fbpx

72 ֆանտաստիկ արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ մտորել նոր թեմաների շուրջ

Կենտրոնացված իմաստություն․․․

Կան աֆորիզմներ և ասացվածքներ, որոնք մեզ հուզում են մինչև հոգու խորքը: Մեծ փիլիսոփաները, գրողները և գիտնականները բոլոր ժամանակներում գիտեին, թե ինչպես ընտրել բառեր, որոնք աշխույժ արձագանք են առաջացնում տասնյակ հարյուրավոր տարիներ անց:

Այսպիսի մեջբերումները մեզ մտածելու տեղիք են տալիս՝ օգնելով ընդլայնել մեր մտքի հորիզոնները:

Ահա 72 ֆանտաստիկ արտահայտություն.

1. Հիմա, երբ մենք սովորեցինք թռչունների պես թռչել երկնքում, ձկների պես ջրի տակ լողալ, մեզ միայն մեկ բան է պակասում՝ սովորել ապրել երկրի վրա մարդկանց նման: (Բեռնարդ Շոու)

2. Աշխատեք ոչ թե հաջողության հասնել, այլ նրան, որ ձեր կյանքն իմաստ ունենա: (Ալբերտ Էյնշտեյն)

3. Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, բառը, հնարավորությունը: Ուստի՝ ժամանակ մի վատնեք, ճիշտ ընտրեք ձեր բառերը, բաց մի թողեք հնարավորությունը: (Կոնֆուցիուս)

4. Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ դատարկ կյանքից: (Բերտոլդ Բրեխտ)

5. Անկախ նրանից, թե որքան իմաստուն բառեր եք կարդում, որքան եք ասում, ի՞նչ օգուտ, եթե դրանք գործնականում չեք կիրառում: (Բուդդա)

6. Սիրել նշանակում է տեսնել մարդուն այնպիսին, ինչպիսին Աստված նախատեսել է: (Ֆյոդոր Դոստոևսկի)

7. Եթե չես վազում, քանի դեռ առողջ ես, ստիպված կլինես վազել, երբ հիվանդանաս: (Հորացիոս)

8. Ավելի լավ է լռել, քանի դեռ չեն հարցրել, քան խոսել այնքան, քանի դեռ չեն խնդրել լռել: (Արևելյան իմաստություն)

9. Ժամանակն է դադարել կյանքից անսպասելի նվերներ սպասել և ինքներդ ստեղծել կյանքը: (Լև Տոլստոյ)

10. Ոչինչ չի ոչնչացնում մարդուն այնքան, որքան երկարատև անգործությունը: (Արիստոտել)

11. Կյանքի օրենքներից մեկն ասում է, որ հենց մի դուռը փակվում է, մյուսը բացվում է: Բայց խնդիրն այն է, որ մենք նայում ենք կողպված դռանը և ուշադրություն չենք դարձնում բացվածին: (Ալեքսանդր Գրեհեմ Բել)

12. Ոչ մեկին մի պատասխանիր, երբ բարկացած ես, ոչինչ մի խոստացիր, երբ երջանիկ ես, երբեք մի որոշիր, երբ տխուր ես: (Արևելյան իմաստություն)

13. Թռչունները քամու դեմ թռչելիս ավելի են բարձրանում: (Ուինսթոն Չերչիլ)

14. Սերը բոլոր կրքերից ամենահզորն է, քանի որ միաժամանակ տիրում է գլուխը, սիրտը և մարմինը: (Վոլտեր)

15. Դուք կարող եք փախչել հանգամանքներից և մարդկանցից, բայց երբեք չեք փախչի ձեր մտքերից և զգացմունքներից: (Էրիխ Մարիա Ռեմարկ)

16. Ինչպես լավ ապրած օրը հանգիստ քուն է տալիս, այնպես էլ լավ ապրած կյանքը տալիս է խաղաղ մահ: (Լեոնարդո դա Վինչի)

17. Ոչինչ չի խաբում մեզ, ինչպես մեր կարծիքը: (Լեոնարդո դա Վինչի)

18. Մեր առջև ծառացած էական խնդիրները հնարավոր չէ լուծել մտածողության այն նույն մակարդակում, որում մենք ստեղծել ենք դրանք: (Ալբերտ Էյնշտեյն)

19. Իմաստուն մարդը ամեն ինչ պահանջում է միայն իրենից, մինչդեռ իրենից ոչինչ չներկայացնող մարդը ամեն ինչ պահանջում է ուրիշներից: (Չինական ասացվածք)

20. Երջանիկը նա չէ, ով ունի լավագույնը, այլ նա է, ով լավագույնն է քաղում իր ունեցածից: (Կոնֆուցիուս)

