fbpx

10 կարևոր բան, որ տղամարդիկ վախենում են ասել կանանց

Ո՞վ կարող էր մտածել: Չէ՞ որ ընդունված է մտածել, որ միայն կանայք են ունենում մի շարք ներքին հարցեր, խնդիրներ և բարդույթներ, իսկ տղամարդիկ առանձնանում են իրենց անմիջական (կարդալ՝ կացնային) մտքերով և ընդհանրապես նրանք ծանոթ չեն ոչ վախին, ոչ նախատինքին: Իրականում նրանք կցանկանային կանանց շատ բան ասել, բայց վախենում են, որ իրենց չեն հասկանա:

10 կարևոր բաներ, որոնցից տղամարդիկ վախենում են, բայց ցանկանում են ասել կանանց:

1. «Մենք նույնպես, ինչպես և դուք, սեր ենք ուզում և շատ: Լինել սիրված և անհրաժեշտ»:

2. «Մեզ հարկավոր են լուրջ հարաբերություններ, բայց մեզանից շատերը ահավոր վախենում են սխալվել այն միակի ընտրության մեջ»:

3. «Եթե մենք վստահ ենք, որ ցանկանում ենք ընտանիք կազմել կոնկրետ կնոջ հետ, ապա անպայման նրան կասենք այդ մասին»:

Կարդացեք նաև՝ 15 կարևոր բան, որոնց մասին տղամարդիկ վախենում են ասել կանանց

4. «Մենք մոլորվում ենք կանանց արցունքների և զայրույթի մեջ: Եվ մենք չգիտենք, թե ինչ անել»:

5. «Մենք վախենում ենք, քանի որ դուք կարող եք մեզանից ուժեղ լինել, ինչ-որ բան մեզանից ավելի լավ անել: Ի վերջո, մենք ցանկանում ենք լինել ամենա-ամենան ձեզ համար»:

6. «Մենք ցանկանում ենք, որ դուք անեք առաջին քայլը, բայց միայն առաջինը» (պարզապես ցույց տվեք մեզ ձեր հետաքրքրությունը և կանաչ լույս վառեք. դա բավական է):

7. «Մենք ձեզ չենք ասում այս մասին, բայց եթե դուք անմիջապես չեք մտնում մեր անկողին, ապա մենք սկսում ենք ձեզ ավելի շատ հարգել»:

8. «Մեզ հաճոյախոսություններ պարգևեք: Մենք հազվադեպ ենք լսում դրանք, և մեր էգոն այնքան հեշտ է վիրավորվել » (սա շատ գրավիչ գործիք է տղամարդկանց համար):

Տես նաև՝ Տղամարդկային 6 գաղտնիք, որոնց մասին կանայք պետք է իմանան

9. «Այո, մենք շատ անվստահ ենք անկողնում: Եվ այո, մենք սպասում ենք ձեր գնահատականին»:

10. «Մի՛ ակնկալեք հրաշքներ անկողնում. Մենք էքստրասենս չենք: Ասեք, թե ինչ և ինչպես է դա ձեզ դուր գալիս»:

Հավատացեք, Մարսն ու Վեներան ավելի մոտ են միմյանց, քան կարող եք պատկերացնել: Իրականում, միակ բանը, որ պետք է սովորեն աղջիկներն ու կանայք, տղամարդկանց հասկանալն ու ընդունելն է՝ տղամարդկային տեսանկյունից, այլ ոչ թե կանացի: Եվ այդ ժամանակ կլինեն շատ ավելի երջանիկ զույգեր, ամուսնություններ, հարաբերություններ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
10 կարևոր բան, որ տղամարդիկ վախենում են ասել կանանց
Սիրո մասին 38 մեջբերում Դիպակ Չոպրայի գրքից