fbpx

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ը.

ԽՈՅԵՐ

Խոյերի գլխավոր խնդիրն է լինելու օգնել իրենց սիրելիներին ինչ-որ խնդիրների լուծման համար։

ՑԼԵՐ

Դուք հիանալի հնարավորություն ունեք ժամանակն անցկացնել այն անձնավորության կողքին, ով պատահական չի հայտնվել Ձեր կյանքում, և, ամենայն հավանականությամբ, Ձեր հետագա ճակատագրում կարևոր դերակատարություն կունենա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Չարժե, որպեսզի Երկվորյակները իրենց սիրային հարաբերությունների վերաբերյալ մեծ հույսեր տածեն: Դժվար թե դա տեղի ունենա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Մոտ ժամանակներս աստղերը խորհուրդ են տալիս Խեցգետիններին զգույշ լինել ծախսերի տեսակետից: Իհարկե, խնայողությունը ամենառոմանտիկ բանը չէ, սակայն առանց դրա Խեցգետինների համար բարդ կլինի գումար կուտակել այն ամենի համար, ինչի մասին նրանք երազում են իրենց սիրելիների հետ միասին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աստղերը կոչ են անում Առյուծներին խուսափել շտապողականությունից սիրո հարցում: Նրանց անհամբերությունը հասկանալի է, սակայն դա չի օգնի արագ հասնել նպատակին:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին հնարավորություն կընձեռվի հասկանալ, որ իրենց համար թանկ մարդիկ նույնպես իրենց սիրում և գնահատում են:

ԿՇԵՌՔՆԵՐ

Դուք առիթ կունենաք մտորելու այն մասին, թե արդյոք չափազանց քիչ ժամանակ չեք անցկացնում Ձեր սիրելիների հետ: Փորձելով աշխարհում ամեն ինչ հասցնել՝ հաճախ հանգիստ շփման համար ժամանակ չեք էլ ունենում…

ԿԱՐԻՃՆԵՐ

Կարիճները կկարողանան քնքույշ սիրո նամակ գրել, բացիկ նկարել կամ SMS ուղարկել սիրելիներին: Թող որ կողքից այդ ամենը դիտվի որպես միամտություն, սակայն հենց նմանատիպ անկեղծ քայլերը կարող են հրաշքներ գործել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստցերը կարող են Աղեղնավորներին իրենց սիրելիների հետ հարաբերություններում մաքսիմալ հոգատարություն և ջերմություն նվիրել: Եթե նրանց զգացմունքները իրոք խորն են, նրանք կզգան, թե որքան կարևոր է իրենց կապը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այծեղջյուրները պահպանողական են լինելու սիրո, ռոմանտիկային և զգացմունքներին վերաբերվող բոլոր հարցերում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Առաջ գնալու համար Ձեզ անհրաժեշտ է ազատվել հին նախապաշարմունքներից: Ժամանակն է դադարել կյանքին չափազանց լուրջ վերաբերվել, իսկ սիրելիների հանդեպ՝ չափազանց խստապահանջ լինել:

ՁԿՆԵՐ

Բավական է այս ու այն կողմ գնաք: Ձկները պետք է ամբողջովին անկեղծ լինեն իրենց սիրելիների հետ, և այդ դեպքում միասին նրանք կկարողանան հաղթահարել ցանկացած խոչընդոտներ:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ը
Անչափ հուզիչ, կարճամետրաժ առակ-հոլովակ «Նա վճարեց ամենաբարձր գինը»