fbpx

Ինչպիսի՞ կանանց են նախընտրում տղամարդիկ. Ընդամենը երկու որակ

Ի՞նչ որակներ պետք է ունենալ, որպեսզի տղամարդը սիրահարվի՝ ամուր, իսկապես, ազնվորեն և ընդմիշտ:

Այդպես է աշխատում տղամարդու հոգեբանությունը…

Կանացի գլխավոր սխալը․ նրանք կարծում են, որ եթե տղամարդը սիրահարվում է, ապա դա երկար հարաբերություններ կապահովի։ Բայց սիրահարվածությունը հորմոն է: Այս զգացմունքն անցնում է 1-ից 12 ամսվա ընթացքում։ Եթե ​​ձեր նպատակը սերն է, խորը երկարաժամկետ զգացմունքը, ապա դուք պետք է կարողանաք զարգացնել այն:

Եվս մեկ նորություն․ տղամարդը նախքան սիրելը պետք է նախ սիրահարվի։ Հետևաբար, հրաժարվեք սեքսուալ արտաքինի հանդեպ ձեր թերահավատությունից՝ մտածելով, որ դա ձեզ «պետք չէ, քանի որ սիրում են հոգու համար»: Դուք կիսով չափ ճիշտ եք. նրանք սիրում են հոգու համար: Բայց նրանք սիրահարվում են արտաքին տեսքին։ Դուք արդեն կարող եք լինել իդեալական կին սիրո համար, բայց քանի դեռ անտեսանելի եք տղամարդու սեքսուալ ուշադրության համար, ավաղ ու ախ, դուք կպարտվեք սեքսուալ տիկնանց, ովքեր վարպետ են իրենց սիրահարեցնելու հարցում, բայց հեռու են իսկական սեր տալուց: Ահա թե ինչպես է աշխատում տղամարկային հոգեբանությունը, այսպիսին է աշխարհը:

Ի՞նչ որակներ պետք է ունենալ, որպեսզի տղամարդը սիրահարվի՝ ամուր, իսկապես, ազնվորեն և ընդմիշտ: Նրանք, ովքեր ասում են, որ դա անհնար է, միայն իրենց անձնական դժբախտ փորձն են բարդում ողջ մարդկության վրա: Այդ որակները ընդամենը երկուսն են:

1. Ըմբռնում

Մենք սիրում ենք նրանց, ովքեր հասկանում են մեզ և հիասթափվում ենք նրանցից, ովքեր չեն հասկանում: Հասկանալը ներգրավվածության, հուզական մտերմության, զուգընկերոջ նկատմամբ հետաքրքրության վիճակ է: Որպեսզի քեզ սիրեն անկեղծորեն և ընդմիշտ՝ պետք է անել ճիշտ հակառակը, ինչն անում է կանանց մեծ մասը՝ ձևեր չթափել, դուրս գալ մաշկից, փորձելով ուշադրություն գրավել և ապացուցել, թե որքան զիլ ու շքեղ եք դուք (այսինքն կենտրոնացած չլինել միայն  ինքդ քեզ վրա, այլ անկեղծորեն հետաքրքրվել զուգընկերոջով): Մի՞թե դուք ինքներդ չեք զգում աճող համակրանք ցանկացած մարդու նկատմամբ, ով ցանկանում է ավելի լավ ճանաչել ձեզ, անկեղծորեն հետաքրքրված է ձեր հույզերով, մտքերով: Իհարկե, զգում եք: Ինչ-որ պահի համակրանքը վերածվում է ավելի խորը զգացմունքի՝ սիրո:

Ի՞նչ է անհրաժեշտ տղամարդուն հասկանալու համար:

Առաջին հերթին հասկացեք նրա հոգեբանությունը։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը բացարձակապես չի պատկերացնում, թե ինչ է կատարվում մեկ այլ մարդու հոգում, քանի որ նրանք իրականում հետաքրքրված չեն: Բոլորն ուզում են, որ իրենց հասկանան, բայց չեն փորձում հասկանալ դիմացինին։ Եվ հաշվի առնելով, որ տղամարդկանց և կանանց հոգեբանական կերտվածքը նույնքան տարբեր է, որքան կատուներինն ու շներինը, մարդիկ ապրում են շների և կատուների պես՝ հաչում, կծում և տառապում՝ իրար չհասկանալուց:

2. Քնքշություն

Սա ներքին անդորրը պահպանելու կարողությունն է, որն արտաքուստ դրսևորվում է որպես փափկություն, կանացիություն, քնքշություն, բայց միևնույն ժամանակ պահպանելով անձնական սահմանները և անձնական միջուկը։

«Ամուսինը գլուխն է, իսկ կինը՝ վիզը։ Ուր էլ շրջվի, ոտքերն այնտեղ կգնան»։ Կինը կառավարում է տղամարդուն, ընտանիքին և ամբողջ աշխարհին իր յուրահատուկ որակի` քնքշության միջոցով: «Քաղցր խոսքը ոսկոր էլ կկոտրի». կանացի փափկությունը զսպում է տղամարդու կոշտությունը, իսկ ամենախիստ ռազմիկները դառնում են քնքուշ վագրի ձագեր սիրելի կնոջ կողքին:

Ցավոք սրտի, ժողովրդական ավանդույթների կորստի, տղաների և աղջիկների դաստիարակության համակարգի դեգրադացիայի պատճառով ժամանակակից շատ կանայք կորցնում են այդ հատկությունը՝ առանց տղամարդկային աջակցության, ստիպված դառնալով կոշտ, առնական:

Քնքշությունը կույր հնազանդություն չէ: Ոչ: Քնքշությունը կարելի է համեմատել ջրի հետ՝ լինելով հեղուկ և փափուկ՝ շրջանցում է ցանկացած խոչընդոտ, բայց հասնում է իր նպատակին։ Փորձեք սեղմել ջուրը, և այն կանցնի ձեր մատների միջով։ Հարվածեք և ինքներդ կվնասվեք, այնպես, ինչպես գետնին եք հարվածել: Քնքշությունը, դրսից նուրբ և առաձգական լինելով՝ ներսից կոշտ միջուկ ունի:

Ինչի՞ վրա է հիմնված այս քնքշությունը, այս ներքին հանգստությունը և ընտանեկան կյանքի ցանկացած սթրեսին հեշտությամբ դիմակայելու և բացասական հույզերից ազատվելու ունակությունը, ինչպե՞ է անձրևը լվանում քաղաքի փողոցներից կեղտը: Բարձր ինքնագնահատական, խորը ինքնավստահություն, հույզերը կառավարելու, ցանկացած կոնֆլիկտներից նրբորեն և հմտորեն դուրս գալու, ուրիշներին քնքշության և սիրո միջոցով կառավարելու կարողություն։ Իրոք, կանացի այս ամենակարևոր որակը պետք է զարգացնել ամենավաղ մանկությունից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 3.89 из 5 )
MediaMag
Ինչպիսի՞ կանանց են նախընտրում տղամարդիկ. Ընդամենը երկու որակ
Հաճոյախոսություններ, որ ցանկանում է լսել յուրաքանչյուր տղամարդ