21. Որտեղ ավարտվում է համբերությունն, սկսվում է տոկունությունը: (Կոնֆուցիուս)

22. Իրական գեղեցկությունն ապրում է սրտում, արտացոլվում է աչքերում և արտահայտվում է գործողություններով: (Օշո)

23. Կյանքը շատ պարզ է. Դա մարդն է բարդացրել այն: (Կոնֆուցիուս)

24. Ճակատագրում պատահականություններ չկան. մարդն ավելի շոը ստեղծում է, քան հանդիպում իր ճակատագրին: (Լև Տոլստոյ)

25. Մերձավորի նկատմամբ ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունը. սա իսկապես անմարդկայնության գագաթնակետն է: (Բեռնարդ Շոու)

26. Ավելի հեշտ է մոմ վառել, քան անվերջ անիծել խավարը: (Կոնֆուցիուս)

27. Մարդուն փորձելու հիանալի միջոց է՝ վստահել նրան: (Էռնեստ Հեմինգուեյ)

28. Ձախողումը պարզապես նորից սկսելու հնարավորություն է, բայց ավելի իմաստուն կերպով: (Հենրի Ֆորդ)

29. Առաջին մարդը, ով քարի փոխարեն հայհոյանք նետեց, քաղաքակրթություն ստեղծողն էր: (Զիգմունդ Ֆրեյդ)

30. Մարդը արժեքավոր է, երբ նրա խոսքերը համընկնում են նրա գործողությունների հետ: (Օսկար Ուայլդ)

31. Երեխան միշտ կարող է մեծահասակին երեք դաս տալ. Նա կենսուրախ է առանց պատճառի, միշտ զբաղված է ինչ-որ բանով և գիտի, թե ինչպես ամեն գնով հասնել իր ուզածին: (Մարկ Տվեն)

32. Երբ տեսնում ես ուրիշի մեղքը՝ ուղղիր քոնը: (Չինական ասացվածք)

33. Կյանքից ծեծվածը ավելիին կհասնի: (Բուռ աղ կերածը՝ ավելի կգնահատի մեղրը): Արցունք թափածը, անկեղծ էլ ծիծաղում է: (Նա, ով մահ է տեսել, գիտի, որ ապրում է): (Օմար Խայամ)

34. Նա, ով չի հասկանում քո խոսքերը, չի հասկանա նաև քո լռությունը: (Էլբերտ Գրին Հաբբարդ)

35. Հավատա կյանքին, քանի որ այն ավելի լավ է սովորեցնում, քան ցանկացած գիրք: (Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե)

36. Խաղաղությունը հաղթահարիր հանդարտությամբ, չարը հաղթիր բարով, աղքատությունը հաղթիր մեծահոգությամբ, սուտը հաղթիր ճշմարտությամբ: (Բուդդա)

37. Ոչ մի խնդիր սարսափելի չէ, եթե տանը ձեզ սպասում են սիրող մարդիկ: (Շահրուխ Խան)

38. Որքան լայն ես բացում գիրկդ, այնքան ավելի հեշտ է քեզ խաչելը: (Ֆրիդրիխ Նիցշե)

39. Կյանքի ողբերգությունն այն է, որ մենք շատ արագ ծերանում ենք և շատ ուշ իմաստուն դառնում: (Բենջամին Ֆրանկլին)

40. Եթե ցանկանում եք հաջողություն, բայց պատրաստվում եք պարտության, ապա կստանաք այն, ինչին պատրաստվում եք: (Ֆլորենս Շին)

41. Կյանքը հրաշալի արկած է`արժանի նրան, որպեսզի մատնվես ձախողման՝ հանուն հաջողության: (Ռիչարդ Ալդինգթոն)

42. Ձեզ պահեք այնպես, կարծես արդեն երջանիկ եք, և իսկապես ավելի երջանիկ կդառնաք: (Դեյլ Կարնեգի)

43. Խելամիտը հետապնդում է ոչ թե հաճելին, այլ այն, ինչ ազատում է դժվարություններից: (Արիստոտել)

44. Գիտակցության և խելամտության տարբերությունը նույնն է, ինչ խոհարարական գրքի և կարկանդակի միջև: (Լյուդվիգ Բեռն)

45. Դժվարությունները շների նման են. Նրանք կծում են միայն նրանց, որոնց սովոր չեն: (Անտիսթենես)

46. ​​Ինչպես առակը, այնպես էլ կյանքը՝ գնահատվում է ոչ թե երկարության, այլ բովանդակության համար: (Սենեկա)

47. Երբ դու սկսում ես երկար հայացք նետել դեպի անդունդ, անդունդը սկսում է նայել քո մեջ: (Ֆրիդրիխ Նիցշե)

