Տեսանյութում, որն արվել է անօդաչու թռչող սարքի միջոցով, երևում է, թե ինչպես են 70-ից ավելի վագրային շնաձկներ հարձակվել կետի վրա ու հոշոտում նրան:
Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի արևմտյան ափերի մոտ` բազմաթիվ զբոսաշրջիկների աչքի առաջ:
Տեսանյութում երևում է` ինչպես են գիշատիչները հարձակվում արդեն սատկած սապատավոր կետի վրա ու «արյունոտ կերուխում» սկսում:
Նշվում է, որ կետը կշռել է մոտ 40 տոննա և ունեցել է մոտ 16 մ երկարություն: