Հաճախ մեր լոգարանի հայելու առաջ շարված են ահռելի քանակությամբ այնքան տարատեսակ շշեր, տյուբիկներ, որ երբեմն դժվար է տեղ գտնել սովորական ատամի խոզանակի համար: Բայց պարզվում է ամեն ինչ չէ, որ կարելի է պահել լոգարանում:
Մենք պատրաստել ենք ձեզ համար իրերի ցանկ, որ ավելի լավ է պահել յուրաքանչյուր այլ սենյակում, միայն ոչ լոգարանում:
1. Դեղորայքներ
Ջերմաստիճանի փոփոխությունը և բարձր խոնավությունը կարող են բացասաբար ազդել դեղորայքի վրա՝ դրանք զրկվում են իրենց օգտակար հատկություններից: Պահպանման ժամկետը նույնպես կարող է փոքրանալ: Այդ պատճառով, որպեսզի չվնասեք ձեզ այդպիսի դեղորայքներով, ավելի լավ է պահել դրանք չոր ու մութ տեղում: Դրա համար հրաշալի կհամապատասխանի տումբան կամ պահարանը:
2. Կոսմետիկա
Նույն հանգամանքներն են նաև կոսմետիկայի պարագայում: Իհարկե, շատ հարմար է, երբ սիրելի շրթներկը կամ աչքի տուշը գտնվում են անմիջապես ձեռքիդ տակ, բայց լոգարանային պայմաններում՝ դրանք կարող են շատ արագ փչանալ: Այդ պատճառով թաքցրեք դրանք կոսմետիկ պայուսակում և պահեք այլ տեղ:
3. Դիմահարդարման վրձիններ
Դիմահարդարման վրձինների հետ պետք է վարվել նույն կերպ, ինչպես և կոսմետիկայի: Եթե դրանք պարբերաբար չլվանալ, ապա դրանց մեջ հավաքվում են մեծ քանակությամբ մանրէներ և բակտերիաներ, որոնք բարձր խոնավության պայմաններում ավելի շատ են բազմանում: Իսկ դա հետագա օգտագործման պարագայում՝ կարող է վնասել ձեր մաշկը:
4. Ածելիներ
Բարձր խոնավության պայմաններում ածելիների սրիչները արագ օքսիդանում են և ժանգոտում: Պահեստային գլխիկները կարող են ավելի շուտ շարքից դուրս գալ, քան դուք կսկսեք օգտագործել: Այդ պատճառով, լոգարանում ածելիները կարելի է պահել միայն հերմետիկ փաթեթներում, կամ օգտագործումից անմիջապես հետո պահել այն պահարանում:
5. Էլեկտրական սարքեր
Սիրո՞ւմ եք երաժշտություն լսել և երգել ցնցուղի տակ: Հեռախոսը, մազահարդարիչը և այլ էլեկտրական սարքեր անվտանգ չէ օգտագործել բարձր խոնավության պայմաններում: Սակայն էլեկտրական ատամի խոզանակն ու ջրաանթափանց սարքերը բնականաբար արգելված չեն:
6. Ոսկերչական զարդեր
Դուք նախքան ցնցուղ ընդունելը հանո՞ւմ եք ձեր շղթան կամ մատանին և դնում կամ լվացարանի կամ հայելու կողքը: Խոնավության պատճառով բիժուտերիան կարող է օքսիդանալ և ժանգոտել, իսկ արծաթը՝ խամրել: Պահեք ձեր զարդերը սենյակում՝ զարդատուփի մեջ:
7. Օծանելիք
Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների պատճառով ձեր օծանելիքը կարող է դադարել լինել կայուն և կորցնել իր բույրը: Տեղափոխեք այն այլ տեղ, որտեղ խոնավությունն ու ջերմաստիճանը հաստատուն են:
8. Սրբիչներ
Սրբիչն օգտագործումից հետո արդեն իսկ խոնավ է: Իսկ եթե դեռ մի բան էլ դրանք թողնեք լոգարանում՝ դրանք դառնում են բակտերիաների զարգացման հիանալի վայր: Ցնցուղ ընդունելուց և սրբիչով սրբվելուց հետո չորացրեք սրբիչը տաքացուցիչի վրա կամ պատշգամբում և տեղավորեք այն պահարանում:
Լսեք այս խորհուրդները, եթե չեք ցանկանում կորցնել սիրելի օծանելիքը, կամ ավելի վատ՝ առողջությունը: