fbpx

Այժմ Facebook-ում հնարավոր է բացի ընկերներից նաև ավելացնել թշնամիներ

Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար հնարավորություն է ստեղծվել նշել այն բաները, որոնք իրենք չեն սիրում: Սակայն այդ գործիքը առայժմ չի մտնում սոցիալական ցանցի ստանդարտ ֆունկցիաների մեջ: Դրա համար կպահանջվի տեղադրել Enemygraph հավելումը: Անհատական «թշնամիների ցուցակում» հանարավոր է ավելացնել, օրինակ, մարդկանց, գրքեր, ֆիլմեր:

Ինչպես գրում է Mashable-ը՝ հավելումը ստեղծել են Տեքսասի համալսարանից պրոֆեսոր Դին Թերին և նրա երկու ուսանողները: «Մենք փորձել ենք մարդկանց հնարավորություն տալ արտահայտել իրենց բացասական վերաբերմունքը այս կամ այն երևույթի հանդեպ ի հակադրում նրան, որ սոցիալական ցանցերում հնարավորություն է տրվում արտահայտել միայն դրական վերաբերմունքը: Եվ այս տեսանկյունից դիտելուց մեր առաջարկած “թշնամի” բառը նույն հարթության վրա է ինչ ֆեյսբուքի առաջարկած “ընկեր” բառը».-նշում է Դին Թերին:

Իր խոսքերով Enemygraph-ը կարող է օգտակար գործիք դառնալ սոցիոլոգների և մարկետոլոգների համար, որոնք հետազոտություններ են կատարում սոց.ցանցերում և ուսումնասիրում թե ինչ է դուր գալիս մարդկանց: «Կարելի է նաև շատ բան իմանալ մարդու մասին իմանալով թե ինչը մարդուն դուր չի գալիս և ինչու են նրանք հիասթափված».-ավելացնում է Թերին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Այժմ Facebook-ում հնարավոր է բացի ընկերներից նաև ավելացնել թշնամիներ
Հույն նկարչուհու 25 նկար, որոնք ցույց են տալիս իրական սիրո գեղեցկությունը