիկ. նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները

Մի պահ պատկերացրեք, որ աղջիկները քիմիական տարրեր են, ինչպե՞ս կարելի էր նրանց նկարագրել… :)

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ – «աղջիկ»

ԿԱՐԳԱԹԻՎԸ – 115

ԱՆՎԱՆՈՒՄԸ – «Աղջիկ»

ՆՇԱՆԸ – Fm

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է – Ադամը

ԱՏՈՄԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԸ – 50կգ, նաև հանդիպում են իզոտոպեր 40-ից 250կգ

ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ  – Շատ տարածված է

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Հալում է որոշակի փոխազդեցությունից հետո:
  • Ինքնաբերաբար եռում է և առանց արտաքին պատճառների՝ սառչում:
  • Ընդարձակման գործակիցը մեծանում է տարիների ընթացքում:
  • Ճմրթվում է որոշակի մասերին սեղմելուց:

ՔԻՄԻԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Շատ լավ փոխազդում է ոսկու (Au), արծաթի (Ag), պլատինի (Pt)` բոլոր ազնիվ մետաղների հետ:
  • Կլանում է թանկարժեք նյութեր՝ մեծ քանակություններով:
  • Կարող է հանկարծակի պայթել:
  • Արագ հագենում է էթիլ սպիրտից:
  • Ակտիվությունը տատանվում է կախված օրվա ժամից:
  • Բնության մեջ հանդիպում է երկու ալոտրոպ ձևափոխությամբ՝ կին և աղջիկ:

ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

  • Լայնորեն օգտագործվում է դեկորատիվ նպատակներով, հատկապես՝ սպորտային ավտոմեքենաներում:
  • Համարվում է արդյունավետ մաքրող և լվացող միջոց:
  • Նպաստում է թուլանալուն և հանում է սթրեսը:

ՈՐԱԿԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆ

  • Ձեռք է բերում կանաչ գունավորում, եթե կողքին գտնվում է այլ նմուշ ավելի բարձր որակի:

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

  • Անփորձ ձեռքերում մեծ վտանգ է ներկայացնում:
  • Արգելվում է պահել մեկ նմուշից ավել:
  • Սակայն կարելի է ունենալ նաև մի քանի նմուշներ, բայց դրանք պետք է պահել իրարից հեռու, քանի որ նրանք շատ ակտիվ կերպով կարող են փոխազդեցության մեջ մտնել իրար հետ՝ պայթյունով և մեծ քանակությամբ ջերմության անջատումով:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Աղջիկ. նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները
Այս 6 բանը դուք պետք է անեք այսօր, որպեսզի թոշակի անցնելուց հետո չափսոսաք