fbpx

«Քանի դեռ ողջ ես, ունես միլիոնավոր տարբերակներ». Կոնստանտին Խաբենսկու կյանքի 12 կանոնները

«Հազարավոր գեղեցիկ խոսողներից կընտրեմ նրան, ով լուռ իր գործն է անում»։

Սա հոգուն դիպչող տողեր են` վշտի եզրին գտնվող մարդու կողմից: Տողեր, որոնք արժե կարդալ և հիշել:

«Անելանելին այն է, երբ 40-րդ օրը կանգնում ես գերեզմանի մոտ ու հասկանում, որ դա վատ երազ չէ, ինչ-որ մեկի հիմար կատակը չէ, որ այսուհետ շարունակելու ես այսպես ապրել, միայն թե առանց այդ թանկ մարդու։ Ոչինչ փոխել չես կարող, ընտրությունը վերևից է կատարված։ Ահա թե ինչ է անելանելիությունը։ Այլ ոչ թե ձեր՝ գործ չկա, տղան լքեց, աղջիկը պարզվեց դուրսընկած, հագնելու բան չկա, եղանակը վատ է, փողը քիչ է: Քանի դեռ ողջ ես, ունես միլիոնավոր տարբերակներ և ելքեր»:

2007 թվականին ծնվեց Կոնստանտին Խաբենսկու որդին, իսկ կինը հիվանդացավ քաղցկեղով։ Նա վաճառեց տունը և ընկավ պարտքերի մեջ։ Քիմիաթերապիա, վիրահատություններ, խորհրդատվություն ամերիկացի ուռուցքաբանների մոտ. կնոջը փրկելու համար Կոնստանտինը համաձայնում էր ցանկացած դերի և ծախսում էր ամեն ինչ։ Միայն թե փրկել սիրելիին:

Իսկ որպեսզի նրան շեղի հիվանդությունից, առաջարկում է կնոջը օգնել երեխաներին, ովքեր բախվել են նույն հիվանդության հետ։ Մեկ տարի անց նրա կինը մահանում է։ Մնացին միայն մեկ տարեկան որդին՝ Վանյան և բարեգործական հիմնադրամը, որն ամեն տարի օգնում է հարյուրավոր ընտանիքների։

Այդ ժամանակից ի վեր դերասանն իր գրեթե ողջ եկամուտը նվիրաբերում է բարեգործությանը։ Մինչ օրս Կոստյա Խաբենսկին մոտ 150 երեխայի է փրկել գլխուղեղի քաղցկեղից։

«Բարեգործությունը, թերևս, միակ տարածքն է, որտեղ մարդիկ չեն փորձում իրականացնել իրենց հավակնությունները և հասնել որևէ նպատակի, բացառությամբ մեկ՝ մարդուն անշահախնդիր օգնության»,- ասվում է հիմնադրամի կայքում։

Երկրպագուները սիրում են նրան իր տաղանդի, անհավատալի պրոֆեսիոնալիզմի և անսահման բարության համար, ինչով ներծծված է նրա յուրաքանչյուր բառը: Եվ նա ունի իր կյանքի կանոնները։

  • «Պատճառները մեր ներսում են, դրսում միայն արդարացումներ են»:
  • «Հազարավոր գեղեցիկ խոսողներից կընտրեմ նրան, ով լուռ իր գործն է անում»։
  • «Ցանկանում ես առաջ և վերև գնալ: Բայց որպես կանոն առաջարկում են տեղում վազել»։
  • «Կնոջ հումորի զգացումն ավելի կարևոր է, քան նրա խոհարարական հմտությունները»:
  • «Յուրաքանչյուր մարդ իր ներսում սահման ունի: Զգացմունքների սահման: Ցավի սահման: Արցունքների սահման: Ատելության սահման: Ներման սահման: Այդ պատճառով մարդիկ երբեմն կարող են երկար համբերել։ Երկար լռել։ Երկար եզրակացություններ անել։ Եվ հետո, մի ակնթարթում, վերցնել և հեռանալ՝ առանց խոսքերի և բացատրությունների»:
  • «Գնահատեք նրանց, ովքեր կարողանում են տեսնել ձեր մեջ երեք բան՝ տխրությունը ժպիտի հետևում, սերը զայրույթի հետևում և ձեր լռության պատճառը»:
  • «Ամենավատ թշնամին մեր կասկածն է։ Դրա պատճառով մենք կորցնում ենք այն, ինչ կարող էինք ստանալ, բայց նույնիսկ չփորձեցինք»:
  • «Կյանքը ճանապարհ է: Ոմանց համար դա հացի խանութ տանող ճանապարհն է և վերադարձը, ոմանց համար դա ճանապարհորդություն է աշխարհով մեկ»:
  • «Ձեր սխալները ձեր ուժն են։ Ծուռ արմատներով ծառերն ավելի ամուր են կանգնած»։
  • «Դուք շատ քիչ բան կարող եք անել ձեր կյանքի երկարության հետ կապված, բայց դուք կարող եք շատ բան անել դրա լայնության և խորության հետ»:
  • «Մի դատեք ուրիշի անցյալը, դուք չգիտեք ձեր ապագան»:
  • «Մի օր դու կհասկանաս, որ շատ բանաձևեր և աֆորիզմներ, որոնք վերցրել ես շրջապատից, դատարկ են, թեև գեղեցիկ, բառերի հավաքածուներ, ոչ ավելին: Կարևոր են միայն այն ճշմարտությունները, որոնց դու ինքդ ես հասել»:

«Քանի դեռ ողջ ես, ունես միլիոնավոր տարբերակներ և ելքեր»։ Կարծես Կոնստանտին Խաբենսկին դա ապացուցում է իր ողջ կյանքով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.38 из 5 )
MediaMag
«Քանի դեռ ողջ ես, ունես միլիոնավոր տարբերակներ». Կոնստանտին Խաբենսկու կյանքի 12 կանոնները
Հոգեբանական ԹԵՍՏ․ Ունա՞կ եք արդյոք կյանքում հասնել հաջողությունների