Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել։ Հաջողակ դառնալու համար բնածին տաղանդը բավարար չէ, եթե չգիտեք տաղանդն օգտագործելու ճիշտ եղանակը։ MediaMag-ը Ձեզ է ներկայացնում նպատակին հասնելու և հաջողակ դառնալու «գաղտնիքները»։
1․ Նրանք չունեն չափազանց շատ նպատակներ
Անհաջողակ մարդիկ ունենում են շատ նպատակներ, նրանք ցանկանում են միանգամից հասնել ցանկալի արդյունքի։ Իսկ հաջողակ մարդկանց դեպքում պատկերն այլ է, նրանք գիտակցում են, որ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել և քայլ առ քայլ մոտենալ «թիրախին»։ Եթե դուք ունեք կամքի ուժ, ապա գիտակցեք, որ այն «սահմանափակ ռեսուրս է», այն ապարդյուն մի վատնեք։
2․ Նրանք չեն սահմանում նպատակներ, առանց առաջնահերթությունների
Որպես օրինակ Էյզենհաուերի (Dwight D. Eisenhower) հաջողության գաղտնիքներից մեկն այն էր, որ նա գիտեր ինչն է ավելի առաջնահերթ։ Նա օգտագործեց այն, ինչն այժմ անվանում ենք «Էյզենհաուերի մատրիցա»։ Նա վերցրեց քառակուսին և այն բաժանեց 4 հավասար մասերի, յուրաքանչյուր մասն ուներ իր նշանակությունը։ Էյզենհաուրերն իր նպատակները դասակարգեց ըստ առաջնահերթության․
• Հրատապ և կարևոր
• Կարևոր, բայց ոչ հրատապ
• Հրատապ, բայց ոչ կարևոր
• Ո՛չ հրատապ և ո՛չ կարևոր։
Հաջողության հասնելու համար, դուք ևս կարող եք օգտվել Էյզենհաուերի մեթոդից։ Դասակարգելով Ձեր նպատակներն ըստ առաջնահերթության դուք չպետք է կորցնեք հերթականությունը, հակառակ դեպքում, հաջողության փոխարեն կբախվեք անհաջողության։
3․ Նրանք չեն մոտենում նպատակին, առանց որևէ ծրագրի
Հաջողակ մարդիկ միշտ ունեն մի ծրագիր, թե ինչպես պետք է մոտենան իրենց նպատակին։ Նրանք նաև գիտեն, թե ի՞նչ են անելու հետո, երբ հասնեն իրենց նպատակին։ Եթե դուք չունենաք հստակ ծրագիր, ապա կտատանվեք դեպի նպատակը տանող ճանապարհին, չի բացառվում նաև սայթաքելը։
4․ Նրանք իրենց առջև չեն դնում նպատակներ, որոնք չպիտի երջանկացնեն իրենց
Նպատակին հասնելու համար, դուք պետք է հասկանաք, թե ի՞նչ է տալու Ձեզ այդ նպատակը։ Եթե Ձեր նպատակը «ինչ որ մեկին, ինչ որ մի բան ապացուցելն է», ապա մի՛ շարունակեք։ Միևնույնն է, դուք ձանձրանալու եք ճանապարհի կեսին։
5․ Նրանք չեն մտածում մեկ ուղղությամբ
Հաջողակ մարդիկ մտածում են «խոշոր»։ Նրանք գիտեն, որ եթե աշխատեն, կհասնեն իրենց երազանքին, ոչ մի դժվարություն չի կարող խանգարել իրենց։ Ճակատագիրն իրենց ձեռքում է, անհրաժեշտ է կենտրոնանալ։ Նրանք չեն մտածում մեկ ուղղությամբ, խնդիրը լուծելու համար մեկ լուծումը բավական չէ։ Նրանք կմտածեն նոր լուծումներ և կհասնեն իրենց նպատակին։
6․ Նրանք ժամանակ չեն ծախսում բողոքելու վրա
Պարտվողները բողոքում են, երբ հանդիպում է դժվարությունը, հաղթողները մտածում են, դժվարությունը վերացնելու մասին։
7․ Նրանք ինքնահավան չեն
Հաջողակ մարդիկ ինքնահավան չեն, նրանք ի տարբերություն մի շարք անհաջողակների, գիտեն, որ դեռ սովորելու տեղ ունեն, որ իրենք անթերի չեն։ Մինչ անհաջողակները խոսում են «մեծ» գործերի մասին, հաջողակները գործում են։ Հաջողակները կայացած մարդիկ են, նրանց մասին խոսում է իրենց գործը։ Գոռոզությունն է հաջողության թշնամին։
8․ Նրանք անգործ չեն նստում
Հաջողակները պարապ չեն նստում։ Նրանք անընդհատ սովորում են, կարդում են գրքեր։ Նրանք գիտեն, որ հաջողությունը չի թակի իրենց դուռը, եթե քրտնաջան չաշխատեն։