Մարդու միմիկան՝ ունիկալ երևույթ է, միայն մեզ մոտ է, որ դեմքի էքսպրեսիաների քանակը հաշվարկի չի ենթարկվում: Մենք հավաքել ենք ամենահետաքրքիր փաստերը միմիկաների մասին և կցել դրանց հետ աստղերի մասնակցությամբ վառ օրինակներ.
Ինչո՞վ է տարբերվում կանացի և տղամարդկային ժպիտը
Ժպիտը՝ տղամարդու համար լավագույն միջոցն է ցուցադրելու, որ նա տիրապետում է ինքն իրեն յուրաքանչյուր իրավիճակում: Կանանց մոտ ժպիտը շատ ավելի ճշմարտացի է և առավել հաճախ համապատասխանում է փաստացի տրամադրությանը: Ի դեպ, դրական էմոցիաները, ցավոք, շատ ավելի կարճ են, քան բացասականները:
Հետաքրքիր փաստ զարմանքի մասին
Զարմանքը ամենակարճ էմոցիաներից մեկն է: Հաճախ այն կարող է տևել բառացիորեն մի քանի վայրկյան: Բայց ոչ Էմմա Ուոթսենի դեպքում:
Անկեղծություն vs. ֆալշ
Մարդկային էմոցիաների անկեղծության մասին կարող է խոսել դեմքի համաչափությունը: Որքան ֆալշ է զգացմունքը, այքան ավելի մեծ կլինի դեմքի աջ և ձախ կողմերի միմիկաների տարբերությունը:
Ունիկալ արհամարանք
Ի դեպ, արհամարանքը միակ էմոցիան է, որի դեպքում գործի է դրվում դեմքի միայն մեկ հատված: Այն արտահայտվում է բերանի մեկ անկյան միմիկական կորությամբ կամ բարձրացրած ունքով:
Գոյություն ունի միմիկայի երեք տեսակ
Բացի չգիտակցված միմիկայից, որը այլ մարդկանց հետ փոխհարաբերվելուց սովորական երևույթ է, գոյություն ունի գիտակցված միմիկա՝ այն կիրառում են դերասանները, և նաև կեղծ միմիկա՝ երբ մտածված փորձում են ձեզ խաբել: Լուսանկարիչ Հովարդ Շուլցը խնդրել է հայտնի դերասաններին պատկերել միմիկա այն իրավիճակների համար, որը նա նկարագրել է: Եվ Հյու լորին հերթական անգամ ապացուցեց իր աներևակայելի դերասանական տաղանդը:
Ռուսաստանում գոյություն ունի միմիկայի և ժեստերի թատրոն
Միմիկայի և ժեստերի թատրոնը միակն է Ռուսաստանում և միակ պրոֆեսիոնալ համրերի թատրոնը աշխարհում: Թատրոնի յուրօրինակությունը կայանում է ժեստերի լեզվի և միմիկայի վառ բեմական արտահայտուման մեջ, որոնք փոխարինում են խոսքին:
Ինչպես «Բարելավել» սեփական միմիկան
Սեփական միմիկան ավելի արտահայտիչ դարձնելու համար, ամեն օր հայելու առաջ արտահայտեք էմոցիոնալությամբ իրարից տարբերվող (ուրախության, ատելության, տխրության և զարմանքի) արտահայտություններ:
Աղբյուրը՝ life.ru