Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 9-ից 15-ը.
ԽՈՅԵՐ
Ձեր համատեղ հանգիստը շատ օգտակար կլինի ձեր ընտանիքի համար: Տան վերանորոգման աշխատանքներով զբաղվելը նույնպես չէր խանգարի: Թող որ հարևանները նախանձեն մի փոքր:
ՑԼԵՐ
Մի’ նյարդայնացեք, մի’ բղավեք, ափսեները մի’ կոտրեք և հուսահատության գիրկը մի’ ընկեք: Խնդիրը միանգամայն լուծելի է, միայն ցանկանալ է պետք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ հեռու մնալ խոհանոցից: Շերեփը տվեք ձեչ սիրելիի ձեռքը, իսկ ինքներդ վերցրեք հեռակառավարման վահանակը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեզ շտապ փոփոխություններ են անհրաժեշտ: Եթե դուք չեք կարող թույլ տալ ձեզ փոխել ձեր բնակարանը, մեքենան կամ սիրելիին, ապա գոնե փոխեք վերաբերմունքը վերջինիս նկատմամբ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Հատկապես ուշադիր եղեք տեխնիկայի հանդեպ, քանի որ սիրելիի հետ ընդհանուր լեզու չեք գտնի, ինչի արդյունքում կտուժեն ձեր տան իրերը:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելին ձեզ երկար չի համոզի դիմել այս կամ այն խորամանկությանը: Դուք կհամաձայնեք միանգամից` առանց ավելորդ բառերի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք հեշտությամբ չեք համոզի սիրելիին անել այն, ինչ ձեզ պետք է: Ստիպված եք խորամանկ քայլեր մտածել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Դուք մի փոքր կոպիտ կլինեք ձեր սիրելիի հետ, անգամ եթե ինքներդ չնկատեք դա: Այդուհանդերձ, աստղերը հուշում են ձեզ հետևել ձեր բառերին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Վերջապես ձեր և ձեր սիրելիի հաարբերություններում լուսավոր շրջան է սկսվում: Դեռ պարզ չէ, թե որքան կտևի այն, այնպես որ` վայելեք ամեն մի վայրկյանը:
ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ
Դուք և ձեր սիրելին բավականին դժվար կհասկանաք միմյանց: Գուցե այն պատճառով, որ պարզապես չեք ցանկանա հասկանալ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ձեր սիրելին ստիպված չի լինի երկար մտածել այն հարցի շուրջ, թե ինչ կցանկանայիք իրենից նվեր ստանալ կամ ինչպես տոնել մոտակա տոնը: Ամեն ինչ խոշոր տառերով գրված կլինի ձեր ճակատին:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին կհայտնվի տհաճ իրավիճակում, որից միայն դուք կարող եք նրան դուրս հանել:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE