fbpx

«Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը կգա, այնպես որ ապրեք այսօր». Կիանու Ռիվզի 20 մեջբերումները, որոնք կփոխեն ձեր կյանքը

«Եթե ձեզ դաժանորեն հիասթափեցրել են, բայց ուրիշների հանդեպ բարի մնալու համարձակություն ունեք, ապա դուք հրեշտակի սրտով ամուր ընկույզ եք»:

Նա առանձնանում է դերասանների մեծ մասից՝ վարում է համեստ կենսակերպ, խուսափում է հարցազրույցներից, իր հոնորարների զգալի մասը, առանց գովազդի, նվիրաբերում է բարեգործությանը։ Կյանքը մեկ անգամ չէ, որ դաժան հարվածներ է հասցրել Կիանու Ռիվզին, որոնցից մի քանիսից, դերասանի սեփական խոստովանությամբ, նա երբեք ամբողջությամբ չի ապաքինվել: Կյանքի փորձությունները անջնջելի հետքեր են թողնում մեր աշխարհայացքի վրա, իսկ Ռիվզի աշխարհընկալումը յուրահատուկ է…

«Հեշտ է փախչել և թաքնվել, երբ ողբերգությունը մտնում է մեր կյանք: Ձեր ուղին շարունակելու գաղտնիքը ձեր փորձառություններն օգտագործելն է՝ և՛ լավ, և՛ վատ, որպեսզի ստեղծեք ինքներդ ձեր ավելի լավ տարբերակը»:

  • «Մենք կարող ենք սովորել փնտրել գեղեցկությունն աշխարհում, որն առաջարկում է մեզ կյանքը: Դժվարությունները հնարավորություն են հասկանալու, որ կյանքը կարճ է, և պետք է այն ապրել առավելագույնս, իսկական և ավելի լավ մարդ դառնալու հնարավորություն»։
  • «Ես երբեք տարված չեմ եղել փողով, դա այն չէ, ինչի համար, որ դարձել եմ դերասան, և երբեք չեմ սիրել փառքը: Չնայած վատ չէ չանհանգստանալ հաշիվների համար։ Դա կլիշե է, որ փողով երջանկություն չի կարելի գնել: Դրանցով կարող եք գնել ձեր ուզած կյանքով ապրելու ազատությունը»:
  • «Ես սիրում եմ մենակ մնալ, բայց փորձում եմ միայնակ չլինել, քանի որ վերջինս ուղղակի անտանելի է»։
  • «Ձեր կյանքի յուրաքանչյուր պայքար, ի վերջո, ձեզ դարձրել է այն մարդը, ինչպիսին կաք այսօր: Շնորհակալ եղեք դժվար ժամանակների համար, դրանք ձեզ միայն ավելի ուժեղ են դարձնում»:
  • «Ինչ-որ մեկին համբուրելը շատ ինտիմ գործողություն է, իսկապես շատ ինտիմ. Սիրտը միշտ զարկ է տալիս համբույրից առաջ»:

«Վիշտը փոխակերպվում է, բայց երբեք չի անհետանում»:

  • «Երբեմն պարզ բաներին հասնելն ամենադժվարն է»:
  • «Ինձ սովորեցրել են մարդկանց հետ վարվել ճիշտ այնպես, ինչպես ես կցանկանայի, որ նրանք ինձ հետ վարվեին: Դա կոչվում է հարգանք»:
  • «Իմանալը, որ ապագադ քո ձեռքերում է, աներևակայելի թևավորող զգացում է»:

«Եթե ձեզ դաժանորեն հիասթափեցրել են, բայց ուրիշների հանդեպ բարի մնալու համարձակություն ունեք, ապա դուք հրեշտակի սրտով ամուր ընկույզ եք»:

