Ներկայացնում ենք 7 վճռական ու կտրուկ դիզայնով, սակայն աչքի համար անսովոր՝ նույնիսկ աննորմալ ավտոկոնցեպտներ:
Peugeot Aureon Concepts
Քաղաքային կոնցեպտ ավտոմեքենա խելահեղ դիզայնով: Իր նոր աշխատանքում, դիզայներ Քրիստիան Պոլանկոն չի փորձել կրկնել ավանդական գծերն ու ձևերը: Նա ազատություն է տվել իր երևակայությանը և արդյունքում աշխարհ է եկել այս ավտոմեքենան:
The Lamborghini Ankonian Concept
Lamborghini-ն բոլոր վճռական դիզայնների մեկնարկողն է: Ankonian, ինչպես նաև Lamborghini-ի այլ անվանումներ, կապված է ցլամարտի հետ: Դա ցլատեսակ է, որը տարբերվում է իր սև մորթով և հենց այդ պատճառով է ավտոմեքենան սև:
Audi Concept
Audi А9 իսպանացի դիզայներ Դանիել Գարսիայից: Ներկայացուցչական դասի ամենասպորտային ավտոմեքենան, ինչպես գտնում է հենց ինքը՝ դիզայները:
Hovercraft
Ինժեներներ Մայքլ Մերսիերն ու Քրիս Ջոնսը ստեղծել են սպորտային ավտոմեքենաների կոնցեպտ՝ օդային բարձիկների վրա: Հնարավոր է հենց այսպիսի տեսք ունենան ապագայի ավտոմեքենաները:
Chevy EN-V 2.0
General Motors ընկերությունը Պեկինում պաշտոնապես ներկայացրել է Chevrolet EN-V 2.0 ֆիրմային կոնցեպտ ավտոմեքենան: Այսպես է տեսնում ավտոմոբիլային հսկան ապագայի անհատական տրանսպորտային միջոցը:
Bugatti Galiber
Կոնցեպտ, որը ծնված է դառնալ լավագույնը: Bugatti Galiber-ը համալրված է 8 լ 16 մխոցանի շարժիչով՝ փոխառված Բուգատի Վեյրոն սուպեր քառից: Այն ունի 1001 ձիաուժ շարժիչի հզորություն և ունի ֆենոմենալ պտտման մոմենտ՝ 1250 Ն/մ:
The Gina BMW
BMW ընկերության դիզայներները ներկայացրել են նոր կոնցեպտ ավտոմեքենա, որի լրիվ անունն է՝ BMW GINA Light Visionary Model: Ինքը՝ կոնցեպտն ունի բավական ընդգծված և ոճային ուրվագիծ: Սակայն որքան էլ որ զարմանալի է՝ դիզայնը այստեղ երկրորդական դեր է կատարում: Կոնցեպտում ներդրված է այսպես կոչված coachwork տեխնոլոգիան, որը ավտոմեքենայի թափքին հաղորդում է աննկարագրելի հնարավորություններ:
MW GINA Light Visionary Model կոնցեպտ քառի հիմնական գաղտնիքը՝ դա մետաղական մալուխների և կտորների օգտագործման մեջ է: Հենց սրանք են թույլ տալիս ավտոմեքենային այսպես տրանսֆորմացվել: