Դժվարություններին բախվելով՝ շատերն ավելի ուժեղ են դառնում։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ոչ բոլորն են այդքան հաջողակ: Աստղաբանները պատմել են, թե ինչպես են իրենց դրսևորում Կենդանակերպի տարբեր նշանները, երբ նրանց ճանապարհին խոչընդոտներ են հայտնվում։
Խոյ
Այս նշանի մարդիկ համարվում են ամենակրքոտը, ուժեղն ու եռանդունը: Խոյերը միշտ փորձում են ավելի քիչ մտածել և ավելի շատ գործել։ Ցանկացած որոշում կայացնելուց առաջ նրանք առաջնորդվում են շրջապատի մարդկանց շահերով ու կարծիքներով։ Երբ նրանց կյանքում դժվարություններ են առաջանում, նրանք փորձում են արժանապատվորեն հաղթահարել դրանք։ Նույնիսկ երբ կյանքը նրանց բազմաթիվ տհաճ նվերներ է մատուցում, Խոյերը չեն հանձնվում, այլ պայքարում են մինչև վերջ։
Ցուլ
Ճանապարհին հանդիպելով դժվարությունների՝ Ցուլերը չեն կորցնում ինքնատիրապետումը, այլ ընտրում են մեթոդական մոտեցում գործի նկատմամբ։ Փորձում են զգույշ գործել, որպեսզի ամեն ինչ ավելի չփչացնեն։ Որևէ որոշում կայացնելուց առաջ նրանք ուշադիր մտածում են ամեն ինչի մասին, կշռադատում են բոլոր դրական և բացասական կողմերը և միայն դրանից հետո որոշում կայացնում։ Կյանքում նրանց կարգախոսն է. «Ես տեսնում եմ նպատակը, ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում»:
Երկվորյակներ
Երբ Երկվորյակների կյանքում դժվարություններ են առաջանում, նրանք փորձում են օգտագործել համոզելու իրենց տաղանդը։ Իրավիճակը գոնե մի փոքր լիցքաթափելու համար նրանք հաճախ միացնում են ինքնահեգնանքը՝ փորձելով ցանկացած իրավիճակում ինչ-որ դրական բան գտնել։ Որքան բարդ է խնդիրը, այնքան ավելի կենսուրախ ու առույգ են իրենց պահում Երկվորյակները։
Խեցգետին
Ճանապարհին հանդիպելով խոչընդոտների ու դժվարությունների՝ Խեցգետիններն անմիջապես ցանկանում են թաքնվել ինչ-որ տեղ, որպեսզի մենակ մնան իրենց հետ և մտածեն։ Երբեմն երկու օրը բավական է, որպեսզի նրանք հասկանան ամեն ինչ և սկսեն գործել։ Բայց երբեմն իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, և նրանք ընկնում են դեպրեսիայի մեջ, հատկապես, եթե իրավիճակից ելք չեն գտնում։
Առյուծ
Կենդանակերպի այս նշանի մարդիկ հաջողակ են, վճռական և նպատակասլաց։ Նրանց միշտ հաջողվում է հաղթահարել ցանկացած դժվարություն իրենց ճանապարհին։ Այս առումով ոչ ոք չի կարող համեմատվել նրանց հետ, քանի որ նրանք իրենց համարում են լավագույնն ու անփոխարինելին։ Նրանք գիտեն, թե ինչ են ուզում այս կյանքից, և ինչ էլ որ լինի, ստանում են: Առաջինը լինելու ուժեղ ցանկությունը Առյուծներին թույլ չի տալիս հանձնվել։
Կույս
Երբ Կույսերի կյանքում սթրեսային իրավիճակներ են առաջանում, նրանք նախ մտածում են ամեն ինչի մասին, նոր միայն որոշում կայացնում։ Դա անելու համար նրանց շատ ժամանակ պետք չէ: Երբեմն որոշում կայացնելու համար նրանք պետք է մեդիտացիա անեն։ Ինչպիսին էլ լինի իրավիճակը, նրանք չեն թողնում, որ որևէ մեկը կոտրի իրենց։
Կշեռք
Կշեռքներին չի կարելի ուժեղ նշան անվանել, քանի որ նրանք չափազանց բարի են։ Նրանք չեն սիրում ներքաշվել կոնֆլիկտային իրավիճակների մեջ՝ ամեն կերպ խուսափելով դրանցից։ Նրանք նախընտրում են հոգ տանել իրենց և իրենց սիրելիների մասին։ Սրանից նրանք ուժ են ստանում։
Կարիճ
Կարիճը երբեք ցույց չի տա, որ խնդիրներ կամ դժվարություններ ունի։ Ինչպիսին էլ լինի իրավիճակը, նա իրեն պահելու է իրավիճակի տիրոջ պես։ Միայն այս վերաբերմունքի շնորհիվ Կարիճը կկարողանա գլուխ հանել խնդիրներից։
Աղեղնավոր
Աղեղնավորները նախընտրում են ամեն ինչ թողնել, որ գնա իր հունով։ Նրանք կարծում են, որ կյանքում ցանկացած իրավիճակ վաղ թե ուշ կլուծվի։ Այդ իսկ պատճառով նրանք չեն անհանգստանում, իսկ առավել ևս՝ տվայտվում, եթե ինչ-որ գործ ձախողում են։
Այծեղջյուր
Երբ բախվում են կրիտիկական իրավիճակի հետ, Այծեղջյուրներն իրենց ուժեղ և անկախ առաջնորդների պես են պահում։ Նրանք չեն սիրում կոնֆլիկտների ու վեճերի մեջ մտնել, բայց կարող են պաշտպանել իրենց։ Նշանի ներկայացուցիչները գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, և դա միշտ, յուրաքանչյուր կերպով՝ ստանում են։
Ջրհոս
Երբ Ջրհոսի կյանքում ինչ-որ բան սխալ է լինում, նա անցնում է ալտրուիստական ռեժիմի և սկսում է մտածել ուրիշների մասին՝ մոռանալով իր և իր խնդիրների մասին. սա մի տեսակ պաշտպանողական ռեակցիա է: Որքան շատ են նրանք թաքնվում դժվարություններից, այնքան ավելի ակտիվորեն են փոխում իրենց շրջապատող աշխարհը։ Նրանց համար շատ ավելի հեշտ է կենտրոնանալ արտաքինի վրա, քան իրենց ապրումների վրա:
Ձկներ
Ձկները միշտ գիտեն, թե ինչ են ուզում և հասնում են դրան։ Նրանք երբեք ոչ մեկին չեն պատմում իրենց մտադրությունների մասին՝ հավատալով, որ կարող են ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության հասնել մեծ բարձունքների։ Եթե նույնիսկ իրենց կյանքում ինչ-որ բան ըստ պլանի չընթանա, նրանք չեն անհանգստանա, այլ կգտնեն այլ ելք այդ իրավիճակից։