fbpx

9 նշան, որ դուք չափազանց բարի եք և դա կործանում է ձեր կյանքը

Ընտրեք լինել բարի: Ինչպես ասում են․ «Ինչ ցանես՝ այն էլ կհնձես»։ Բայց եթե թույլ եք տալիս, որ այլ մարդիկ շատ հաճախ օգտագործեն ձեզ, ապա ժամանակն է ինչ-որ բան փոխելու...

Դուք չափազանց բարի՞ եք: Այդ դեպքում դա կարող է վնասել ձեր բարեկեցությանը: Դուք հաճախ ստիպված եք հանդես գալ որպես ուս, որի վրա կարելի է լաց լինել, որպես ամուր ձեռք, որը աջակցում է ուրիշներին դժվար իրավիճակներում: Բայց օրվա վերջում ձեզ դատարկ եք զգում։ Զգում եք, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչի միջով եք անցնում, որպեսզի կարողանաք հեշտացնել նրանց կյանքը:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Դուք զգում եք, որ մարդիկ օգտվում են ձեր բարությունից: Ավելին, նրանք ծիծաղում են ձեզ վրա, իսկ դուք ձեզ անհաջողակ եք զգում։

Ստորև ներկայացնում ենք 9 նշան, որ դուք լավ եք վարվում ի վնաս ձեզ.

1. «Ոչ» բառը ձեր բառարանում գոյություն չունի։

Դուք չեք կարող որևէ մեկին «ոչ» ասել, ուստի համաձայնվում եք կատարել ցանկացած խնդրանք, նույնիսկ եթե դա հիմա բավականին բարդ խնդիր է թվում: Շրջապատի մարդիկ ցանկացած պատճառով դիմում են ձեզ, և դուք այլ ելք չունեք, քան թողնել ձեր գործերը և ժամանակ տրամադրել նրանց: Դուք վախենում եք, որ մերժումը կհիասթափեցնի մարդկանց և դուք ձեզ մեղավոր կզգաք:

Ահա թե ինչ կարալի է անել. սովորեք ասել «ոչ»: Դա արեք ձեր օգուտի համար: Նախքան ուրիշների մասին մտածելը պետք է հոգ տանել ձեր մասին։ Եթե ​​մարդիկ տեսնեն, որ ցանկացած պահի կարող են օգուտ քաղել ձեզանից, նրանք կկորցնեն հարգանքը և կսկսեն ձեզ համարել սովորական բան: Այդ պատճառով, երբեմն պետք է ոչ ասել:

Դուք ոչ մեկին չեք վշտացնի, եթե քաղաքավարի կերպով մերժեք։ Ադեկվատ մարդիկ ըմբռնումով կմոտենան: Ինչ վերաբերում է էգոիստներին, դուք միևնույնն է չէիք ցանկանա, որ նրանք ներկա գտնվեն ձեր կյանքում:

2. Դուք անընդհատ բռնում եք ուրիշների կողմը

Դուք ցանկանում եք, որ մարդիկ միշտ լավ մտածեն ձեր մասին։ Չեք կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ ինչ-որ մեկը ձեզ այնքան էլ չի սիրում։ Դուք անպայման պետք է լավ լինեք ձեր ծանոթ յուրաքանչյուր մարդու հետ:

Դուք չեք ցանկանում վիճել որևէ մեկի հետ և վատ տպավորություն թողնել ձեր մասին։ Այդ պատճառով, նույնիսկ եթե գիտեք, որ նրանք սխալ են, համաձայնում եք նրանց հետ:

Ահա թե ինչ կարելի է անել. մենակ մնացեք ինքներդ ձեզ հետ և մտածեք, թե ում եք սիրում և ում ոչ, որ հատկություններն եք սիրում այլ մարդկանց մեջ, և որոնք՝ ոչ: Մտածեք ձեր բարոյական արժեքների մասին, թե ինչի վրա է տարածվում ձեր հարմարավետության գոտին։

Մի վախեցեք արտահայտել ձեր կարծիքը: Մարդիկ ձեզ չեն ատելու դրա համար: Դուք պետք է վստահ զգաք ինքներդ ձեզ և դադարեք անհանգստանալ, թե ինչ կասեն ուրիշները:

3. Ձեզ համար ուրիշների կարծիքն ավելի կարևոր է, քան ձերը

Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ու կյանքի արժեքները։ Եվ նա փորձում է հավատարիմ մնալ այդ արժեքներին՝ համաձայնվելով միայն այն կարծիքների հետ, որոնք չեն հակասում այդ արժեքներին։ Եվ նորմալ չէ, եթե համաձայնում ես ուրիշի կարծիքի հետ, որը հակառակ է քո կարծիքն:

Ահա թե ինչ կարելի է անել. պարզապես սկսեք արտահայտել ձեր սեփական կարծիքը: Շրջապատողները անպայման կհասկանան։ Եթե ​​նույնիսկ նրանց մոտ չստացվի դա անել, միևնույն է, կընդունեն: Քննարկման ժամանակ կարևոր է յուրաքանչյուր մասնակցի կարծիքը:

Մի վախեցեք խոսել այն մասին, թե իրականում ինչ եք զգում: Վստահ եղեք ինքներդ ձեզ վրա:

4. Անձնական սահմանների բացակայություն

Դուք բացարձակապես չունեք անձնական սահմաններ: Դուք անում եք այն ամենը, ինչ ձեզ խնդրում են անել: Դուք անում եք այն ամենը, ինչ ասում են մարդիկ, նույնիսկ եթե այդ պահին մտածում եք ձեր սեփական գործի մասին: Մարդիկ յուրացնում են ձեր տարածությունը, ժամանակը, հարմարավետությունը և իրենց ամբողջ աշխատանքը թափում ձեր վրա:

Դուք թույլ եք տվել, որ ձեզ համարեն սովորական բան, ուստի նրանք պարզապես մոռացել են այն մասին, որ դուք ևս ձեր սեփական կյանքն ունեք։

Ահա թե ինչ կարելի է անել. Դուք պետք է ցուցադրեք անձնական սահմանները: Հարկավոր է հասկացնել, որ դուք նույնպես ունեք անձնական հարմարավետության գոտի, անձնական ժամանակավոր տարածք։

Դուք չեք եկել այս աշխարհ՝ նրանց զվարճացնելու իրենց հարմար ցանկացած ժամանակ: Սահմանեք և ցույց տվեք ձեր սահմանը:

5. «Ներողություն» բառն ամենաշատ օգտագործվող բառն է ձեր բառապաշարում

Որքան էլ դա ձեզ համար տհաճ լինի, դուք ստիպված եք ամեն քայլափոխի բառացիորեն ներողություն խնդրել։ Դուք միշտ ձեզ մեղադրում եք ուրիշների սխալների համար և թույլ եք տալիս ուրիշներին հավատալ, որ ամեն ինչ ձեր մեղքով է:

Նույնիսկ եթե դուք ոչ մի սխալ չեք գործել, բոլորը միևնույնն է սպասում են, որ դուք ներողություն կխնդրեք: Մի նվաստացրեք ձեզ այդպես։

Ահա թե ինչ կարելի է անել. մի խնդրեք ներողություն, եթե գիտեք, որ դա ձեր մեղքը չէ: Պետք չէ ձեզ մեղավոր զգաք, որ ինքներդ ձեզ սիրով եք վերաբերվում: Սովորեք սիրել ինքներդ ձեզ:

Ձեր երջանկությունը պետք է լինի ձեր առաջնահերթությունը:

Կարդացեք նաև՝ Ինչպես է չափազանց բարությունը սովորեցնում վերաբերվել Ձեզ ինչպես դատարկ տեղին

6. Դուք ապրում եք մեղքի մշտական ​​զգացումով

Դուք միշտ մեղավոր եք զգում ուրիշների սխալների համար։ Դուք մեկ րոպե ուշացել եք և ձեզ մեղավոր եք զգում, ձեր ընկերը տխուր է, և դուք կրկին մեղավոր եք զգում: Դուք միշտ ամեն ինչում մեղադրում եք միայն ձեզ։ Դադարեք վշտանալ այն բաների համար, որոնք դուք չեք արել:

Ահա թե ինչ կարելի է անել. մտածեք ձեր սեփական զգացմունքների մասին և դադարեք մեղավոր զգալ ինքներդ ձեզ սիրելու համար: Յուրաքանչյուր մարդ պետք է հարգի ինքն իրեն․ դա վերաբերում է նաև ձեզ:

Դուք պետք է առաջին տեղում դնեք ձեր կարիքները, և միայն դրանք բավարարելով կարող եք օգնել ուրիշներին: Եթե ​​դուք չհոգաք ձեր մասին, ուրիշ ոչ ոք չի հոգա:

7. Դուք ատում եք առճակատումը

Դուք վախենում եք վեճերից և բախումներից։ Եթե ​​տեսնում եք, որ ինչ-որ մեկը համաձայն չէ ձեր կարծիքի հետ, նախընտրում եք լռել։ Դուք վախենում եք առերեսվել ճշմարտության հետ։ Դա ճիշտ չէ։

Ահա թե ինչ կարելի է անել. Մի վախեցեք բարձրաձայն խոսել այն մասին, ինչ ձեզ դուր չի գալիս: Եթե ​​ինչ-որ մեկը ձեզ նեղություն է պատճառում, մի լռեք։ Քանի դեռ չեք սկսել խոսել, ոչ ոք չի էլ կռահի, որ ինչ-որ բանից դժգոհ եք։

Սովորեք պաշտպանել ձեր իրավունքները և սկսեք հարգել ինքներդ ձեզ: Մի եղեք թուլամորթ և թույլ մի տվեք, որ ուրիշները օգտագործեն ձեզ որպես ոտքեր մաքրելու գորգ:

8. Դուք այն տեսակն եք, ով միշտ ասում է «Այո»

Մի եղեք նա, ով միշտ ասում է այո և մոռանում հոգ տանել իր մասին: Պարզապես գտեք ուժ՝ գոնե մեկ անգամ ձեր մասին մտածելու և երկրորդ պլանում թողնել այլ մարդկանց ցանկությունները։

Ահա թե ինչ կարելի է անել. օրերից մեկը նվիրեք միայն ձեզ, որի ընթացքում փորձեք ամեն ինչում ձեզ գոհացնել: Սկսեք ապրել ոչ թե ուրիշների, այլ ինքներդ ձեզ համար։ Սիրեք ինքներդ ձեզ և որոշ ժամանակ անցկացրեք լիովին հանգստանալով և վայելելով կյանքը՝ մոռանալով, որ դուք պետք է մշտապես օգնեք ուրիշներին:

Հանգստացեք և ձեր գլխից դուրս հանեք ուրիշների ակնկալիքների մասին մտքերը:

9. Հարցրեք ձեր արտացոլմանը հայելու մեջ. «Երջանի՞կ եմ ես»

Եթե ​​օրվա վերջում հայելու մեջ ձեր արտացոլանքը նյարդային է թվում, ապա ժամանակն է մտածել ձեր մասին: Ձեր արտացոլանքն անկեղծորեն ստիպում է ձեզ հասկանալ, որ դուք պետք է դադարեք ապրել միայն ուրիշներին հաճոյանալու համար և սկսեք ինքներդ ձեզ ավելի շատ սիրել:

Ահա թե ինչ կարելի է անել. ուղղեք ձեր ուսերը: Ադպես դուք կօգնեք ձեզ և այլ մարդկանց, ովքեր կսիրեն ձեզ ձեր քաջության և տոկունության համար: Դուք ինքներդ ձեզ կուրախացնեք և կսիրեք ձեր ուժը: Ամեն ինչում բոլորի հետ համաձայնելու փոխարեն, վերջապես սկսեք պայքարել ձեր իրավունքների համար։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 9 assessment, среднее 3.89 из 5 )
MediaMag
9 նշան, որ դուք չափազանց բարի եք և դա կործանում է ձեր կյանքը
ԵՐԱԶ