fbpx

8 բան տանը, որոնք մատնում են աղքատությունը

Երբեմն խնդիրը ոչ թե ֆինանսական հնարավորությունների, այլ սովորությունների, տան հանդեպ վերաբերմունքի և մանրուքների նկատմամբ անուշադրության մեջ է:

Տունը պարզապես գլխավերևում գտնվող տանիք չէ։ Ինտերիերը, դետալներն ու մանրուքները շատ բան կարող են պատմել տանտերերի մասին։ Հաճախ աղքատիկ տպավորություն ստեղծում են ոչ թե նյութական խնդիրները, այլ կենցաղային սովորություններն ու տան հանդեպ անփույթ վերաբերմունքը։ Ահա ութ բան, որոնց մարդիկ միանգամից ուշադրություն են դարձնում, և խորհուրդներ՝ ինչպես շտկել իրավիճակը կամ խուսափել դրանցից։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

1. Հին ու մաշված դռներ և բռնակներ

Դռներն առաջին բանն են, որ տեսնում են հյուրերը դեռ սենյակ չմտած։ Ճռռացող ծխնիները, թափված ներկը և մաշված բռնակները լքվածության ու անխնամության տպավորություն են ստեղծում։ Սա վկայում է ոչ միայն գումարի պակասի, այլև այն մասին, որ տանտերերը կարևորություն չեն տալիս մանրուքներին։

  • Խորհուրդ. Բռնակների և ծխնիների փոխարինումը մատչելի, բայց խիստ նկատելի դետալ է։ Դռների ներկումը կամ լաքապատումը կարող է արմատապես փոխել ընդհանուր տպավորությունը։ Անգամ մեկ փոքրիկ, կոկիկ դետալը կարող է խնամվածության և կարգուկանոնի զգացում հաղորդել։

2. Անփույթ լարեր և անճաշակ լուսատուներ

Լուսավորությունը ձևավորում է տան մթնոլորտը։ Պատերից կախված լարերը, աչք ծակող երկարացման լարերով (удлинитель) միացված լամպերն ու էժանագին լուսատուներն անմիջապես աչքի են զարնում՝ ստեղծելով ժամանակավոր, կիսատ-պռատ հարդարված տարածքի տպավորություն։

  • Խորհուրդ. Փոխարինեք լամպերը պարզ, բայց ոճային մոդելներով, թաքցրեք լարերն ու երկարացման լարերը կահույքի կամ դեկորատիվ տարրերի հետևում։ Նույնիսկ մեղմ լույսով սեղանի լամպն ինտերիերն ավելի հարմարավետ ու վիզուալ «հարուստ» է դարձնում։

3. Հին բազմոց՝ մաշված ծածկոցով կամ լաքաներով

Փափուկ կահույքը միայն ֆունկցիոնալ նշանակություն չունի, այն նաև ճաշակի ցուցանիշ է։ Բազմոցի կամ բազկաթոռների խամրած գործվածքները, լաքաներն ու քերծվածքները տպավորություն են թողնում, որ տունն անխնամ է, իսկ տանտերերն ի վիճակի չեն թարմացնել իրենց միջավայրը։

  • Խորհուրդ. Կահույքի նոր ծածկոցները, թարմ բարձերն ու կոկիկ պլեդները հին կահույքին նոր շունչ հաղորդելու ամենապարզ միջոցներն են։ Անգամ չնչին տեքստիլային թարմացումը բազմոցը վիզուալ նոր և խնամված է դարձնում։

4. Հնամաշ կենցաղային տեխնիկա

Նույնիսկ եթե տեխնիկան անխափան է աշխատում, բայց արտաքինից մաշված է, լի է քերծվածքներով կամ խիստ հնացած մոդելի է, դա անմիջապես մատնում է արտաքին տեսքի հաշվին արված տնտեսումը։ Թափված ներկով սառնարանը, հին գազօջախը կամ միկրոալիքային վառարանը աղքատիկության զգացում են ստեղծում՝ անգամ փայլող ու մաքուր խոհանոցում։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին
  • Խորհուրդ. Խնամքով մաքրումը, հատուկ կպչուն թաղանթները, որոշ մակերեսների ներկումն ու տեխնիկայի գունային համադրությունը խոհանոցը վիզուալ «թարմացնելու» հիանալի և մատչելի տարբերակներ են։

