fbpx

Լազերային «հակապրինտերը» առանց հետքերի կմաքրի թուղթը

Քեմբրիջի համալսարանի կայքում հաղորդում են, որ համալսարանի գիտնականներին հաջողվել է նախագծել լազերային մի տեխնոլոգիա, որի շնորհիվ հնարավոր է թղթի վրայից ամբողջությամբ մաքրել թանաքը: Թուղթը այդ ընթացքում ամենևին չի վնասվում և հետևաբար հնարավոր է անընդհատ տպել այդ նույն թղթի վրա:

Հետազոտության ընթացքում փորձարկվել են տարբեր հզորությունների և իմպուլսի երկարության 10 տարբեր լազերային հարմարանք (ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր և այլն): Ընտրությունը կանգ առավ ընդամենը մի քանի նանո վայրկյան իմպուլսի երկարություն ունեցող կանաչ լազերի վրա, որը բավական էֆեկտիվ է թղթի վրա տաքացնում համապատասխան մասերը:

Ջերմաստիճանի ազդեցության տակ տոները (թանաքը) ջնջվում է, իսկ լազերը անցնելով թղթում ցելյուլոզային հյուսվածքների արանքով՝ չի վնասում թուղթը: Գիտնականների այս մեթոդը հաջողությամբ փորձարկվել է Canon թղթով և սև թանաքով HP Laserjet տպիչով, որոնք տարածված են ամբողջ աշխարհի գրասենյակներում:

Հետազոտողների խոսքով. այս մեթոդի շնորհիվ հնարավոր կլինի կրկնակի անգամ կրճատել դեպի մթնոլորտ վնասակար արտանետումները, որոնք առաջանում են թղթի ստացման և վերամշակման ժամանակ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Լազերային «հակապրինտերը» առանց հետքերի կմաքրի թուղթը
Պատմական թվերի 10 համեմատություն, որոնք կփոխեն Ձեր պատկերացումները ժամանակի մասին