Օրգանիզմի մաքրման հույժ կարևոր հարցը երբեմն հասնում է աբսուրդության աստիճանի:
Լիտրերով յուղերը, կիտրոնի հյութերը և տարբեր տեսակի դեղահաբերը մարդուն երբեմն հասցնում են հիվանդանոցի մահճակալին: Պետք է մտածել և ուշադրություն դարձնել սովորական մթերքներին, որոնք մաքրում են օրգանիզմը ավելի լավ քան յուրաքանչյուր դեղահաբ, ընդ որում ամենևին վնաս չհասցնելով օրգանիզմին:
Եվ այսպես. ինչպե՞ս և ինչո՞վ սնվել, որպեսզի հասնել օրգանիզմի առավել արդյունավետ և անվնաս մաքրման.
Կաղամբ
Կաղամբը պարունակում է բազմաթիվ սննդային մանրաթելեր, որոնք կապում են ծանր մետաղները, թունավոր նյութերը և դուրս բերում աղիքներով: Նաև կաղամբը պարունակում է օրգանական թթուներ, որոնք բարելավում են մարսողությունը և կարգավորում միկրոֆլորան: Սակայն սա դեռ ամենը չէ: Կաղամբը պարունակում է բավական հազվագյուտ վիտամին U, որը «սպանում է» վնասակար նյութերը, մեծ դեր է խաղում օրգանիզմում վիտամինների սինթեզի գործունեության մեջ և նույնիսկ ապաքինում է խոցերը:
Կարմիր ճակնդեղ
Կարմիր ճակնդեղը օրգանիզմի N1 «մաքրողն» է: Առաջին հերթին, ճակնդեղի բաղադրության մեջ են մտնում՝ բջջանյութ, պղինձ, ֆոսֆոր, վիտամին C և մի շարք օգտակար թթուներ, որոնք բարելավում են մարսողությունը և քայքայում աղիքներում գտնվող վնասակար բակտերիաները: Երկրորդ հերթին, նրա բաղադրության մեջ է մտնում «բետաին» լիպոտրոպ նյութը, որը ստիպում է լյարդին ավելի արդյունավետ ազատվել թունավոր նյութերից: Իսկ երրորդ հերթին, ճակնդեղը նպաստում է երիտասարդացմանը, քանի որ իր մեջ պարունակում է ֆոլաթթուներ (առաջանում են ավելի շատ նոր բջիջներ) և կվարց (բարելլավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը):
Ինչպես օգտագործել. կարելի է օգտագործել խաշած, կարելի է օգտագործել բորշում, կամ աղցաններում, կամ էլ հյութի տեսքով:
Սխտոր
Ավելի քան 400 օգտակար բաղադրիչներ են պարունակվում սխտորի մեկ պճեղի մեջ: Այդ բաղադրիչները լայնացնում են անոթները, արյունը մաքրում խոլեստերինից և սպանում ուղեղի քաղցկեղի պատճառները: Սխտորի բաղադրիչները սպանում են նաև ստամոքսի խոցի պատճառները՝ հելիկոբակտերիաներին: Սպանում են դիֆտերիայի, տուբերկուլյոզի բացիլները:
Ինչպես օգտագործել. առավել արդյունավետ է թարմ կամ մանրացված վիճակում:
Սոխ
Սոխում ամենակարևորը դա ֆիտոցիդներներն են, որոնք պահվում են եթերային յուղերում: Ֆիտոցիդները ընդամենը մի քանի վայրկյանում սպանում են բակտերիաների և սնկերի մեծ մասը: Նաև սոխը բարելավում է մարսողությունը՝ նպաստելով սննդարար նյութերի առավել արդյունավետ ընդունումը և նաև լավացնում է ախորժակը: Սոխը նաև պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ, որը վնասազերծում և սպանում է «բոլոր վնասակարը»:
Ինչպես օգտագործել. սովորական թարմ, աղցաններում և նաև քսելով դեմքին՝ պզուկներից ազատվելու համար:
Խնձոր
Խնձորը կարգավորում է ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը ի շնորհիվ պեկտինի և բջջանյութի, որոնք կապում են շլակներն ու տոկսինները: Խնձորը լավացնում է ախորժակը, օգնում է ստամոքսահյութի արտադրմանը, ազատում փորկապությունից: Նաև խնձորը ոչնչացնում է A գրիպի, դիզինտերիայի, ոսկեգույն ստաֆիլակոկի հարուցիչներին:
Ինչպես օգտագործել. սովորաբար այն օգտագործում են թարմ և միայն կեղևով, նաև հնարավոր է հյութի կամ ապուրի տեսքով:
Ավոկադո
Շատերը, ցավոք սրտի, չգիտեն այս «հարավային» մրգի օգտակար հատկությունների մասին: Ավոկադոն իր մեջ պարունակում է «գլյուտատիոն» հրաշալի նյութը, որը արգելափակում է կոնցերոգեն նյութերից մեծամասնությանը, այդպիսով բեռնաթափելով լյարդը: Նաև ավոկադոն կարգավորում է արյան մեջ խոլեստերինի քանակը, օգնում է մարսողությանը, օրգանիզմը մատակարարում է թթվածնով:
Ինչպես օգտագործել. սովորաբար այն ուտում են թարմ կամ չրերի տեսքով:
Լոռամրգի
Լոռամրգին հնարավոր է բնության «անտիբիոտիկներից» և հակավիրուսներից ամենալավագույններից մեկն է: Լոռամրգին մաքրում է միզապարկը և միզածորանները վնասակար բակտերիաներից: Լոռամրգին նաև օգնում է պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ նաև մաքրում է անոթներում տրոմբերը:
Ինչպես օգտագործել. այն սովորաբար օգտագործում են թարմ վիճակում, հնարավոր է շաքարավազով, նաև հյութերի տեսքով: