fbpx

Բերանը փակ: 8 անձնական բան, որոնցով ոչ մի դեպքում չի կարելի կիսվել

Դուք երջանիկ մարդ եք, եթե ունեք գոնե մեկ մարդ, ում հետ կարող եք կիսվել ամեն ինչով: Չէ՞ որ հաճախ մարդիկ չեն հասկանում թե որքան կարևոր ինֆորմացիա են կիսվել իրենց հետ: Նրանք այն կիսվում են մեկ ուրիշի հետ ու այդպես սկսվում է շղթան: Որոշ մարդիկ ընդհանրապես կարող են այն օգտագործել շահադիտական նպատակներով:

Որպեսզի ձեզ հետ այդպիսի բան չպատահի, Mediamag-ը կանվանի 8 բան, որոնցով պետք չէ կիսվել: Հիշեք և ապահովեք ձեզ ոչ դուրեկան իրավիճակներից:

1. Հեռատես պլաններ

Կյանքը պլանավորելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա: Սակայն հոգեբան Փիթեր Գոլլվիթցերը հետազոտություն է կատարել և պնդում է, որ դա միայն վտանգում է ձեր ապագա հաջողությունը:

Իսկ եթե այն, ինչ մտադրվել եք, հետագայում հիմար մտահաղացում պարզվի, դուք ստիպված կլինեք շարունակել: Եվ դա միայն այն պատճառով, որ այդ մասին արդեն գրել եք սոցիալական ցանցերում կամ պատմել եք ընկերներին: Իսկ հանձնվել չի կարելի:

Մտահաղացումներով կիսվելու փոխարեն, խոսեք ուրիշների հետ իդեաների մասին, որոնք արդյունքում կբերեն դեպի նպատակ:

2. Անձնական պրոբլեմներ

Հաճախ շատ օգտակար է պատմել անձնական պրոբլեմների մասին: Դուք կզգաք թե որքան կթեթևանա ձեր հոգին: Սակայն մարդը, ում հետ կիսվում եք, պետք է չափազանց մոտ մարդ լինի: Պատահական լսողը կամ ձեր սոցիալական ցանցի հետևորդը կարող է միայն ուրախանալ ձեր դժբախտության վրա: Այդպիսին է մեծամասնության մարդկային բնույթը:

3. Ընտանեկան դրամա

Ընտանեկան պրոբլեմների մասին արժե պատմել միայն հոգեբանին, այլ ոչ թե ընկերուհուն կամ մայրիկին: Ինչպես ժողովուրդն է ասում․ «Դուք կբողոքեք ամուսնուց մայրիկին, կմոռանաք և կներեք ձեր ամուսնուն, իսկ մայրիկը չի ների: Նա երկար դեռ կհիշի թե ինչպես են իր աղջկան նեղացրել»:

4. Անշահախնդիր արարքներ

Արարքը համարվում է անշահախնդիր, երբ փոխարենը դուք ոչինչ չեք սպասում և ոչինչ չեք պահանջում: Եթե դուք բացահայտ պատմում եք դրա մասին, ապա հավանաբար սպասում եք գովասանքների և հավանությունների: Պետք չէ դա անել:

5. Անձնական թանկարժեք սեփականություն

Եթե ինչ-որ պատճառով, ինչ-որ մեկը հարցնի ձեզ ձեր թանկարժեք իրերի մասին, կարող եք պատասխանել: Սակայն ինքներդ այդ մասին թեմա բացելը՝ անհարմար է: Դա նման կլինի նրան, կարծես թե գլուխ եք գովում:

6. Աշխատավարձ

Ուզո՞ւմ եք տպավորել ինչ-որ մեկին՝ գլուխ գովեք բարձր աշխատավարձով: Բայց արդյունքում սպասեք հետևանքների՝ ձեզանից պարտքով փող կուզեն, կհարցնեն հարկերից և այլն: Իսկ եթե կիսվեք ձեր եկամուտներով սոցիալական ցանցերում, ապա գողերին կարող է հետաքրքրել ձեր անձը: Գումարած այդ ամենին՝ գլուխ գովանությունը գրավիչ չէ:

7. Ի ցույց դնել զգացմունքները

Ի ցույց դնել զգացմունքները՝ դա այն է, ինչով «մեղսագործում են» սոց․կայքերի շատ օգտատերեր: Շատ հաճախ նրանց ընդամենը հարկավոր է ցույց տալ, որ իրենց մոտ ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական մարդկանց մոտ՝ սեր, ընտանիք, երեխաներ: Իսկ լայքերն ու ուշադրությունը նրանց հարկավոր են, որպեսզի լցնեն ներքին դատարկությունը արտաքին տպավորություններով: Անձնականը չպետք է հանրայնացվի:

8. Վատ արտահայտվել սեփական անձի մասին

Մարդիկ մեծամասամբ ինքնաքննադատ են: Երբեմն դա լավ է: Նախքան ասելը, որ դուք այդքան էլ խելացի չեք, տաղանդավոր չեք կամ հաջողակ չեք՝ մտածեք ևս մեկ անգամ:

Եթե շատ եք ուզում կիսվել ինչ-որ մեկի հետ՝ արեք դա շատ մտերիմ մարդու մոտ: Այդ ժամանակ հստակ կիմանաք, որ նրանց համար միևնույն չէ: Նաև դուք կնկատեք թե ինչպես է կյանքը կարգավորվում: Իսկ ինֆորմացիան հայտնելով ում պատահի՝ կարող եք վնասել ինքներդ ձեզ:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Բերանը փակ: 8 անձնական բան, որոնցով ոչ մի դեպքում չի կարելի կիսվել
Արագ հանգստանալու պարզ տեխնիկաներ