fbpx

Վատագույն խորհուրդները՝ հարաբերությունների մասին

Հարմար տեղավորվում ենք և կարդում հետևյալ ճանաչողական հոդվածը: Հարաբերությունների վերաբերյալ խորհուրդներն օգուտ են տալիս որոշակի իրավիճակներում և չեն գործում այլ իրավիճակներում: Բայց կան խորհուրդներ, որոնք գործնականում միշտ վնաս կտան, անկախ նրանից, թե ով է դրանք կիրառում: Մենք հավաքել ենք ամենավատ խորհուրդները, որոնք ճիշտ կլինի երբեք չկիրառել:

ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՍ ՔՈ «ՓԵՍԱՑՈՒԻՆ», ԿՃԱՆԱՉԵՍ

«Միակի» հետ ռոմանտիկ հանդիպման հույսերը նույնքան հեռու են իրականությունից, որքան մանկական հեքիաթները: Սակայն շատերը շարունակում են իդեալական զուգընկերոջ փնտրտուքը: Այնինչ, ամուր և երջանիկ շատ հարաբերություններ հաճախ բացասական տպավորությունից են սկսվել, դրա համար էլ մի փնտրեք սեր առաջին հայացքից, այլ փնտրեք այնպիսի մարդկանց, որոնք համամիտ են ձեր ամենակարևոր համոզմունքներին և որոնք կարող են ձեզ ստիպել, որ ժպտաք: Դուք գուցե չկռահեք, որ նա ձեր Հրաշալի արքայազնն է, մինչև մի որոշ ժամանակ չշփվեք:

ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ՓՈԽԵԼ ՆՐԱՆ, ԵԹԵ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵՔ

Հարաբերությունների մեջ ամենավատ մոլորություններից մեկն այն է, թե տղամարդը ստեղծագործական նախագծի պես մի բան է, որը կարելի է բարելավել: Դա հազվադեպ է երջանկություն բերում զուգընկերներից թեկուզ մեկին: Նույնիսկ եթե նա ուզում է փոխվել հանուն ձեզ, չարժե հուսալ, թե նման բան անպայման կլինի: Եվ ոչ մի դեպքում նրան մի ստիպեք հանուն ձեզ փոխել իր անհատականության հիմնական մասը:

ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԱՎ ԵՆ

Նման խորհուրդ տվող մարդկանց մեծ մասը այնուամենայնիվ նշում է ֆիզիկական բռնության անթույլատրելիությունը, այնինչ հուզական բռնությունը նորմալ հարաբերությունների մաս է համարում: Եթե դուք ամուսնության մեջ երջանիկ չեք և ոչինչ դեպի լավը չի փոխվում, ուրեմն մենակության մեջ ավելի կուրախանաք կյանքով, քան չսիրած զուգընկերոջ հետ:

ԿԱՐԵՎՈՐԸ ՄԻԱՅՆ ՀՈՒԶԱԿԱՆ ՏԱՐԻՔՆ Է

Այդ խորհուրդը սովորաբար տալիս են այն զուգընկերներին, որոնց միջև տարիքային մեծ տարբերություն կա և որոնց հարաբերությունները նոր են սկսվում: Այդ խորհուրդը ևս վնասակար է: Տարիքային տարբերություն ունեցող երջանիկ զույգերի օրինակներ կան, բայց դա ավելի շուտ բացառություն է: Եթե պատրաստվում եք հանդիպել մեկի հետ, ով զգալիորեն ավելի երիտասարդ է կամ տարիքով, հույս մի դրեք միայն հասունության վրա: Մտածեք, թե երկարաժամկետ հեռանկարում ձեր սովորությունները որքան են համապատասխանում իրար:

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԵԶ ՉԵՆ ԵՐՋԱՆԿԱՑՆԻ

Կախված նրանից, թե ինչպես եք ընկալում դա, այդ խորհուրդը կարող է չափազանց արժեքավոր լինել: Ռոմանտիկ հարաբերությունները չեն շտկի ձեր կյանքի մնացած ոլորտները: Բայց եթե ձեր կյանքում ամեն ինչ լավ է, բացի անձնական հարաբերություններից, չարժե զուգընկերոջը թույլ տալ, որ դժբախտացնի ձեզ:

ԵԹԵ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐ ԳՏՆԵԼ, ԲԱՎԱՐԱՐՎԵՔ ՔՉՈՎ

Դա ամենավատ խորհուրդներից մեկն է, չէ՞ որ քչին պետք է համաձայնել այն դեպքում միայն, եթե անիրատեսորեն բարձր ակնկալիքներ ունեք: Դուք երբեք չեք գտնի այնպիսի մարդու, որը կարողանա կարդալ ձեր մտքերը. դա ընդամենը հիմար երևակայության արդյունք է: Սակայն եթե ձեր հուզական պահանջները խելամիտ են, բայց չեք կարողանում դրանք բավարարել որոշակի մարդու հետ, մի համաձայնեք նման հարաբերությունների:

ԵՐԲԵՔ ՉԱՐԱՑԱԾ ՄԻ ՄՏԵՔ ԱՆԿՈՂԻՆ

Թվում է՝ մեկ այլ լավ խորհուրդ է. Ջղայնացած վիճակում անկողին չմտնել: Բայց դա էլ ցանկալի արդյունքը չի տալիս: Եթե հենց երեկոյան եք վիճել, այնքան էլ հաջող միտք չէ անմիջապես փորձել հարթել խնդիրը: Հատկապես եթե երկուսդ էլ հոգնած եք և չեք ուզում զիջել: Որոշ խնդիրներ անհամեմատ ավելի հեշտ է լուծել լիարժեք քնից հետո, դրա համար էլ ժամանակ և ջանքեր մի ծախսեք վեճը շարունակելու վրա, եթե անհնար է դա միանգամից լուծել:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՈՍՆՁԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ամենավնասակար խորհրդի կոչման մեկ այլ հավակնորդ. շարունակեք երեխա ունենալ հարաբերությունները բարելավելու համար: Դա ինչ-որ առումով կարող է ճիշտ լինել: Չէ՞ որ երեխայի ծնունդը ընտանիքի կյանքի կարևոր փուլ է, բայց չարժե այդ մեթոդն օգտագործել ամուսնական լուրջ խնդիրներ լուծելու համար:

ԵԹԵ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՔ ԻՐԱՐ, ՉԵՔ ՎԻՃԻ

Դա առասպել է, որը մեզ է փոխանցվել Դիսնեյի մուլտֆիլմերից և մինչև հիմա շատերին ստիպում է հավատալ, թե վեճը վատ բան է: Սակայն առանց ընդհարումների կարող են ապրել միայն անտարբեր մարդիկ, մնացած բոլոր տեսակի հարաբերությունները՝ առավել կամ պակաս հաջող, առանց վեճերի չեն լինում:

ՈՎ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՎԱՍՏԱԿՈՒՄ՝ ՆԱ ԷԼ ԻՐԱՎԱՑԻ Է

Դա շատ վնասակար մոլորություն է, որը հաճախ խնդիրների է հանգեցնում: Կարևոր չէ, թե ձեզնից ով է շատ վաստակում, դուք պիտի հավասար լինեք հարաբերություններո..

Աղբյուրը՝ NEWS.am STYLE


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Վատագույն խորհուրդները՝ հարաբերությունների մասին
Այն ամենը, ինչ տեղի է ունենում կյանքում, պատահական չէ