Ինչ-որ մեկին և ինչ-որ բան ապացուցելն իմաստ չունի…
Միակ թռչունը, որը համարձակվում է կտցահարել արծվին, ագռավն է։
Նա նստում է մեջքի վրա և կտցում արծվի վիզը։
Սակայն արծիվը չի գցում ագռավին, չի կռվում նրա հետ, ժամանակ ու ջանք չի վատնում նրա վրա։
Նա պարզապես բացում է իր թևերը և սկսում թռչել դեպի վեր՝ երկինք: Եվ ինչքան բարձրանում է, այնքան քիչ օդ է մնում ագռավին, իսկ հետո ագռավը վայր է ընկնում։
Երբ մարդ շարժվում է դեպի իր նպատակը, նա ժամանակ չի ունենում վիճելու, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու։
Առաջ գնացեք, մնացած ամեն ինչ ինքնըստինքյան կընկնի՝ կվերանա: