fbpx

7 դաժան ճշմարտություն, որոնք Ձեզ ավելի ուժեղ կդարձնեն

Մենք դժվարությամբ ենք խոստովանում մեր թուլությունը և հեշտությամբ գտնում արդարացումներ։ Մենք սպասում ենք հրաշքների, սպասում ենք երկուշաբթիին, Նոր Տարուն։ Ժամանակն է նայել դաժան ճշմարտության աչքերի մեջ և առանց ձգձգելու աշխատել մեզ վրա՝ հենց հիմա։

1. Ոչ ոք այն աստիճան զբաղված չէ, որպեսզի Ձեզ չպատասխանի

Տղան կամ աղջիկը, ամենայն հավանականությամբ, չեն պատասխանում Ձեզ ոչ այն պատճառով, որ զբաղված են։ Իսկ պոտենցիալ գործատուն արդեն որերորդ շաբաթն է չի զանգահարում Ձեզ ոչ այն պատճառով, որ չի կարողանում ազատ ժամանակ գտնել։

Եթե Դուք պատասխան չեք ստանում որևէ մեկից, դա միայն այն պատճառով, որ Ձեզ գիտակցված չեն ուզեցել պատասխանել։ Եվ որքան շուտ Դուք դադարեք արդարացումներ գտնել այն մարդկանց համար, ովքեր ուշադրություն չեն տրամադրում Ձեզ, այնքան ավելի շուտ կկարողանաք մոտենալ այդ մարդկանց և իրավիճակներին։

2. Յուրաքանչյուր մարդ իր շահերը ավելի վեր է դասում ուրիշների շահերից

Կարևոր չէ որքան բարի, ազնիվ և հոգատար է տվյալ մարդը՝ նա միշտ ավելի հետաքրքրված կլինի իր պրոբլեմներով, քան Ձեր։ Նույնիսկ ամենաուշադիր սիրեկանը չի կարողանա հասկանալ, որ «կոճակին» սեղմել, եթե Դուք չհուշեք։ Նույնիսկ ամենաարդարացի գործատուն կարող է գլխի չընկնել, որ տանում է Ձեզ դեպի գերեզման, եթե Դուք անընդհատ համաձայնվեք յուրաքանչյուր աշխատանքին։

Մարդկանց մեծ մասը վերցնում է այնքան, որքան Դուք թույլ կտաք։ Այդ իսկ պատճառով, փորձեք որոշել և պահպանել թույլատրելի սահմանը, որպեսզի թույլ չտաք ինչ որ մեկին «նստել Ձեր գլխին»։ Ուժեղ մարդիկ չեն վախենում «ՈՉ» ասել նրան, ինչ իրենք չեն ուզում անել, որովհետև նրանք գիտեն, որ ոչ ոք իրենց չի պաշտպանի, եթե իրենք իրենց չպաշտպանեն։

3. Դուք երբեք չեք կարողանա դուր գալ բոլորին

Իրոք, հնարավոր չէ դուր գալ բոլորին։ Միշտ կգտնվի մեկը, ով կասին, որ Դուք ճիշտ չեք ապրում կամ ընտրել եք ոչ ճիշտ ճանապարհ։ Ձեզ կքննադատեն, անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում։ Այնպես որ արեք այն ինչ սիրում եք։ Որովհետև միակ դատավորը, ում Դուք պետք է լսեք՝ դա Դուք եք։

4. Աշխարհը Ձեզ ոչինչ պարտք չէ

Դուք կարող եք լինել ամենազիլը, ամենախելացին, ամենահետաքրքիր մարդը աշխարհում, բայց եթե չաշխատեք Ձեզ վրա, չզարգանաք, ապա բոլոր այդ հիանալի որակները այդպես էլ կմնան Ձեր երևակայության մեջ։

Կա երկու տարբերակ՝ կարելի է ծախսել ամբողջ կյանքը, խղճալով ինքներդ Ձեզ, որովհետև Դուք ավելիին եք արժան, կամ կարելի է գործել և վերցնել կյանքից այն ինչ ուզում եք։ Գուշակեք ի՞նչ ընտրություն կկատարի կայացած մարդը։

5. Դուք Ձեզ արդարացում եք փնտրում

Կարելի է ծախսել ամբողջ կյանքը տվայտվելով, որ ժամանակ չունեք, փող չունեք, ուժ չունեք կամ ռեսուրսները բավարար չեն նպատակին հասնելու համար։ Եվ այն ինչ ասում եք՝ միգուցե ճիշտ է, բայց դաժան ճշմարտությունը նրանում է, որ մոլորակի յուրաքանչյուր մարդ ունի չափազանց լավ արդարացում, որպեսզի առաջ չշարժվի դեպի այն կյանքը, որն ինքն է ցանկանում։

Մարդիկ, ովքեր ստանում են կյանքից այն, ինչ ուզում են՝ առհամարում են արդարացումները։ Նրանք, տվայտվելու փոխարեն, հնարքներ են գտնում շրջանցելու սեփական սահմանափակումները։ Ահա թե ինչում է նրանց հաղթանակի գաղտնիքը։

6. Ձեզ բնորոշում է գործը, այլ ոչ թե միտքը

Դուք կարող եք ամբողջ օրը նստել փակ սենյակում՝ մտքում պատկերելով լավագույն աշխարհը, բայց մինչև դուրս չգաք և չսկսեք ինչ-որ բան կյանքի կոչել՝ դա ոչ մի իմաստ չի ունենա։ Մեծ պլաններ գծելը՝ հրաշալի բան է, բայց քանի դեռ դրան չի հաջորդում գործողությունը՝ այն անիմաստ է։ Վերջիվերջո մեր մասին կարող են դատել մեր գործերով, այլ ոչ թե մտքերով։

7. Ոչ ոք չի գա և չի փրկի Ձեզ Ձեր սեփական կյանքից

Մենք բոլորս ուզում ենք հավատալ, որ մեր երազանքների մարդը, իդեալական աշխատանքը կամ անհավանական անակնկալը մեզ սպասում են ինչ-որ տեղ՝ անկյունում թաքնված։ Երբ մենք գոհ չենք մեր դիրքից, մենք անարդյունավետ հույս ունենք, որ ինչպես հեքիաթում՝ կհայտնվի հրաշագործը և կփրկի մեզ մեր պրոբլեմներից։

Բայց իրականությունն այն է, որ կյանքում այդպես չի լինում։ Պրոբլեմները չեն լուծվում կախարդական փայտիկի թափահարումով, և եթե ուզում եք տեսնել կյանքում փոփոխություն, ապա պետք է ինքներդ աշխատեք դրա վրա։

Դա գիտեն ամենաուժեղ մարդիկ։ Երբ դժվար ժամանակներ են սկսում, նրանք հագնում են զրահը, հեծնում սպիտակ ձին և իրենք իրենց փրկում։ Որովհետև նրանք հասկանում են՝ եթե ինչ որ մեկը կա, որ կօգնի՝ դա հենց իրենք են։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
7 դաժան ճշմարտություն, որոնք Ձեզ ավելի ուժեղ կդարձնեն
Ինչպես են նվագում աշխարհի լավագույն կիթառահարները (վիդեո)