fbpx

8 տիեզերական պատճառ, ըստ որոնց տիեզերքը մեզ միավորում է նոր մարդկանց հետ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում: Արդյոք դա պարզապես պատահականություն է, թե՞ կա ի վերուստ եկող ինչ-որ նպատակ:

Ձեզ ենք ներկայացնում 8 տիեզերական պատճառ, թե ինչու են մեր կյանք նոր մարդիկ մուտք գործում:

1. Որպեսզի մեզ ներսից արթնացնեն

Կան այնպիսի մարդիկ, ովքեր մեր ներսը տակնուվրա են անում, ստիպում են մեզ հարցեր տալ, ինքներս մեզ կասկածել: Նրանք մեզ մղում են ինչ-որ գործողությունների, մեր ներքին պասիվությունը վերացնում:

2. Որպեսզի մեր հոգին ջերմությամբ լցնեն

Նրանք հայտնվում են ամենաբարդ պահերին, երբ մենք մեզ անպիտան ենք զգում: Նրանց հաջողվում է տաքացնել մեր հոգին, հույս ներշնչել, քաջալերել, մոտիվացնել:

3. Որպեսզի մեր կողքին լինեն

Սրանք այն մարդիկ են, ովքեր մեկընդմիշտ դառնում են մեր կյանքի մի մասնիկը: Նրանք երբեք մեզ չեն լքի, ո՛չ դժվարության և ո՛չ էլ ուրախության պահին:

4. Որպեսզի մեզ դաս տան

Այն մարդիկ են, ումից մենք սովորելու ինչ-որ բան ունենք: Սա կարող է լինել թե՛ ուսուցիչը, թե՛ հարևանը և թե՛ պատահական անցորդը:

5. Որպեսզի մեզ օգնեն անձնապես աճել

Այս մարդկանց հետ շփման արդյունքում մենք անձնային աճ ենք գրանցում, դառնում են ավելի լավը, քան էինք, մեկ մակարդակ բարձրանում ենք:

6. Որպեսզի մեզ ինչ-որ բանի մասին հիշեցնեն

Նրանք հիշեցնում են այնպիսի մի բան, ինչն առանց իրենց մենք չէինք հիշի: Սա մի բան է, ինչը մեր մեջ կա, սակայն մենք արդեն վաղուց այն մոռացել էինք, գուցե սպանել մեր մեջ: Նրանք գալիս են մեզ դա հիշեցնելու:

7. Որպեսզի ցույց տան մեզ, թե ում կամ ինչին ենք մենք արժանի կամ էլ ինչին կամ ում արժանի չենք

Այո՛, այս մարդիկ գուցե ամենաշատն են մեզ ցավ պատճառում, սակայն միևնույն ժամանակ դա դրական անդրադարձ է ունենում: Նրանց հայտնվելն ուղեկցվում է արտասուքներով, ցավով, սակայն երբ մենք դա կարողանում ենք հաղթահարել, ի վերջո գտնում ենք մեր երջանկությունը:

8. Որպեսզի նրանք մեզնից ինչ-որ բան սովորեն

Սրանք էլ այն մարդիկ են, ում մենք ինչ-որ բան տալու, սովորեցնելու առաքելություն ունենք: Նրանք են, ում մենք առնում ենք մեր թևի տակ և ամենայն անկեղծությամբ փորձում օգնել՝ սեփական փորձի վրա հիմնվելով:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
8 տիեզերական պատճառ, ըստ որոնց տիեզերքը մեզ միավորում է նոր մարդկանց հետ
Հայերը ռաբիզ չեն լսում