Երբեմն դա դրական փոփոխություն է: Ձեզ մոտ ավելի շատ ցանկություն և կիրք է ի հայտ գալիս: Իսկ երբեմն այդ փոփոխությունները բացասական են, և դուք չեք հասկանում, թե ինչ է տեղի ունենում:
Հետաքրքիր է, որ նույն կյանքի իրադարձությունը կարող է ինչպես ուժեղացնել լիբիդոն, այնպես էլ՝ նվազեցնել: Ամեն ինչ կախված է ձեր անհատականությունից, ձեր կառուցվածքից և նրանից, թե ինչպես եք հաղթահարում այդ իրադարձությունները:
1. Տեղափոխություն
Ասում են, որ սա կյանքի ամենասթրեսային իրադարձություններից մեկն է: Սա միայն ֆիզիկական աշխատանքը չէ. փաթեթավորել բոլոր իրերը և տեղափոխել: Այլ նաև որոշ ժամանակ մնալ առանց ձեր ապահով վայրի:
Շատերի համար «իմ տունը իմ ամրոցն է»: Այն հանգստանալու և վերալիցքավորվելու սիրված վայրն է: Եվ երբ տեղափոխվում ես, այս տեղն անհետանում է:
Դուք տեղափոխվում եք դեպի անհայտ, դա կարող է առաջացնել անհանգստություն և տագնապ, նույնիսկ եթե ցանկանում եք այս փոփոխությունները:
Իհարկե, դա սովորաբար բացասաբար է ազդում լիբիդոյի վրա: Բայց հենց նոր վայրում ձեզ հարմարավետ զգաք, լիբիդոն կարող է նույնիսկ ուժեղանալ. դա նորույթի զգացում է, բազմազանություն:
2. Պաշտոնի բարձրացում
Չնայած սա ուրախ իրադարձություն է, այն նաև ենթադրում է սթրես. Հուզմունք և նոր հնարավորությունների սպասում, բայց, այնուամենայնիվ, սթրես: Եվ մարմինը դրական սթրեսին արձագանքում է նույն կերպ, ինչպես բացասականին:
Տուն վերադառնալիս կարող է դժվար լինել աշխատանքից կտրվելը, իսկ աշխատանքի մասին մտքերը հազվադեպ են մեծացնում սեռական ցանկությունը: Դուք պարզապես անարձագանք եք դառնում ձեր զուգընկերոջ ակնարկներին և ժեստերին:
3. Հղիություն
Մարմնի ձևի փոփոխությունները, հորմոնալ ալիքները և սրտխառնոցը կարող են չեղարկել սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Բայց մյուսների համար հղիությունը դառնում է ուղղակի աֆրոդիզիակ, առնվազն երկրորդ եռամսյակում: Շատ կանայք ավելի զգայուն են դառնում ֆիզիկական մակարդակում, նրանք իրենց ավելի կանացի են զգում:
4. Երեխայի ծնունդը
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո մայրը ունենում է օքսիտոցինի` երեխայի հետ կապվելու հորմոնի հսկայական արտանետում, որը, ցավոք, կարող է չհերիքել ամուսնու համար: Բացի այդ, սեքսին զուտ ֆիզիկապես ժամանակ և էներգիա չի մնում: Ուստի կարևոր է օրը գոնե մի քանի րոպե տրամադրել հենց ձեր երկուսի համար:
5. Տարիք
Դաշտանադադարը հաճախ իջեցնում է լիբիդոն, քանի որ նվազում է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների քանակը: Բացի այդ, տարիքի հետ շատերն ունեն գրգռման և էրեկցիայի հետ խնդիրներ: Եվ չնայած ցանկություն կա, դա անելը ֆիզիկապես խնդրահարույց է դառնում, ինչը, ի վերջո, ազդում է լիբիդոի վրա:
Մյուս կողմից, շատ զույգեր տարիքի հետ սեռական ցանկության ալիք են զգում. Երեխաները հասունացել են և լքել են ծնողական տունը, նրանք ֆինանսապես կայուն են և այժմ կարող եք ավելի շատ ժամանակ հատկացնել միմյանց:
6. Հիվանդություն
Երբ ուղեղը հավատում է, որ մարմինը վտանգված է, այն պարզապես արգելափակում է սեռական ցանկությունը, որպեսզի կենտրոնանա գոյատևման վրա: