fbpx

7 բան, որ մենք պարտավոր չենք որևէ մեկին բացատրել

Հասարակությունը սովորել է ճնշում գործադրել մարդկանց վրա: Ընդորում դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ սկսած ինտիմ կյանքից մինչև մեր արտաքին տեսքը: Բայց միևնույն է, պետք չէ տրվել և ենթարկվել այդ ճնշմանը: Հիշեք, կան բաներ, որոնց համար մենք չպետք է ոչ ներողություն խնդրենք և ոչ էլ արդարանանք:

Սերը, որ զգում ենք

Գուցե սա առաջին բանն է, որ ընդհանրապես բացատրություն չի պահանջում, և առավել ևս արդարացում: «Նա քեզ արժանի չէ / նա գեղեցիկ չէ», – այս և մնացածը, ինչով փորձում են ստորադասել սերը, չպետք է տեղ ունենան մարդու կյանքում:

Մեր սկզբունքները

Մենք բոլորս տարբեր ենք՝ ունենք տարբեր աշխարհայացքներ, տարբեր երազանքներ և տարբեր սկզբունքներ: Եվ շատ նորմալ է, որ դրանք հաճախ չեն համապատասխանում և համընկնում, նորմալ է, երբ դրանք երբեմն քննադատում են և փնովում: Նույնկերպ մենք փնովում ենք ուրիշների սկզբունքները: Բացատրել պատճառները, թե ինչու ենք մենք ապրում հատկապես այս սկզբունքներով՝ պարտավոր չենք, առավել ևս այն մարդկանց, որոնք իրականում մեզ համար բացարձակ կողմնակի մարդիկ են: Մենք պարտավոր չենք:

Որոշումները, որ կայացնում ենք

Սա միայն իմ կյանքն է, և այն, թե ինչպես այն կապրեմ՝ որոշում եմ նույնպես միայն ու միայն ես: Սա այն կարգախոսն է, որով շատերը պետք է զինվեն: Առավել ևս այն դեպքերում, երբ մեր կյանք փորձում են ներխուժել բոլորովին օտար մարդիկ:

Հագուստի ոճը

Մարդու արտաքին տեսքը ենթարկվում է քննադատության նույնիսկ ավելի հաճախ, քան նրա սկզբունքներն ու արարքները: Բայց պետք է հիշել, որ եթե Ձեզ հարմար է ամեն օր շրջել ջինսերով և սպորտային վերնազգեստով: Դա Ձեր հարմարավետությունն է և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ կերպ դա քննադատել:

Մեր երազանքները

Դրանք կարող են լինել պարզունակ, կարող են լինել խելագար․․․ բայց քննադատել կամ մեղադրել դրանք՝ ոչ ոք իրավունք չունի: Նույնկերպ մենք իրավունք չունենք քննադատել կամ մեղադրել այլ մարդու երազանքները:

Ունակությունները

Ինչ-որ մեկին հեշտությամբ տրվում է մաթեմատիկան, ինչ-որ մեկի համար սրտամոտ է երաժշտությունը: Մեկը հեշտ է կատարում ադմինիստրատիվ աշխատանքներ: Եվ դա նորմալ է, եթե ինչ-որ բանում մենք չենք առաջադիմում և դա բոլորովին ամոթի պատճառ չէ:

Այն, ինչ արժենք

Յուրաքանրյուր մարդու հանդեպ պետք է հարգանք դրսևորել, անկախ նրանից, թե ինչերի է հասել նա կյանքում:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
7 բան, որ մենք պարտավոր չենք որևէ մեկին բացատրել
Տղամարդու ծննդյան ամիսը կհուշի, թե ինչ է Ձեզ սպասվում հարաբերություններում