  • «Կարծում եմ, որ կյանքն առանց սիրո, առանց այն զգալու կամ այն ​​տալու հնարավորության, բավականին մեծ պատիժ է»:
  • «Այն մարդը, ով ինձ հետ պահեց իմ երջանկությունից, ես էի»:
  • «-Ո՞ր աղջիկներն են Ձեզ դուր գալիս:
    -Նրանք բոլորն էլ հրեշտակներ են»:
  • «Աղջիկները բարձրակարգ էակներ են: Նրանք կարողանում են հասկանալ, թե ինչ է կատարվում տղամարդու ներսում։ Այդ պատճառով կանայք ֆիզիկական ուժ չունեն։ Ինչի շնորհիվ նրանք կարողանում են կարդալ իրենց երկրորդ կեսի մտքերը։ Նրանք ավելի զարգացած են, քան ուժեղ սեռի ներկայացուցիչները»:
  • «Դուք տեսնո՞ւմ եք իմ ետևում այս մարդկանց։ Նրանք աշխատանքի են շտապում և ոչնչի վրա ուշադրություն չեն դարձնում։ Երբեմն մենք այնքան ենք տարվում առօրյա հոգսերով, որ դադարում ենք ընդմիջում անել և հիանալ կյանքի գեղեցկությամբ։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես մենք զոմբիներ ենք։Բարձրացրեք Ձեր աչքերը և հանեք ականջներից ականջակալները։Ողջունեք ինչ-որ մեկին, գրկեք նրան, ով հուսահատված է։ Օգնեք որևէ մեկին։Դուք պետք է ամեն օրն ապրեք այնպես, կարծես այն վերջինն է։Մարդիկ չգիտեն, որ տարիներ առաջ ես գտնվում էի սարսափելի դեպրեսիայի մեջ։ Ես երբեք, ոչ մեկին չեմ պատմել այս մասին։ Ես պետք է ինքս հաղթահարեի ինքս ինձ և ելք գտնեի այդ սարսափելի դեպրեսիայից։ Այն մարդը, ով չէր թողնում որպեսզի ես երջանիկ լինեմ՝ ես ինքս էի։Ամեն օրն անգին է և այդ պատճառով եկեք հենց այդպես էլ վերաբերվենք նրան։Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վաղը կգա։ Այդ պատճառով ապրեք այսօրով»։
  • «Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի կանայք են հագնվում՝ ցուցադրելով այն ամենը, ինչը խիստ անձնական է։Որտեղ չկա պատիվ և արժանապատվություն հասկացությունները և հնարավոր չէ հիմնվել մարդկանց խոսքերի վրա, նույնիսկ եթե ասում են. «խոստանում եմ»։Որտեղ կանայք չեն ուզում երեխաներ, իսկ տղամարդիկ ընտանիք։Որտեղ կաթը բերաններին դեռևս չչորացածները, նստած հայրիկի փողերով գնված ճոխ ավտոմեքենայի ղեկին, համարում են իրենց հաջողակ, իսկ յուրաքանչյուրը, ով ունի մի փոքր իշխանություն, ամեն կերպ փորձում է ապացուցել քո ոչնչություն լինելը։Որտեղ մարդիկ, ձեռքին ալկոհոլի բաժակ՝ երեսպաշտորեն հայտարարում են, որ հավատում են Աստծուն, և որտեղ մարդիկ չնչին պատկերացում չունեն սեփական կրոնի մասին։Որտեղ խանդ հասկացությունը համարվում է խայտառակ, իսկ համեստությունը՝ թերություն։Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին և փնտրում են զույգ կազմելու ամենաշահութաբեր տարբերակը։Որտեղ մարդիկ վերականգնում են իրենց մեքենաների ամեն մի փոքրիկ ճաքը՝ չխնայելով ոչ դրամ, ոչ ժամանակ, սակայն նրանք այնպիսի սրտաճմլիկ տեսք ունեն, որ միայն երևի ճոխ ավտոմեքենան դա կարող է թաքցնել։Որտեղ երիտասարդ տղաները մսխում են հայրիկի փողերը գիշերային ակումբներում՝ ծռմռվելով պարզունակ երաժշտության տակ, իսկ երիտասարդ աղջիկները այդ պատճառով սիրահարվում նրանց։Որտեղ «Տ»-ն և «Կ»-ն վաղուց չեն տարբերվում միմյանցից և որ այդ ամենը միասին կոչվում է ընտրության ազատություն, սակայն նրանց, ովքեր այլ ճանապարհ են ընտրել անվանում են հետամնաց դեսպոտներ։Ես ընտրում եմ իմ ճանապարհը, ափսոսում եմ միայն, որ չկարողացա հասկացված լինել այն մարդկանց կողմից, որոնցից, որ ամենաշատն էի ուզում հասկացված լինել…»։

Կիանո Ռիվզ «Ես չեմ կարող լինել այս աշխարհի մի մաս՝ ես ընտրում եմ իմ ճանապարհը»

Կիանո Ռիվզ «Ես չեմ կարող լինել այս աշխարհի մի մաս՝ ես ընտրում եմ իմ ճանապարհը»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ (Չմոռանաք միացնել ձայնը 🎧)

Опубликовано MediaMag.am Суббота, 23 июля 2022 г.

  • «Լուսանկարը կարող է պատմել ավելի քան հազար բառ, բայց դրանցից ոչ մեկը ճիշտ չի լինի»:

«Ես ատում եմ, երբ մարդիկ ինձ ստում են: Իսկ բռնություն տանել չեմ կարողանում, հատկապես՝ առանց պատճառի»:

  • «Փողն ինձ համար ոչինչ չի նշանակում։ Ես շատ փող եմ աշխատել, բայց նախընտրում եմ վայելել կյանքը, քան հոգալ բանկային հաշվիս մասին: Ես ապրում եմ պարզ. Բոլորը գիտեն, որ ամենակարևորը առողջությունն է»։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
«Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը կգա, այնպես որ ապրեք այսօր». Կիանու Ռիվզի 20 մեջբերումները, որոնք կփոխեն ձեր կյանքը
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշաններից յուրաքանչյուրին գայթակղելու գաղտնիքները. անհնար կլինի չսիրահարվել