fbpx

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Փետրվարի 19-ը հայոց մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

Նրա մասին մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այստեղից:

Իսկ ես Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Ձեզ եմ ուզում ներկայացնել նրա բանաստեղծություններից մեկը.

***

Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես կոծում ինձ համար․

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,―
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հույսով ապահով։

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցր էր քեզ համար իմ կյանքը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է
Հետևիր ինձ-մաս 2 (14 ֆոտո)