fbpx

«Պատկերացրու, ամեն առավոտ, երբ արթնանում ես, քեզ տալիս են 86400 դոլար…»

Մտածելու տեղիք է տալիս.

– Պատկերացրու, որ ամեն առավոտ, երբ արթնանում ես, քեզ տալիս են 86400 դոլար մի պայմանով՝ որպեսզի դու այն ծախսես օրվա ընթացքում, չծախսված մնացորդը ետ է վերցվում օրվա վերջում, երբ դու գնում ես քնելու: Դա այդպիսի խաղ է, սակայն խաղը կարող է ավարտվել յուրաքանչյուր պահի: Հարց. ի՞նչ կանեիր այդ փողերի հետ:

Նա պատասխանեց, որ կծախսի ամեն մի դոլարը սեփական հաճույքների վրա, նաև կծախսի սիրելիների համար շատ-շատ նվերներ գնելով: Նա ամեն մի ցենտը կծախսի, որպեսզի երջանկացնի թե իրեն, թե իր շրջապատին, «նույնիսկ նրանց, ում ես չեմ ճանաչում, որովհետև վստահ չեմ, որ կկարողանամ իմ և մտերիմներիս վրա ծախսել օրական 86400 դոլար: Բայց ի՞նչ ես ուզում դրանով ասել»:

– Այդպիսի կախարդական բանկ հասանելի է յուրաքանչյուրիս՝ դա ժամանակն է: Առատության աղբյուր, որից անընդհատ հոսում են վայրկյաններ: Ամեն առավոտ արթնանալով, մենք ստանում ենք օրական 86400 վայրկյան կյանքի վարկ, և երբ օրվա վերջում պառկում ենք քնելու, ամեն ինչ անհետանում է, իսկ այն ինչ չի ծախսվել օրվա ընթացքում՝ անհետ կորչում է: Ամեն առավոտ կախարդանքը նորովի է սկսվում, մեզ նորից 86400 վայրկյան վարկ են տրամադրում:

Եվ մենք խաղում ենք ըստ խաղի կանոնների, որից չենք կարող դուրս գալ կամ խախտել: Բանկը կարող է հաշիվը փակել յուրաքանչյուր պահի՝ առանց զգուշացման: Կյանքը կարող է կանգ առնել յուրաքանչյուր պահի: Ի՞նչ ենք անում մեր ամենօրյա 86400 վայրկյանի հետ: Իսկ կյանքի վայրկյանները ավելի կարևոր են, քան դոլարը, այնպես չէ՞…

Հեղինակ՝ Մարկ Լևի
«Երկնքի և երկրի արանքում»


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Պատկերացրու, ամեն առավոտ, երբ արթնանում ես, քեզ տալիս են 86400 դոլար…»
Չեմ վճարելու 150 դրամ (սոցիալական գովազդ)