fbpx

9 աստղեր, որոնց համար պլաստիկ վիրահատությունը ակնհայտ օգտակար է եղել

Պլաստիկ վիրաբուժությունը արդի աշխարհում հազվագյուտ երևույթ չէ։ Հատկապես այն սիրում են չարաշահել հանրաճանաչ մարդիկ, ովքեր անընդհատ գտնվում են ֆոտոօբյեկտիվների թիրախում։ Եվ հավանաբար հենց դա էլ այն գլխավոր պատճառն է, թե ինչու են նրանք ցանկանում իդեալական՝ անթերի տեսք ունենալ։ Բայց իհարկե, ոչ միշտ է, որ արդյունքը աչքի համար հաճելի է լինում։ Շատերի բախտը չի բերում և նրանք սկսում են նմանվել փքված, կարված և ձևված տիկնիկների։

Բայց այսօր մենք Ձեզ կցուցադրենք 9 աստղի, որոնց բախտը բերել է վիրաբույժների հարցում և պլաստիկ վիրահատությունը դարձել է նրանց լավագույն որոշումը՝ կարիերայի աճի հարցում։

1. Քիմ Քարդաշյան

Քիմը պլաստիկ վիրաբուժության մեծ երկրպագու է և պետք է նշել, որ բոլոր այդ պրոցեդուրաները իզուր չեն անցել։

2. Բելլա Հադիդ

Իսկ ահա նորաձևության աշխարհի ամենահանրաճանաչ մոդելներից մեկի փոփոխությունը պետք է անվանել ոչ այլ կերպ, քան՝ «հրաշք»։ Միջակ գեղեցկության տեր աղջնակից նա վերածվել է ժամանակակից ամենագեղեցիկ մոդելներից մեկին։

3. Ժիզել Բյունդհեն

Արդեն 5 տարուց ավել է Ժիզելը առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակում, բայց ո՞վ գիտի, կհասնե՞ր արդյոք նա այդ արդյունքների առանց ռինոպլաստիկայի։

4. Վիկտորիա Լոպիրևա

Չնայած նրան, որ 2013թ. Վիկտորիան ճանաչվել է «Միսս Ռուսաստան», աղջիկը այնուամենայնիվ գոհ չէր իր արտաքինից։ Եվ հետո նա որոշեց ուղղել քիթը, շուրթերը և այտոսկրերը։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

5. Մեգան Ֆոքս

Հավանաբար Հոլիվուդում ոչ ոք այդպես չի փոխվել, ինչ Մեգան ֆոքսը՝ ռինոպլաստիկա, շուրթերի ձևի փոփոխություն, բոտոքս ներարկում։

6. Նյուշա

Երգչուհի Նյուշան հաճախ է նշում բնական գեղեցկության ձգտման մասին, բայց ահա ուշադիր երկրպագուները նկատել են, որ աղջկա շուրթերը ժամանակի ընթացքում մեծացել են։

7. Քենդալ Ջեներ

Քենդալը, ինչպես իր քույրերը՝ ոչ մեկ անգամ է դիմել պլաստիկ վիրաբուժությանը և ի շնորհիվ դրա դարձել է ժամանակակից ամենապահնջված մոդելներից մեկը։

8. Կետի Տոպուրիա

Կետին փոփոխել է քիթը և երբեք չի ամաչում նշել այդ մասին։

9. Իվանկա Թրամփ

Բազմաթիվ պլաստիկ միջամտությունները ակնհայտ Իվանկայի համար օգտակար են եղել և հիմա նա հիասքանչ տեսք ունի։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
9 աստղեր, որոնց համար պլաստիկ վիրահատությունը ակնհայտ օգտակար է եղել
ԹԵՍՏ. Ընտրեք Ձեր սիրելի ծաղիկներից մեկը և նոր բան իմացեք Ձեր մասին