fbpx

9 անգնահատելի դասեր Կոնֆուցիոսից, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր կյանքը

Երբ չգիտեք ինչ անել, կարդացեք Կոնֆուցիոսի թողած այս իմաստուն դասերը:

Կոնֆուցիոսը, որի իրական անունն էր Կուն ցզի կամ Կուն ցյու, չինացի փիլիսոփա, ուսուցիչ և մտածող էր:

Նրա ուսմունքներն այնքան մեծ ազդեցություն ունեցան հասարակության վրա, որ նրա մեջբերումներից շատերը մինչ հիմա օրինակ են մարդկանց համար:

Նա էր, որ հավատարիմ մնաց հանրաճանաչ սկզբունքին. «Մի արա ուրիշի հետ այն, ինչը քեզ համար չես ցանկանում»: Կոնֆուցիոսը անհավատալի իմաստություն ուներ այն մասին, թե ինչպես կարելի է երջանիկ և կատարյալ կյանք ապրել:

Ահա նրա կյանքի ամենահայտնի դասերը:

Մեջբերումներ Կոնֆուցիոսից

1. Ամեն լավի համար պետք է վճարել:

«Հեշտ է ատել և դժվար է սիրել: Այսպես է՝ կառուցված կյանքում շատ բաներ: Լավ բաները դժվար է ձեռք բերել, իսկ վատ բաները ձեռք բերելը շատ ավելի հեշտ է»:

Փորձեք չսևեռվել որևէ իրավիճակի բացասական կողմերի վրա: Եղեք բաց դրական գաղափարների համար, քանի որ հենց այդպես կարելի է մտածել առկա խնդրի լուծման մասին: Եղեք համբերատար, մինչ սպասում եք լավի կատարմանը, կամ երբ փորձում եք նպատակին հասնել:

2. Ընկերների ընտրությունը մեծ նշանակություն ունի

«Երբեք ընկերություն մի արեք որևէ մեկի հետ, ով ձեզանից ավելի լավը չէ»:

Այն մարդիկ, որոնցով դու քեզ շրջապատում ես, ազդում են քո անձի զարգացման վրա: Նրանք վճռական դեր են խաղում ձեր երջանկությունը կերտելու գործում և օգնում են ձեզ կարևոր որոշումներ կայացնել:

Մենք չենք կարող ընտրել մեր ընտանիքը, բայց կարող ենք ընտրել ընկերներին: Այնպես որ մի շրջապատեք ձեզ կեղծավոր մարդկանցով, ովքեր ձեզ հետ են մնում միայն հանուն շահի: Եղեք նրանց հետ, ովքեր ձեզ ավելի լավն են դարձնում և ոգեշնչում են ձեզ ավելին անել:

3. Շարունակեք գնալ և մի հանձնվեք

«Կարևոր չէ, թե որքան դանդաղ եք գնում, քանի դեռ կանգ չեք առել»:

Եթե ​​հոգնած եք, սովորեք հանգստանալ, և կանգ չառնել կես ճանապարհին: Ձեր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ձեր համառությունը:

Շարունակեք շարժվել, և եթե օգնության կարիք ունեք, պարզապես օգնություն խնդրեք այլ մարդկանցից: Մի վախեցեք դիմել մտերիմ ընկերներին կամ ընտանիքի անդամներին, քանի որ նրանց տեսակետը կարող է ձեզ շատ ավելին օգնել, քան կարծում եք:

4. Անցյալը թողեք անցյալում

«Սխալվելու մեջ ոչ մի վատ բան չկա, եթե չշարունակես հիշել դա»:

Մեզ բոլորիս էլ մի անգամ նեղացրել են կամ անարդար են եղել մեր հանդեպ, բայց եթե մենք շարունակենք կառչել անցյալից՝ չենք կարողանա գնահատել այն լավը, որը գալիս է մեր կյանք:

Եթե ​​ձեզ վիրավորել են, փորձեք դրանից դաս քաղել: Մի վիրավորեք ուրիշներին: Կոտրված մարդը շարունակում է կոտրել ուրիշներին, և դա ցնցում է մեր աշխարհը:

Մի վնասեք ուրիշներին և տարբերակներ գտեք առողջ եղանակով բուժվելու համար:

5. Տալ ամեն ինչ կամ ոչինչ

«Ինչ էլ որ անես, արա դա ի սրտե»:

Եթե ​​առանց մեծ հետաքրքրության, ինչպես պատահի, ինչ-որ բան եք անում, պարզապես կարող եք թողնել այդ գործը և գնալ քնելու: Ամեն հնարավորն արեք գործի, հարաբերությունների և հոբբիների մեջ:

6. Վերահսկեք ձեր բնավորությունը

«Երբ բարկություն է առաջանում, մտածեք հետևանքների մասին»:

Մենք հաճախ ենք շտապում ինչ-որ բան ասել կամ անում ենք, ինչի համար հետագայում զղջում ենք: Երբ զայրացած եք ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, մտածեք հետևանքների մասին: Ցանկացած վեճի ժամանակ դադար է լինում, և եթե բավականաչափ խելացի եք, կարող եք այն վերածել ձեր օգտին: Թույլ մի տվեք, որ զայրույթը ոչնչացնի ամեն ինչ:

7. Փոփոխություններ կատարեք

«Երբ ակնհայտ է դառնում, որ նպատակին հնարավոր չէ հասնել, մի՛ ճշգրտեք նպատակները, այլ ճշգրտեք գործողությունները»:

Եթե ​​չեք կարողանում գտնել խնդրի լուծումը՝ փորձեք այլ մեթոդներ: Մի փորձեք փոխել իրերը ձեր հարմարության համար: Փոխեք ձեր մոտեցումը:

8. Բոլորս կարող ենք միմյանցից սովորել

«Եթե ես երկու հոգու հետ գնամ, նրանցից յուրաքանչյուրն ինձ համար ուսուցիչ կլինի: Ես ընդօրինակելու եմ մեկի լավ հատկությունները և իմ մեջ ուղղելու եմ մյուսի թերությունները»:

Բոլորից, ում կյանքում հանդիպում ես, դաս կստանաս: Անձի փորձը, նրա տառապանքներն ու նվաճումները իր համար ինչ-որ բան սովորելու հնարավորություն է:

9. Պատրաստ եղեք

«Կյանքի սպասելիքները կախված են ձեր նախանձախնդրությունից: Մեխանիկը, որը ցանկանում է կատարելագործել իր աշխատանքը, նախ պետք է սրի իր գործիքները»:

Դուք պետք է պատրաստվեք նախքան ձեր նպատակին շարժվելը: Պատրաստ եղեք հնարավորինս լավ ձևով և պատրաստ եղեք անակնկալների, որոնք կարող է ձեր առջև նետել կյանքը: Եթե ​​պատրաստ եք, կարող եք ավելի լավ հաղթահարել առաջացած ցանկացած իրավիճակ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
9 անգնահատելի դասեր Կոնֆուցիոսից, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր կյանքը
Ծաղիկ, որը բուրում է ինչպես շոկոլադ