Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 31-ից փետրվարի 6-ը.
ԽՈՅԵՐ
Շատ հնարավոր է, որ հանդիպեք այն մեկին, ում մասին երազել եք ամբողջ կյանքում: Դա այնքան վաղուց էր, որ դուք նույնիսկ չեք էլ հիշում, թե ում մասին է խոսքը, բայց նա կարող է փոխել ձեր բոլոր ծրագրերը:
ՑԼԵՐ
Ձեր սիրելին ձեզ կուրախացնի որոշ նորություններով, որոնք ձեզ համար հաճելի անակնկալ կլինեն: Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել և խրախուսել ավելի հաճախ նման անակնկալներ անել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աշխատեք մանրամկրկիտ բաշխել ձեր ազատ ժամանակը` րոպե առ րոպե, հակառակ դեպքում` անձնական կյանքում խնդիրներից չեք խուսափի: Ճիշտ է` դրանք այդքան էլ սարսափելի չեն լինի, սակայն, այնուամենայնիվ, դժվար թե հաճելի լինեն:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք պետք է սիրելիի հետ առանձնանաք և զրուցեք: Դա ամենևին էլ չի նշանակում, որ ձեր մեջ խնդիրներ են կուտակվել, որոնք պետք է անհապաղ լուծել: Անգամ եթե խոսեք միայն ձեր որպիսության մասին, միևնույն է` ժամանակահատվածը ստացված կլինի:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Շաբաթը ռոմանտիկ կլինի։ Սկսեք այն սիրելիի հետ թեթև, ռոմանտիկ նախաճաշից, այնուհետ նրան ջերմ և քնքուշ նամակներ ուղարկեք, փոքրիկ նվեր գնեք նրա համար և ասեք, թե որքան եք սիրում նրան:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելիի մասին ձեր կարծիքը կձևավորվի ձեր մտերիմների ազդեցության տակ: Նրանք կասեն ձեզ, թե ինչ կարծիք ունեն ձեր սիրելիի մասին, իսկ ձեզ կմնա միայն համաձայնել նրանց հետ կամ` ոչ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Չգիտես ինչու, ձեր սիրելին հեշտությամբ չի հասկանա, թե ինչ եք դուք իրենից ցանկանում, այդ իսկ պատճառով ստիպված եք նրան ամեն ինչ մի քանի անգամ բացատրել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելին կցանկանա ձեզ ավելի մտերիմ և հարազատ դառնալ և դրա համար նա չի խնայի ո’չ ձեր, ո’չ էլ իր ժամանակը, նյարդերն ու ուժերը: Աշխատեք ըմբռնումով մոտենալ նրա ցանկությանը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելին ձեր աջակցության կարիքը կունենա, սակայն դժվար թե դուք հասկանաք դա: Մեկնեք նրան ձեր օգնության ձեռքը` առանց նրա խնդրելու, և այդ դեպքում նա շնորհակալ կլինի ձեզ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր ժամանակը հագեցած կլինի կարևոր և անհետաձգելի գործերով: Միգուցե բնակարանի շտապ վերանորոգման անհրաժեշտություն լինի, աշխատանքի վայրում խնդիրներ լինեն կամ էլ երեխայի հետ կապված: Ինչևէ, այս ամենի հետ դուք ստիպված եք մենակ մնալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին ձեզ կհասկանա ձեր առաջին խոսքից և հայացքից, ընդ որում` ավելի լավ, քան դուք ինքներդ: Սա նշանակում է, որ կարիք չկա խորամանկություն անելու, որպեսզի թաքցնեք այն, ինչ կատարվում է ձեր հոգում:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է կատարվում ձեզ հետ: Նրան անընդհատ կթվա, թե դուք ինքներդ եք խնդիրներ ստեղծում ձեզ համար, որպեսզի բարկացնեք նրան: Այնպես որ, եթե նման բան կա, ապա գոնե այս շաբաթ աշխատեք ձեր մեջ պահել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE