Ձեզ ենք ներկայացնում փաստեր ֆրանսիական «Louis Vuitton» նորաձևության տան հիմնադրի մասին:
1. Ընկերության հիմնադիր Լուի Վիտոնը ծնվել է 1821 թվականին Ժուրայի Անշե քաղաքում:
2. Վիտոնը ծնվել է արհեստավորների, ատաղձագործների և ֆերմերների ընտանիքում։ Երբ Լուին 10 տարեկան է եղել, մահացել է նրա մայրը, որն աշխատում էր որպես գլխարկագործ։ Շուտով մահացել է նաև նրա հայրը։ Խորթ մոր հետ բարդ հարաբերություններից հետո Վիտոնը 1835 թվականի գարնանը՝ 13 տարեկանում, լքել է իր տունն Անչայում: Զբաղվելով պատահական աշխատանքներով՝ Վիտոնը մոտ 470 կմ ճանապարհ է անցել դեպի Փարիզ: 1837 թվականին նա աշխատանքի է ընդունվում ճանապարհորդական պայուսակներ պատրաստող վարպետի մոտ։ Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային։ Դրանք նախագծեց և ստեղծեց ինքը Լուին։ Նրա առաջարկած ճամպրուկները հեղաշրջում կատարեցին:
3. 1854 թվականին նա հիմնադրեց իր առևտրի տունը:
4. Երեխաները շարունակեցին իրենց հոր գործը: Ժորժ Վիտոնը գլխավորեց ընկերությունը 1892 թվականին։ Հենց նա ստեղծեց բոլորի կողմից ճանաչված Louis Vuitton մոնոգրամը: Ժորժը նաև ստեղծեց այդ ապրանքանիշի առաջին պայուսակը։
5. Լուի Վիտոն բրենդը այժմ պատկանում է LVMH ընկերությանը:
6. Louis Vuitton-ի կողմից հագուստի նոր հավաքածուն ստեղծվում է, հաշվի առնելով բոլոր նորամուծությունները:Ընկերության կոշիկի հավաքածուի առանձնահատկությունը եզակի Louis Vuitton սպորտային կոշիկներն են:
Ներկայացնում է նաև ճամպրուկներ, պայուսակներ, աքսեսուարներ:
7. Այսօր Louis Vuitton-ը ներկայացված է ավելի քան 53 երկրներում։
Հրապարակման ներկայացրեց՝ Գոհար Վարդանյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: