fbpx

7 ցուցակ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդուն

Mediamag-ը հավաքել է Ձեզ համար տեղեկություններ 7 ցուցակի մասին, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդուն.

1. Կրեատիվ մտքեր

4529044_896f1839

Ստեղծագործելը՝ ինքնաբուխ պրոցես է, տեղավորել այն նորմատիվների շրջանակներում՝ բավական դժվար է։ Այդ պատճառով արժեքավոր մտքերի, օրիգինալ մտահղացումների ցուցակ կազմելը Ձեզ օգնության կհասնի այն ժամանակ, երբ ստեղծագործական ճգնաժամ է և ոչ մի միտք չի գալիս գլխում։

2. Գրքեր, որոնք պետք է կարդալ

4529041_21349387

Եթե ամեն կարդացած գրքից հետո, Դուք տանջվում եք, թե հաջորդը ինչ գիրք կարդալ՝ ուրեմն ժամանակն է կազմել հատուկ ընթերցանության համար ցուցակ։ Այնտեղ Դուք կարող եք գրանցել յուրաքանչյուր գիրք, որոնք խորհուրդ են տալիս ընկերները, որոնց մասին կարդացել եք ինչ-որ մի տեղ կամ ուղղակի տեսել եք մետրոյում, ինչ-որ մեկի ձեռքին։ Ի դեպ, այս ցուցակի շնորհիվ կարելի է շատ արագ գնահատել կարդացած գրքերի քանակը և նույնիսկ վերհիշել ամենաարժեքավոր մեջբերումներն այդ գրքերից։

3. Հետաքրքիր իրադարձություններ

4529045_1a74f3f3

Ամենասարսափելին այն է, երբ որոշում ես կազմել ցուցակ, կյանքում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունների, այցելած վայրերի, տպավորությունների և իրավիճակների մասին, և հանկարծ հասկանում ես, որ ոչինչ չես կարողանում մտաբերել և ցուցակն այդ հնարավոր չէ լրացնել։ Հրաշալի առիթ է վերանայել կյանքի նկատմամբ վերաբերմունքը և սկսել նպատակաուղղված լրացնել այն հետաքրքիր էջերով։

4. Ընթացիկ խնդիրների ցուցակ

4529040_abbddf4f

Այո, դա կարող է տաղտկալի և պարզունակ թվալ, սակայն հնարավոր չէ անտեսել այսպիսի ցուցակը։ Այն կօգնի ավելի հեշտ հաղթահարել, հասցնել առօրյա քաշքշուքներն ու հոգսերը և երբեք ոչ մի անգամ այլևս չուշանալ։

5. Ֆիլմեր դիտելու ցուցակ

4529042_16b1531d

Նույն կերպ՝ ինչպես գրքերի դեպքում էր։ Այժմ նոր ֆիլմեր այնպես արագ և մեծ քանակությամբ են թողարկվում, որ ժամանակ ծախսել ամեն հիմարության վրա՝ ուղղակի անթույլատրելի ճոխություն է։ Լավ կազմված ֆիլմերի ցուցակը թույլ կտա դիտել հենց այն ֆիլմերը, որոնք հետաքրքիր են Ձեզ։

6. Ցանկությունների ցուցակ

4529039_bbd663af

Ցանկությունների ճգնաժամը՝ դա կատակ բան չէ։ Եթե մի գեղեցիկ օր, Դուք հանկարծ զգաք անսահման ձանձրույթ և հասկանաք, որ ուղղակի ոչինչ չեք ուզում՝ ուրեմն դա հենց նա է, որ կա։ Սեփական ցանկությունները պետք է սիրել, պահպանել և աճեցնել։ Իսկ որպեսզի դրանք լավ աճեն՝ պետք է գրանցել հատուկ ցուցակում, որում պետք է հաշվարկվի ոչ պակաս, քան 101 կետ։

7. Հակացուցակ

4529062_6ac4166f

Բոլորը սովորել են, որ գործերի ցուցակում անց են կացվում այն գործերը, որոնք պետք է կատարել։ Բայց որոշ դեպքերում պետք է կազմել գործերի ցուցակ, որոնք ոչ մի դեպքում չպետք է կատարվեն։ Օրինակ, խմել, նորից ծխել, կրկին գամվել հեռուստացույցի առջև, խաբել և այլն։ Ապրեցի՞ր օրը չկատարելով սև ցուցակում գրանցված կետերը՝ ուրեմն շարժվում ես ճիշտ ճանապարհով։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
7 ցուցակ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդուն
Վոլոդյա Հովսեփյան – հանպատրաստից բանաստեղծություններ