fbpx

Facebook-ը այսօր շատերի համար դարձավ անհասանելի

Այսօր երբ փորձեցի մուտք գործել Facebook սոցիալական կայք, ստացա հաղորդագրություն որ այն գոյություն չունի: Սկզբից ինձ թվաց, որ աշխատավայրիս ադմինիստրատորներն են փակել այն՝ սակայն հետո պարզվեց, որ ամբողջ աշխարհով է այդ պրոբլեմը:

ԻՆչպես հայտնում է РИА Новости-ն. Աշխարհի խոշորագույն սոցիալական կայքը՝ Facebook-ը անհասանելի է որոշ օգտատերերի համար: Ֆեյսբուքի աուդիտորիան գերազանցում է 845 միլիոնը:

Կայքի աշխատանքի խաթարումը սկսել է այսօր՝ չորեքշաբթի Երևանի ժամանակով մոտ 10:00-ից: Որոշ օգտվողներ, երբ փորձում են մուտք գործել կայք ստանում են հաղորդագրություն, որ այն անհասանելի է:

Ֆեյսբուքի մամլո ծառայություննը  РИА Новости-ի հարցմանը չկարողացավ պատասխանել, թե որն է պատճառը և որքան օգտատերերի համար է այն անհասանելի:

Իսկ թվիթեր միկրոբլոգային համակարգում շատերը նշում են, որ ամբողջ եվրոպայի տարածքով է ֆեյսբուքը անհասանելի և տարբերակներ են հնչում, որ սա հայտնի Anonymous հակերական խմբավորման ձեռքի գործն է: Այսօր թվիթերյան ամենապոպուլյար հաշթեգը  #facebookdown-ն է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Facebook-ը այսօր շատերի համար դարձավ անհասանելի
Ինչո՞ւ ձեր ուղեղը չի կարող «տեսնել» այս նկարի բոլոր կետերը