Դուք դուստր եք ունեցե՞լ։ Շնորհավորում ենք, ձեր կյանքում շատ բան կփոխվի։
Փոքրիկ արքայադստեր հայր լինելը հեշտ չէ։ Իսկ դուստրերն ունեն իրենց հայրերի նկատմամբ վերահսկողության զարմանալի ուժ: Ահա թե ինչպես կփոխվի ձեր կյանքը ձեր դստեր ծնունդով:
1. Ձեր դստերն առաջին անգամ տեսնելու պահից կհասկանաք, որ ամբողջ կյանքում պաշտպանելու եք նրան։
2. Դուստրեր ունեցող հայրիկները ավելի ստեղծագործ անհատականություններ են:
3. Դուք կսկսեք ավելի շատ ուշադրություն դարձնել, թե ինչպիսի տղամարդ եք դուք, քանի որ դուստրն ապագայում ձեզ նման մեկին է փնտրելու։
4. Դուք կհասկանաք, որ պատրաստ եք պատժել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի թեկուզ մի փոքր նեղացնել ձեր աղջկան։
5. Դուք կզարմանաք, թե որքան լավ եք երգում և դերեր խաղում:
6. Արքայադուստրերի մասին այնքան ֆիլմեր կդիտեք, որ մտածելն անգամ սարսափելի է։
7. Հանկարծ կդառնաք ֆեմինիստական շարժման կողմնակից։
8. Դուք ավելի շատ կսիրեք ձեր կնոջը, քանի որ նա ձեզ դուստր է պարգևել։
9. Ձեր սիրտը մի փոքր կկոտրվի այն օրը, երբ հասկանաք, որ ձեր փոքրիկ աղջիկը մեծացել է:
10. Ձեր կյանքն ավելի վառ գույներ կստանա։