fbpx

Ո՞ր գույնը չեն տարբերում շները: Հետաքրքիր փաստեր գույների մասին

Ինչո՞ւ է երաժշտության մեջ հենց յոթ նոտա: Ինչու են կապտուկները փոխում գույնը: Ի՞նչ են նշանակում օլիմպիական օղակների գույները: Կարդացեք հետաքրքիր փաստեր գույների մասին:

Սպեկտրում կա 7 գույն, քանի որ երաժշտության մեջ կա 7 նոտա

Երբ Նյուտոնին հաջողվեց արհեստական ​​«ծիածան» ստանալ, նա կամայականորեն առանձնացրեց հիմնական 7 գույներն, այնպես, որ սպեկտրը համապատասխանի երաժշտության տեսությանը, և ֆիքսեց դրանց հաջորդականությունը։ Սպիտակը, սևը և շագանակագույնը, ըստ Նյուտոնի, սպեկտրի գույները չեն:

Շները չեն տեսնում կարմիրը

Մարդիկ ունեն երեք տեսակի կոններ (լուսազգայուն ցանցաթաղանթի նեյրոններ), որոնք թույլ են տալիս տարբերել կարմիր, դեղին և կապույտ գույները, ինչպես նաև դրանց համակցությունները։ Շներն ունեն միայն երկու տեսակի կոն՝ զգայուն կապույտ և դեղին: Շները կարմիրի երանգները տեսնում են որպես կանաչի երանգներ:

Կապտուկները կորցնում են գույնը թթվածնի կորստի պատճառով

Երբ արյունը հավաքվում է վնասվածքի վայրում, այն հարուստ է թթվածնով, բայց մեկ-երկու օր հետո սկսում է կորցնել այն՝ դառնալով բոսորագույն, այնուհետև մգանում է գրեթե մինչև մանուշակագույնի: Դրանից հետո բիլիռուբինը քայքայում է արյան մեջ հեմոգլոբինը, և կապտուկի գույնը փոխվում է կանաչի և դեղինի։

Աշխարհի բոլոր լեզուներում տաք գույների երանգները նշող ավելի շատ բառեր կան, քան սառը

Սա, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ հասած պտուղները կարմիր կամ նարնջագույն գույն ունեն, և այդ գույները անվանելու ունակությունը կարևոր էր տեսակի գոյատևման համար:

Մթության գույնը կոչվում է «ուղեղային մոխրագույն»

Լույսի իսպառ բացակայության դեպքում աշխարհը կտեսնեք ոչ թե սև, այլ մուգ մոխրագույն, բացի այդ, տեսադաշտում կհայտնվի «տեսողական աղմուկ»՝ թարթող սև և սպիտակ կետերի տեսքով: Այդ գույնը կոչվում է «eigengrau» – «մութ լույս», որը նաև անվանում են «ուղեղի մոխրագույն»:

Ի՞նչ են նշանակում օլիմպիական օղակների գույները

Օլիմպիական խաղերի հայտնի տարբերանշանը, որը բոլորին հայտնի է դեռ մանկուց, նախագծվել է 1900-ական թվականներին բարոն Պիեռ դե Կուբերտենի կողմից, ով իր կյանքը նվիրել է խաղերի վերակենդանացմանը։ «Սպիտակ ֆոնի վրա հինգ օղակներ՝ կարմիր, կապույտ, կանաչ, սև և դեղին, սրանք աշխարհի հինգ բնակեցված մայրցամաքներն են, որոնք միավորված են լավատեսությամբ և բարեկամությամբ, և դրանց գույները վերցված են մեր ժամանակներում օգտագործվող ազգային դրոշներից», –  այսպես է նա բացատրել իր մտահղացումը:

Հին հռոմեացիները ատում էին կապույտ աչքերը

Կապույտ աչքերով կանայք համարվում էին գռեհիկ, իսկ տղամարդիկ՝ կոպիտ և հիմար։

Եղիսաբեթ I-ը՝ Անգլիայի կույս թագուհին, արգելել է արքունիքի տիկնանց հագնել գունավոր զգեստներ

Բոլոր կանայք արքունիքում և պաշտոնական ընդունելությունների ժամանակ կրում էին միայն սպիտակ կամ սև հագուստ: Թագուհին մոդայիկ էր և ցանկանում էր լինել պալատում միակ կինը, ով ուշադրություն կգրավեր։ Նրա վառ, առատորեն զարդարված, հաճախ շքեղ հանդերձանքները գրավում էին բոլոր հայացքները, իսկ տղամարդիկ բառացիորեն չէին նկատում այլ կանանց ներկայությունը:

Թենիսի գնդակների պաշտոնական գույնը դեղինն է

Թեև մարդկանց կեսից ավելին, ըստ հարցման, կարծում է, որ այն կանաչ է։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag