fbpx

Պատահական հանդիպումներ չեն լինում․ ճակատագրական կապի 3 տեսակ

Ոչինչ պատահական չէ.․․

Ոչինչ պատահական չէ:

Այս աշխարհում, որտեղ մեզ բախտ է վիճակվել ապրել` յուրաքանչյուր հանդիպում և պատահական ծանոթություն ծառայում է որոշակի նպատակի:

Երբեմն մեզ պետք են, որ մարդիկ մեզ արթնացնեն և օգնեն փոխել մեր կյանքի ուղղությունը. երբեմն՝ մեզ ուրախացնելու և հիշեցնելու, թե ով ենք մենք այս աշխարհում: Իսկ երբեմն էլ դա նրանք են, որ մեզ միայն մի պահ են հանդիպում։

Ճակատագրի հեգնանքով մենք չպետք է իմանանք յուրաքանչյուր մարդու առաքելության մասին, ում հանդիպում ենք, բայց մենք պետք է բաց մնանք այն ամենի համար, ինչ բերում է յուրաքանչյուր նոր ծանոթություն:

Երբեմն արժե նայել ամբողջ աշխարհին որպես թելերի միահյուսում` արծաթագույն կամ կարմիր, որոնցից յուրաքանչյուրը արտացոլում է հանդիպում կոնկրետ մարդու հետ, գուցե նույնիսկ դեռ չհանդիպած:

Մեր ամբողջ կյանքը փոխազդեցությունն է միմյանց հետ: Եվ չնայած ժամանակակից տեխնոլոգիաները, ինտերնետը, սոցիալական ցանցերը փորձում են համոզել մեզ, որ այդ փոխազդեցությունը կարելի է նվազագույնի հասցնել, մեր գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվում է, երբ հասկանում ենք, որ կյանքում ամեն ինչ պատահական չի լինում։

Պարտադիր չէ, որ բոլոր հանդիպումները երկար տևեն. երբեմն դրանք կարող են տևել ընդամենը մի պահ: Միգուցե ձեզ դանդաղեցնելու համար, որպեսզի ավտովթարի մեջ չընկնեք, կամ հանդիպեք պոտենցիալ սիրո: Երբեմն Տիեզերքը մեզ մարդկանց է ուղարկում, որպեսզի օգնեն մեզ մեր կյանքում, նույնիսկ եթե նրանք մեզ համար կարևոր չեն դառնում:

Եվ չնայած մենք չենք կարող դա կանխատեսել, մենք կարող ենք նախապատրաստվել կյանքի այս անակնկալներին:

Մարդիկ, ովքեր պետք է մեզ արթնացնեն

Սրանք նրանք են, ովքեր երկար ժամանակով են գալիս։ Երբեմն նրանք մեր զուգընկերներն են, հարազատ հոգիները: Այդ նրանք են, ովքեր ամբողջովին փոխում են մեր կյանքը։

Մարդիկ, ովքեր օգնում են հիշեցնել մեզ, թե ով ենք մենք

Երբեմն կյանքի ճանապարհին մենք սկսում ենք կորցնել մեզ: Ամենօրյա իրարանցման և հոգսերի մեջ մենք մոռանում ենք, թե ով էինք ուզում դառնալ, ինչի մասին էինք երազում (և դեռ երազում ենք), ով ենք մենք իրականում: Մենք պարզապես վաճառում ենք մեզ հասուն և պատասխանատու կյանքին՝ մոռանալով, թե ով ենք իրականում: Եվ խոսքը նույնիսկ աշխատավայրի կամ քաղաքի մասին չէ, որտեղ բնակվում ենք, այլ ավելի շատ խոսքը հոգու և ներքին աշխարհայացքի մասին է:

Եվ ահա կան մարդիկ, ովքեր գալիս են մեր կյանք՝ օգնելու մեզ հասկանալ, թե ով ենք մենք, որպեսզի սկսենք լինել այնպիսին՝ ինչպիսին կանք իրականում:

Մարդիկ, ովքեր կարևոր են մի պահ

Երբ մենք զրույց ենք սկսում պատահական ճամփորդի հետ և պարզապես չենք կարողանում կանգ առնել: Կամ երբ մենք ուղղակի ժպիտներ ենք փոխանակում կողքի շարժասանդուղքով անցնող մարդու հետ։ Եվ դա իսկապես կարծես ինչ-որ ոչ երկրային կապ է, որը պարզապես պետք է լինի:

Պարզապես այն պատճառով, որ ինչ-որ մեկը երկար չի մնում մեր կյանքում, չի նշանակում, որ նրան հանդիպելու իմաստ կամ նպատակ չկա: Ամեն ինչն իմաստ ունի: Եվ հենց այս, մեզ միմյանց կապող անտեսանելի թելերն են, որ դարձնում են մեր կյանքն այս աշխարհում զարմանալիորեն անկանխատեսելի, քանի որ մենք երբեք չգիտենք, թե երբ կհանդիպենք մեկին, ով կստիպի մեզ փոխել մեր կյանքը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 14 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Պատահական հանդիպումներ չեն լինում․ ճակատագրական կապի 3 տեսակ
Աստղիկ – հին հայ վիպաշխարհ