48. Պատահականություններ գոյություն չունեն. Այս աշխարհում ամեն ինչ կա՛մ փորձություն է, կա՛մ պատիժ, կա՛մ պարգևատրում, կա՛մ նախախնամություն: (Վոլտեր)

49. Մի՛ բարկացեք ապուշների վրա: Նրանք կմնան ապուշներ, իսկ դուք կկորցնեք ձեր հանգստությունը: (Մերի Հիգինս Քլարկ)

50. Երջանկության բանալիներ չկան: Դուռը միշտ բաց է: (Մայր Թերեզա)

51. Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, ով քեզ լիովին հասկանում է: Սովորաբար սա ավարտվում է ամուսնությամբ: (Օսկար Ուայլդ)

52. Մարդկանց մեծ մասն երջանիկ է այնքանով, որքանով որոշել է լինել երջանիկ: (Աբրահամ Լինքոլն)

53. Նպատակին հասնելու համար առաջին հերթին պետք է գնալ: (Օնորե դե Բալզակ)

54. Եթե փողը կորչում է, ծախսվում կամ գողանում են, ասեք. «Շնորհակալ եմ, Տեր, որ վերցրեցիր փողով»: (Հրեական իմաստություն)

55. Անկեղծ ընկերներից զրկվածը իսկապես միայնակ է: (Ֆրենսիս Բեկոն)

56. Եթե դժոխքի միջով եք անցնում, գնացեք առանց կանգ առնելու: (Ուինսթոն Չերչիլ)

57. Եթե ձեր հոգում գոնե մեկ ծաղկող ճյուղ կա, նրա վրա միշտ երգող թռչուն է նստելու: (Արևելյան իմաստություն)

58. Ատելությունը վախկոտի վրեժն է՝ իր ապրած վախի համար: (Բեռնարդ Շոու)

59. Նույնիսկ եթե սերն իր հետ բերում է բաժանում, միրայնություն, տխրություն, այնուամենայնիվ արժե այն գինը, որը մենք վճարում ենք դրա համար: (Պաուլո Կոելյո)

60. Երբեք իմաստուն մի՛ եղիր քո աչքին: (Սողոմոն)

61. Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք: (Բեռնարդ Շոու)

62. Ավելի լավ է անգղների փայ դառնալ, քան ընկնել քծնողների մեջ: Նրանք հոշոտում են մեռելներին, իսկ սրանք՝ ողջերին: (Անտիսթենես)

63. Ով ավելի շուտ կատարեց իր սխալները, ավելի արագ սովորեց: Սա լավ առավելություն է մնացածի նկատմամբ: (Ուինսթոն Չերչիլ)

64. Սերը մրցակցություն է այն հարցում, թե ով ավելի շատ ուրախություն կպատճառի միմյանց: (Ստենդալ)

65. Վազողը ընկնում է: Սողացողը չի ընկնում: (Պլինիոս Ավագ)

66. Եթե պրոբլեմը կարելի է լուծել փողով, ապա դա պրոբլեմ չէ: Դա պարզապես ծախս է: (Հենրի Ֆորդ)

67. Եթե դուք ի վիճակի չեք փոխել ձեր ապրելակերպը, ապա ոչ ոք և ոչինչ ձեզ չի օգնի: (Հիպոկրատ)

68. Այն, ինչը հնարավոր չէ շտկել, պետք չէ ողբալ: (Բենիամին Ֆրանկլին)

69. Վարդի փշերից բողոքելու փոխարեն, ես ուրախանում եմ, որ փշերի մեջ վարդ է աճում: (Ժոզեֆ Ժուբեր)

70. Մարդը զարմանալի արարած է` վրդովվում է, երբ կորցնում է հարստությունը և անտարբեր է այն փաստի նկատմամբ, որ իր կյանքի օրերն անվերադարձ անցել են: (Աբու-լ-Ֆարաջ ալ-Իսֆահանի)

71. Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ գրողի ծոցն է գնում, մի հիանալի բան փորձում է մտնել նրա կյանք: (Դալայ Լամա)

72. Հուսահատությունը խթան է նոր բան ուսումնասիրելու կամ ստեղծելու համար: Եթե ​​հուսահատության ժամանակաշրջաններ չունեք, չեք զարգանում: (Ջիմ Քերրի)

Ի՞նչ մեջբերում կավելացնեք այս ցուցակին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 10 assessment, среднее 4.4 из 5 )
MediaMag
72 ֆանտաստիկ արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ մտորել նոր թեմաների շուրջ
Թե ինչու են գեղեցիկ մարդիկ սովորաբար անհաջողակ լինում սիրո մեջ