Կարդացեք նաև՝ 7 բան, որոնք աղքատություն և դժբախտություն են ձգում դեպի տուն

5. Պատռված կամ էժանագին տեսքով վարագույրներ

Վարագույրները սենյակի մթնոլորտի վրա հաճախ ավելի մեծ ազդեցություն ունեն, քան կահույքի մեծ մասը։ Մաշված, գունաթափված, պատռված կամ ինտերիերի հետ բացարձակապես չհամադրվող վարագույրներն այնպիսի տպավորություն են ստեղծում, ասես սենյակը կահավորվել է «ինչ ձեռքի տակ ընկել է» սկզբունքով։

  • Խորհուրդ. Մատչելի, բայց որակյալ գործվածքների ընտրությունն արդեն իսկ մեծ քայլ է դեպի խնամված ինտերիեր։ Վարագույրները կարելի է կարել ինքնուրույն կամ ընտրել պարզ, միագույն մոդելներ։ Անգամ կոկիկ հավաքված կամ գեղեցիկ ծալքավորված վարագույրները ոճի ու կարգուկանոնի զգացում են հաղորդում։

6. Թափթփվածություն և հին իրեր տեսանելի վայրերում

Անգամ ամենաթանկարժեք իրերն արժեզրկվում են, եթե շուրջը քաոս է տիրում։ Գերբեռնված սեղանները, դարակներն ու պահարանները տպավորություն են ստեղծում, որ տունը վերածվել է պահեստի։ Տեսանելի վայրերում ավելորդ իրերի կուտակումը անբարեկեցության ամենաակնհայտ նշաններից է։

  • Խորհուրդ. Մինիմալիզմն ու կարգուկանոնը հրաշքներ են գործում։ Իրերի պահպանման ճիշտ կազմակերպումը, տուփերը, արկղերը և դարակների դասավորվածությունը տանը ներդաշնակություն և հանգստություն են հաղորդում։

7. Ակնհայտ թերություններով սալիկներ և հարդարանք

Սալիկների ճաքերը, հատակի վնասվածքներն ու թափված ներկը միանգամից աչքի են զարնում։ Անգամ ամենանորաձև կահույքն ու աքսեսուարները կորցնում են իրենց գրավչությունը նման հարդարանքի ֆոնին։

  • Խորհուրդ. Կոսմետիկ վերանորոգումը, խոհանոցում կամ լոգարանում վնասված սալիկների փոխարինումն ու պատերի թարմ ներկումը մեծ ծախսեր չեն պահանջում, բայց արդյունքը խիստ նկատելի է լինում։ Կարևոր է, որ ամեն ինչ կոկիկ և ավարտուն տեսք ունենա։

8. Իրար չհամապատասխանող կահույք և աքսեսուարներ

Երբ ամեն ինչ գնված է պատահականորեն, կահույքի տարրերը չեն համադրվում, իսկ դեկորները տարբեր ոճերի և գույների են, ստեղծվում է ոչ թե մտածված ինտերիերի, այլ խառնաշփոթի տպավորություն։

  • Խորհուրդ. Փորձեք կահույքն ու աքսեսուարներն ընտրել գոնե մեկ ընդհանուր գունային գամմայի կամ ոճի մեջ։ Նույնիսկ «հին ու նոր» համադրությունը կարելի է դարձնել ներդաշնակ՝ ճիշտ ընտրված տեքստիլի, գորգերի, բարձերի և փոքրիկ դեկորատիվ դետալների միջոցով։

💡 Գլխավոր միտքը. Ինտերիերի հարստությունը չափվում է ոչ թե ծախսված գումարով, այլ դետալների նկատմամբ ուշադրությամբ, մաքրությամբ և ներդաշնակությամբ։ Նույնիսկ փոքրիկ վերանորոգումը, ճիշտ լուսավորությունն ու կարգուկանոնը տունն արտաքնապես «թանկ» են դարձնում՝ անկախ բյուջեի չափից։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց